ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախ՝ քաղաքական իշխանությունը պետք է իր ներքին սահմանադրությունն ունենա․«Հրապարակ» 12/06/2022 10:31 | Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայ-ռուսական համալսարանը կիրակի օրն իրավական թեմայով գլոբալ ֆորում էր կազմակերպել, որին մասնակցում էին համալսարանի շրջանավարտները, դասախոսները, նաեւ դրսից հրավիրյալներ կային։ Ֆորումի գլխավոր հյուրը Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն էր, որի ելույթի թեման գիտական էր․ «Իմունային անբավարարությունը՝ որպես ժամանակակից պետությունների ձախորդությունների գլխավոր համախտանիշ»։ Նա 2019-ի մայիսի 24-ին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց ի վեր հրապարակային ելույթներ չէր ունեցել, հարցազրույցներ չէր տվել եւ հիմա իրավական թեմայով ինչ-որ տեսական ելույթ է ունենում։
Համաժողովում ելույթ է ունեցել նաեւ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, թեման՝ «Հանրային եւ մասնավոր իրավահարաբերությունների տարանջատումը գործերի ընդդատության համատեքստում»։
Համաժողովի մասին մենք զրուցեցինք Արթուր Ղամբարյանի հետ։ Խոսելով Գագիկ Հարությունյանի ելույթի մասին՝ նա ասաց, որ «Իմունային անբավարարությունը»՝ իրավունքի գերակայության կոնտեքստում, Հարությունյանի մշտական ձեւակերպումն է, որը կարմիր թելի պես անցնում է իր մենագրություններում եւս։
«Շատ ակադեմիական ելույթ էր, ինքը, ինչպես միշտ, էդպես ակադեմիական ոճով է խոսում։ Իր մշտական այդ թեզի գաղափարը հետեւյալն է, որ պետությունների կայացման միակ ճանապարհն իրավունքի գերակայության ապահովումն է, իսկ այդ իրավունքի գերակայության ապահովման համար պետք է մշտադիտարկումներ իրականացվեն, ու ինքն օգտագործում է «սահմանադրական ախտորոշումներ» ձեւակերպումը։ Այսինքն՝ բացահայտվեն պետական-իրավական համակարգում այն բոլոր խնդիրները, որոնք որեւէ կերպ վնասում են իրավունքի գերակայության սկզբունքին, ու, որպես ավելի առարկայական մեթոդ, օրինակ, մեջբերում էր Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը՝ իրավունքի գերակայության այդ check list-ը, որոնք ոնց որ հարցեր լինեն, բայց էդ հարցերը որ կարդում ես, ամբողջությամբ ախտորոշում է, թե որտեղ են իրավունքի գերակայության սկզբունքային կետերը։ Այսինքն՝ մոտավորապես դրա մասին էր խոսքը»,- ասաց Արթուր Ղամբարյանը։
- Ձեր կարծիքով՝ նման գիտական թեզերն այսօր գործնականում գործածելի՞ են, ակտուա՞լ են, հնարավո՞ր է համադրել այդ գիտական մոտեցումներն այսօրվա իրականության հետ։
- Դա կախված է քաղաքական իշխանության ներքին սահմանադրությունից։ Եթե քաղաքական իշխանությունը չունի էդ ներքին սահմանափակումները, մենք՝ գիտնականներս, կարող ենք խոսել, գրել, լեկցիաներ կարդալ եւ այլն, բայց պրակտիկ կյանքում, հանրային-քաղաքական դաշտում դա երբեք չերեւա։ Բայց գիտության խնդիրը դա չէ, որ եթե մի քաղաքական իշխանություն չունի իր ներքին սահմանադրությունը, ուրեմն գիտությունը պիտի դրա մասին չբարձրաձայնի։ Էսօր չունի՝ վաղը կունենա։ Ժամանակին, երբ Մոնտեսքյոն իշխանությունների բաժանման սկզբունքի մասին գրում էր, ո՞վ կմտածեր, որ դա կդրվի կոնկրետ սահմանադրությունների հիմքում։ Էնպես որ, գիտությունն իր առաքելությունը պիտի կատարի՝ անկախ նրանից, թե էդ պահին քաղաքական իշխանությունն ինչ գիտակցում ունի եւ ոնց է մոտենում էդ տեսական-դոկտրինալ հարցերին։
- Իսկ քաղաքական կոնտեքստ կա՞ր այդ ֆորումում։
- Չէ, առհասարակ չի եղել քաղաքական կոմպոնենտ, բացառապես գիտական է եղել։
- Խոսվեց նաեւ այն մասին, որ միայն այս ֆորումով չի սահմանափակվելու, Հայ-ռուսական համալսարանը ֆորումների շարք է իրականացնելու։
- Ռեկտորի խոսքից էդպես հասկացա, որ տնտեսագետներն էլ իմացել են, ու իրենք էլ են ուզում նույն ձեւի միջոցառում կազմակերպել։
- Իշխանություններից կամ պետական-կառավարման համակարգից կայի՞ն հրավիրյալներ։
- Չէ, չեմ տեսել ոչ մեկին։
- Մի հարց էլ՝ քաղաքական առումով։ Օրերս սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշեց, որ մենք անցում չենք կատարելու կառավարման այլ մոդելի՝ կպահպանենք խորհրդարանական կառավարման համակարգը։ Դուք ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում, եթե հետեւում եք այդ քննարկումներին։
- Չեմ հետեւում այդ հանձնաժողովի նիստերին, դրա համար կարծիք չունեմ։
- Իսկ Դուք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
- Ես նախկինում, գիտեք, եղել եմ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ, եւ, իհարկե, Սահմանադրության տեքստը միշտ էլ կարելի է փոփոխել, կատարելագործել, բայց դրանից առաջ մարդիկ պետք է նախ իրենց ուղեղները փոփոխեն, կատարելագործեն, ներքին սահմանադրություն դնեն, թե չէ թղթով հասարակության կյանքում ոչինչ չի փոխվի։
- Ունե՞ք այդպիսի հույս, որ նրանք, ում նկատի ունեք, իրենց ուղեղներում փոփոխություններ կկատարեն։
- Ես առհասարակ եմ ասում, ոչ մեկին էլ նկատի չունեմ, ընդհանուր դատողություն եմ անում։
- Իսկ այն, որ կառավարման ձեւի փոփոխություն, կարծես թե, մեզ չի սպառնում՝ մնալու ենք խորհրդարանական կառավարման համակարգում, համենայնդեպս, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի «ուղեղներն» այդպես են որոշել, ըստ Ձեզ՝ սա ճի՞շտ որոշում է, թե՞ արժե, այնուամենայնիվ, անցում կատարել կառավարման այլ մոդելի։
- Ես ժամանակին, երբ 2018-ից հետո՝ մինչեւ 2020 թվականը, սահմանադրական հանձնաժողովի անդամ էի, այդ ժամանակ ես կառավարման մոդելի փոփոխմանը դեմ եմ քվեարկել, այսինքն՝ դեմ եմ եղել նախագահական մոդելին վերադարձին։
- Շատերի կարծիքով՝ այսօրվա մեր դժբախտությունների, այս ողբերգական իրադարձությունների «մեղավորն» ու պատճառը նաեւ Սահմանադրությունն է՝ այսպիսի կառավարման մոդելով։ Դուք ուղիղ կապ տեսնո՞ւմ եք Սահմանադրության ու քաղաքական այսպիսի փոփոխությունների միջեւ։
- Նման հարցին պատասխանելու համար պետք է շատ խորը վերլուծություն արվի, էսպես ոտքի վրա չի կարելի էդպիսի հարցերին գնահատական տալ։ Ես չգիտեմ՝ ասողներն ինչ վերլուծություն են կատարել, ինչ փաստարկներ են դրել դրա տակ, բայց ես՝ ինքս, նման վերլուծություն չեմ արել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը