ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիվանդ գլխից՝ առողջի վրա. ում ենք ընտրել, ումից ենք պահանջում. «Փաստ» 12/06/2022 09:56 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Իրադարձությունները պարզ ցույց են տալիս, որ իշխանությունները Հայաստանը տանում են դեպի նոր կապիտուլյացիա։ Պատահական չէ, որ նրանք բացահայտ հայտարարում են, թե հրաժարվում են Արցախից, դրա համար էլ իրենց կողմից օգտագործվող բառապաշարում այլևս ոչ մի խոսք չկա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Մյուս կողմից էլ հարցականի տակ է դրված Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ երկու փուլով ադրբեջանական զինված ուժերը ներխուժել և սահմանի երկայնքով օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը։ Ընդ որում, ոչ միայն որևէ ազդանշան չկա, որ ադրբեջանական զորքերը կարող են դուրս գալ ՀՀ տարածքից, այլև պահպանվում է այն հավանականությունը, որ հակառորդն ինչ-որ մի փուլի կարող է ավելի խորանալ մեր ինքնիշխան տարածքում։
Մինչ վերահաս վտանգները շարունակում են ահագնանալ, իշխանությունները շարունակաբար խոսում են խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի կնքման հրատապության մասին: Ու այս իրավիճակում հանրային որոշ շրջանակներ, քննարկելով ելքեր փնտրելու թեման, հանկարծ փորձում են սլաքներ ուղղել ընդդիմության ուղղությամբ՝ իշխանափոխություն անելու, ապաշնորհ իշխանություններին հեռացնելու, երկիրը նոր կապիտուլ յացիայից փրկելու և նման այլ պահանջներով։ Այո, ընդդիմությունն իրոք անելիք ունի, բայց, ուզենք, թե չուզենք, վերջին երկու ընտրությունների ժամանակ քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն, տրամաբանորեն ներկայիս վիճակի հասցեատերը հենց գործող իշխանությունն է՝ Փաշինյանի գլխավորությամբ: Ուրեմն, անկախ նրանից՝ ով է ընտրել, ով չի ընտրել, ընտրվել է այս իշխանությունը, և ամբողջ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են, և բոլոր հարցերի «սպրոսն» էլ նրանցից է։
Առավել ևս, որ հենց նրանք են եփել ներկայի «շիլան», ու նրանց էլ պետք է ստիպել ելքեր գտնել ու հանգուցալուծել իրավիճակը։ Իսկ եթե ի վիճակի չեն, անկարող են կամ չեն ցանկանում երկիրը դուրս բերել անդունդից, ապա հանրության մեծամասնությունն ինչպես ընտրել է նրանց, այդպես էլ պետք է նույն հաջողությամբ նրանց պարտադրի հեռանալ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս ինչ գործիքակազմ ունի, փորձում է դրանք կիրառել։ Կարելի՞ է ավելի լավ անել այդ ամենը: Իհարկե: Այդ դեպքում կարելի է հուշել, օգտակար լինել, միանալ, ավելացնել, բայց ոչ թե, ինչպես ռուսական ասացվածքն է ասում՝ հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եթե հանրությունն իրապես ցանկություն ունի իշխանափոխության հասնել, ապա պետք է միանա ընդդիմության պայքարին կամ ընդդիմությանը մղի նոր հավաքների անցկացմանը, պայքարի ակտիվացմանը ու մասնակցի դրանց, ակտիվորեն, անվերապահորեն։
Մյուս կողմից՝ ընդդիմությունն օգտագործում է ոչ միայն փողոցային պայքարի ճանապարհը, այլև խորհրդարանական ամբիոնը, նաև արտաքին դաշտում իր ունեցած հնարավորությունները իրավիճակի վրա ազդելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Օրինակ՝ «դրսում» ընդդիմությունն օգտագործում է իր ունեցած բոլոր լծակներն ու կապերը, որպեսզի Հայաստանին ու Արցախին աջակցող բանաձևեր ու որոշումներ ընդունվեն, իսկ մինչ այդ իշխանական պատգամավորները անիմաստ գործուղումների են գնում և առատորեն վայելում պարգևավճարները։ Բայց, կրկնում ենք, ընդդիմությունը կարող է անել այնքան, որքան գործիքակազմ ունի: Եթե, օրինակ՝ ադրբեջանցիները փակում են Լաչինի միջանցքը, այդ դեպքում ընդդիմությունն ի՞նչ կարող է անել: Մի խոսքով, պահանջի հասցեատերը իշխանություններն են՝ կա՛մ գործ անել, կա՛մ հեռանալ։
Այնինչ. իշխանավորներն այս օրերին ավելի «լուրջ» գործերով են զբաղված։ Օրինակ՝ նրանք մանկական Եվրատեսիլի կազմակերպման հարցերով են տարված, քաղաքի շենքերն են զարդարում կամ էլ դատարկ փիառ -արշավներ են ձեռնարկում։ Մեր քաղաքացիները պետք է իրենք իրենց հարց տան, թե արդյո՞ք այսպիսի իշխանություններ են ցանկանում ունենալ, երբ նրանցից յուրաքանչյուրը պարզապես վայելում է իր կարգավիճակը, այնինչ մեր ցանկացած բնակավայր, ցանկացած քաղաքացի կարող է հայտնվել թշնամու սպառնալիքի ներքո ու մնալ առանց պաշտպանության։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի՝ 06․12.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/06/2023 10:55 Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք
- 02/06/2023 10:26 Երկրաշարժի պատճառով Թուրքիայի Հաթայ նահանգում գազատար է պայթել (տեսանյութ)
- 02/06/2023 10:10 Ուժեղ երկրաշարժ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին. հաղորդվում է մոտ 200 զոհի մաին (տեսանյութ)
- 02/05/2023 20:11 Հրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը