ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետագա համատեղ ջանքերի շնորհիվ կարող է էապես աճել համագործակցության արդյունավետությունը․ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը Փարիզում է 12/06/2022 19:57 | ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այցով Փարիզում էր: Պատվիրակության կազմում էր նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է գործընկերոջ՝ Փարիզի քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի հետ:
Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքային խորհրդին ի պաշտպանություն հայ ժողովրդին ընդունած բանաձևի համար՝ Երևանի քաղաքապետի տեղակալը մեծապես կարևորել է Փարիզի հետ գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Լևոն Հովհաննիսյանը նաև վստահություն է հայտնել, որ հետագա համատեղ ջանքերի շնորհիվ կարող է էապես մեծացնել համագործակցության արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիներ, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում:
Երևանյան պատվիրակությունը հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժան-Լյուկ Դըվինազի հետ։ Բարձր գնահատելով սենատոր Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Սենատի վերջերս ընդունած բանաձևը համահեղինակելու համար, նաև մեծապես արժևորելով 44-օրյա պատերազմի ընթացքում ու նաև դրանից հետո բարեկամ Ֆրանսիայի՝ հայ ժողովրդի հանդեպ ուշադրությունն ու աջակցությունը:
Փարիզում գտնվող փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի խորհրդական ԱՆՆ-Լուիս Մեսադյոի հետ: 2011թ. հաստատված երկկողմ բարեկամական և գործընկերային կապերը թարմացվել են Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև վերջերս ստորագրված եռամյա համագործակցության ծրագրով։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու համատեղ արդյունավետ ծրագրեր, որոնք կծառայեն հետագա գործակցության ամրապնդմանն ու զարգացմանն։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ժակ Պերրինի և նախկին քաղաքապետ, այժմյան սենատոր Ֆիլիպ Պեմեզեկի հետ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքը գործակցում են դեռևս 2006 թվականից: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու աշակերտների փոխանակման, ինչպես նաև մշակութային համատեղ շարունակական ծրագրեր: Պատվիրակությունն այցելել է Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի հարակից այգի, որտեղ տեղադրված է Երևանի քաղաքապետարանի նվեր տուֆակերտ խաչքարը։
Երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև «Քաղաքները կենսաբազմազանության համար» (C4B) միջազգային աշխատաժողովին: Փարիզի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, «Էքսպերտիզ Ֆրանս» և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են մոտ երկու տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը աշխատաժողովի ընթացքում ներկայացրել են կայուն զարգացման նպատակների հիմքով Երևանի ռազմավարական պլանը, «Երևան՝ կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը, քաղաքային կենսաբազմազանության ռազմավարության իրագործման հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները: Բացի այդ, ներկայացվել են Երևանում իրականացված և ընթացիկ կանաչ նախաձեռնությունները, դրանց գործիքակազմերը: Երևանյան պատվիրակության անդամները մասնակցել են նաև պլենար քննարկումների և ծանոթացել այլ պետությունների փորձին ու իրագործած ծրագրերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը