ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին.Տաթևիկ Հայրապետյան 12/06/2022 12:27 | Մեկնաբանություն

Թե՛ Լավրովը, թե՛ Բայրամովը իրենց խոսքում օգտագործում են «հետկոնֆլիկտային իրավիճակ» արտահայտությունը: Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը մի քանի դիտարկում է ներկայացրել Լավրով–Բայրամով բանակցությունների և համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ.
«Ադրբեջանի պարագայում ակնհայտ է, թե ինչ նպատակով է դա արվում, ՌԴ պարագայում՝ ոչ: Իհարկե, սա առաջին անգամը չէ, որ Լավրովը նման կերպ է արտահայտվում իրադրության մասին, բայց ամեն դեպքում պարզ հարց է առաջանում՝ եթե համարում եք «հետկոնֆլիկտային», ապա ինչպե՞ս ես հիմնավորելու ռուս խաղաղապահների մնալն Արցախում:
Բայրամովը հենց Լավրովի ներկայությամբ փաստացի բողոքում է ռուս խաղաղապահներից ասելով, թե իբրև «Լաչինի միջանցքը այլ նպատակների համար է օգտագործվում»: Դրան ի պատասխան ռուսական կողմից ոչինչ չի հնչում:
Բայրամովը նաև բողոքեց, թե իբրև ՀՀ–ն չի կատարում եռակողմ հայտարարությունները, մասնավորապես՝ ապաշրջափակման մասին կետը, բայց նա չօգտագործեց «միջանցք» տերմինը: Թեև դա անում է Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև թուրքական կողմը:
Բայրամովը խոսեց, թե իբրև պատրաստ են ապահովել «նախկին կոնֆլիկտային տարածքում ապրող հայերի իրավունքները՝ ըստ Ադրբեջանի սահմանադրության»: Այս պնդումը նաև մեր հիմարության հետևանք է, երբ ինքնորոշման իրավունքը փոխարինվեց «իրավունքներ և անվտանգություն» տերմինով, որը որևէ բովանդակություն չստացավ, ընդամենը դարձավ գործիք Ադրբեջանի ձեռքին:
Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ու դրա տարբերակների հետ կապված հարցին ի պատասխան՝ Լավրովը կրկնեց այն միտքը, որ իրենք առաջարկներ արել են դեռ այս տարվա սկզբին, ինչի երկու կողմն էլ դրական են արձագանքել: Բայց հետո հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանի հինգ կետերին, այնուհետև Պրահայում որպես հիմք ընդունել են ՄԱԿ–ի կանոնադրությունն ու Ալմա–Աթայի հռչակագիրը: Լավրովն ակնարկում էր, որ հայկական իշխանություններն են համաձայնել ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս: Նույն հարցին ի պատասխան՝ Բայրամովը նշեց, որ փաստացի ամենը կառուցվում է ադրբեջանական կողմի առաջարկների հիման վրա: Այժմ արդեն առաջարկների երրորդ փաթեթն են փոխանցում և նախատեսվում է նոր հանդիպում մինչև տարեվերջ: Բայրամովն ընդգծեց, որ Ադրբեջանն խիստ հետևողական է իր դիրքորոշման մեջ:
Հարց հնչեց այն մասին, թե ինչ նկատի ունի ադրբեջանական կողմը, երբ ասում է, որ երրորդ երկրները փորձում են միջամտել հայ–ադրբեջանական հարաբերություններին և վնաս հասցնում: Ի պատասխան՝ Բայրամովը առանց որևէ պետության անուն տալու փորձեց իր դիվանագիտական պատասխանով սլաքներն ուղղել Ֆրանսիայի և Արևմուտքի ուղղությամբ: Նա նշեց, թե իբրև անթույլատրելի է, որ տարածաշրջանը վերածվի հակամարտության գոտու տարբեր ուժերի միջև: Դա ասում է մի պետության ԱԳՆ ղեկավար, որը Հարավային Կովկաս է բերել Իսրայելին և այսօր զորավարժություններ է անում Իրանի սահմանների երկայնքով...
Հետաքրքրական էր Բայրամովի այն միտքը, որ իրենք առաջարկում են հիմնարար սկզբունքների հիման վրա «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, մինչդեռ ՀՀ առաջարկները շրջանակային համաձայնագիր են ենթադրում՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով: Բայրամովը նշում էր, որ այդ մոտեցումը խոչընդոտում է առաջ գնալուն, նա նաև խուսափեց որևէ թղթի ստորագրման հետ կապված ժամկետներ նշել:
Լավրովը ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ կապված դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած դեպքերի հետ՝ նշեց, որ ռուս խաղաղապահները զբաղվում են այդ հարցով:
Ամփոփելով նշեմ, որ տպավորություն է՝ ռուսական կողմը չի կարողանում կամ չի ցանկանում որևէ կերպ արձագանքել Բաքվի ակնհայտ սադրանքներին: Միգուցե չի կարողանում Ուկրաինայի հետ կապված իրադրության պատճառով կամ չի ցանկանում, քանի որ այսօր Թուրքիան ու Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեն ՌԴ–ի համար: Հայկական կողմն էլ քանի որ Արցախի հարցը փորձում է թողնել ռուսական տիրույթում՝ ազատվելով պատասխանատվությունից, այդ հարցը դառնում է ՌԴ–Ադրբեջան առուծախի առարկա: Այսինքն՝ մենք մեզ համար կարևոր որոշումներում ոչ միայն ասելիք չունենք, այլև դառնալու ենք ուրիշների որոշումների կրողը՝ դրա բոլոր հետևանքներով...»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/06/2023 10:26 Երկրաշարժի պատճառով Թուրքիայի Հաթայ նահանգում գազատար է պայթել (տեսանյութ)
- 02/06/2023 10:10 Ուժեղ երկրաշարժ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին. հաղորդվում է մոտ 200 զոհի մաին (տեսանյութ)
- 02/05/2023 20:11 Հրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում
- 02/05/2023 18:20 Սեբաստիայի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը