ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խափանման միջոցը չեզոքացնում եք՝ դատական նիստերի դահլիճից դուրս, ինչու եք Քոչարյանի քաղաքից բացակայելու հարցը քննարկում նիստից դուրս, սա էլ որերորդ անգամ. Բաղդասարյանը՝ Դանիբեկյանին 12/06/2022 14:32 | ԼՐԱՀՈՍ

Ինչու՞ եք Ռոբերտ Քոչարյանի քաղաքից բացակայելու հարցը քննարկում դատական նիստերի դահլիճից դուրս, Արմեն Գևորգյանինը՝ դատական նիստերի դահլիճում։ Սա էլ որերորդ անգամն է։ Այս մասին հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Դատական նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով՝ միևնույն ժամանակ դատարանին ներկայացնելով բժշկակական փաստաթուղթը։ Բացի այդ, ինչպես պարզվեց, Ռոբերտ Քոչարյանին դատարանը թույլ էր տվել հատել ՀՀ սահմանը։ Դատարանի կողմից դատախազությանը փոխանցվել է գրություններ, համաձայն որի՝ դատարանը թույլատրել է՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, ապա նաև՝ դեկտեմբերի 6-13-ը ներառյալ Ռոբերտ Քոչարյանին բացակայել ՀՀ-ից։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։
«Ինչի մասին է խոսքը։ Ինչու է դատարանը վարութային բնույթի հարցերը լուծում դատական նիստերի դահլիճից դուրս ՝ աշխատասենյակում։ Խափանման միջոց գրավի պայմաններից մեկը կառավարության որոշման համաձայն սահմանահատման արգելքն է։ Դուք խափանման միջոցը փաստացի չեզոքացնում եք՝ դատական նիստերի դահլիճից դուրս։ Ինչու եք Ռոբերտ Քոչարյանի քաղաքից բացակայելու հարցը քննարկում դատական նիստերի դահլիճից դուրս»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը, ինչին արձագանքելով՝ նախագահողը նախ նշեց, որ դատարանը պարտավոր չէ որևէ պարզաբանում ներկայացնել, ապա ավելացրեց, որ եթե դատարանը բավարար է համարում սահամանահատումը կազմակերպելու համար կողմի ներկայացրած հիմքերը, ապա թույլտվությունը կարող է տալ առանց դատական նիստի` հաշվի առնելով հարցի հրատապությունը։
«Դրա նպատակով դատարանը հարկ չի համարում առանձին նիստ հրավիրել, դրա նպատակահարմարությունը չի տեսնում»,- ասաց Դանիբեկյանը։
Ինչ վերաբերում է նախորդ նիստի ընթացքում գործի նյութերի սխալ թարգմանությանը, ապա ընկերության կողմից այսօրվա նիստից առաջ պարզաբանում է ստացվել, համաձայն որի՝ տեխնիկական բնույթի վրիպում է եղել և տեքստի վերջնական մշակված տարբերակի փոխարեն շփոթմամբ տպվել ու դատարան է ուղարկվել թարգմանված տեքստի նախնական, դեռևս չմշակված տարբերակը։
Ամբաստանյալի բացակայությամբ՝ դատական նիստը չէր կարող շարունակվել, ըստ այդմ, այն հետաձգվեց՝ մինչև դեկտեմբերի 13–ն, ժամը 13։00–ն։ Մինչ դատական նիստը կհետաձգվեր՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել Արմեն Գևորգյանին՝ դեկտեմբերի 13-16 երկրից բացակայելու թույլտվության վերաբերյալ, որը, սակայն քննության առարկա չդարձվեց այս նիստին, քանի որ դատավորը չէր ծանոթացել միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել էր՝ ամբաստանյալի բացակայությամբ միջնորդության քննության դիրքորոշման դեմ։ Դատարանը որոշեց՝ հետաձգել նիստը և ծանոթանալ միջնորդությանը, որոշման մասին կտեղեկացվի կողմերին։ Գևորգ Բաղդասարյանն էլ պնդեց՝ վարութային հարցերը պետք է քննարկվեն դատական նիստերի դահլիճում։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը