ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Մեսրոպ Մակյանի եղբայրը մեղադրվում է Ղազախստանում հարկեր չվճարելու մեջ 12/05/2022 15:11 | Քրեական խրոնիկոն

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի եղբայրը՝ Արթուր Մակյանը, մեղադրվում է Ղազախստանում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։
Քրեական գործը հարուցվել է Ղազախստանում՝ դեռևս 2015-2016թթ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ, հետագայում ուղարկվել է Հայաստան ու այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, մակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։
Ըստ մեղադրանքի, Արթուր Մակյանը, 2015-16թթ ընկած ժամանակահատվածում, Ղազախստանի Կոստանայ քաղաքում, հանդիսանալով «Ժուզ Ժոլ» ՍՊԸ տնօրեն, հարկեր վճարելուց խուսափելու համար, առանց աշխատանքների փաստացի իրականացման, ծառայությունների մատուցման օգտագործել է «Սոյուզ 7» ՍՊԸ-ի ԲՆՀ 140940023435 և «Բարակատ Տեկս KZ» ՍՊԸ-ի ԲՆՀ 111040017504 կեղծ նախնական հաշվապահական փաստաթղթերը, որոնց մեջ արտացոլված են եղել «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ին անհրաժեշտ ծառայությունները (աշխատանքները), որոնք «Սոյուզ 7» ՍՊԸ-ն և «Բարակատ Տեկս KZ» ՍՊԸ-ն իրենց հերթին չեն մատուցել և չեն իրականացրել «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի համար, սակայն դրանք անհրաժեշտ են եղել ԱԱՀ-ի գումարների դիմաց անօրինական հաշվանցման և կատարված ծախսերի ուռճացման համար:
«Օգտագործելով տվյալ փաստաթղթերը՝ Ա.Մակյանը, «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի հաշվապահական փաստաթղթերում և հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում մտցրել է ՍՊԸ-ի տնտեսական և ֆինանսական գործունեության մասին ակնհայտ կեղծ տվյալներ՝ արտացոլելով «Ժուզ Ժոլ» ՍՊԸ-ի ԱԱՀ-ով հաշվապահական հաշվառման և հարկային հայտարարագրերում 2015 թվականի 2-րդ եռամսյակի համար՝ 2015 թվականի օգոստոսի 15-ի ԱԱՀ-ի հերթական հայտարարագրում և 2015 թվականի հոկտեմբերի 06-ի ԱԱՀ-ի լրացուցիչ հայտարարագրում, ինչպես նաև 2015 թվականի նոյեմբերի 09-ին հանձնված, 2015 թվականի 3-րդ եռամսյակի համար ներկայացված հայտարարագրում և ԿԵՀ 2015 թվականի համար հարկային հաշվետվությունում՝ խուսափելով 2015 թվականի 2-3 եռամսյակների համար առանձնապես խոշոր չափի՝ 83.230.465 ՀՀ դրամին համարժեք 38.079.015 տենգե գումարի ԱԱՀ և 2015 թվականի համար 77.815.559 ՀՀ դրամին համարժեք 54.548.707 տենգե գումարի ԿԵՀ պետական բյուջե վճարելուց»,- նշված է մեղադրանքում։
Արթուր Մակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև դատավոր Մեսրոպ Մակյանի հետ, որը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ արձանագրելով, որ դա կդիտվի որպես միջամտություն՝ արդարդատությանը, ինչն անթույլատրելի է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/06/2023 10:55 Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք
- 02/06/2023 10:26 Երկրաշարժի պատճառով Թուրքիայի Հաթայ նահանգում գազատար է պայթել (տեսանյութ)
- 02/06/2023 10:10 Ուժեղ երկրաշարժ Թուրքիայի ու Սիրիայի սահմանին. հաղորդվում է մոտ 200 զոհի մաին (տեսանյութ)
- 02/05/2023 20:11 Հրդեհ՝ Երևանի Բեկնազարյան փողոցում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը