ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դա նույն բանն է, որ պահանջես՝ Ալիևը ընդունի նախագիծ, որտեղ Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի մաս.Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունը մերժելու մասին 12/02/2022 20:10 | Քաղաքական
Ֆրանսիայի օրենսդրի երկու պալատների կողմից կարևոր նախագծի ընդունումից հետո Հայաստանի խորհրդարանի դեմքը ի ցույց դնելն ուղղակի ամոթ էր: Եթե սա ընդդիմությունն արել է չհասկանալով, ապա մենք հերթական անգամ գործ ունենք քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող խորհրդարանի հետ: Այսպես «պադստավկա անել սեփական երկիրը», ես չեմ պատկերացնում: Դա նույն բանն է, որ պահանջես՝ Ալիևը ընդունի նախագիծ, որտեղ Արցախը պետք է ճանաչվի Հայաստանի մաս, եթե գիտեմ, որ Ալիևը չի ընդունելու, ես իրեն երբեք քննարկման չեմ հրավիրի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Հայաստանի խորհրդարանի կոզմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունը չընդունելը:
Նշենք, որ այսօր ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստով քննարկել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ինչի պատճառով հայտարարության նախագիծը չընդունվեց:
Ինչպես ընդդիմադիրներն են մեկնաբանում՝ ՔՊ-նառաջարկել է նախագծից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունն ու գրել Ղարաբաղի հայություն, ինչպես նաև ինքնորոշման իրավունքը վերաբերյալ դրույթը :
Ստացվում է՝ Հայաստանի իշխանությանը և ընդդիմությանը չի հաջողվում մի կողմ դնել քաղաքական ամբիցիաները և ընդհանուր հայտարարի գալ գոնե Հայաստանի և Արցախի շահերից բխող հարցերում:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ընդդիմության հերթական սխալն էր՝ նախաձեռնել նման օրակարգով արտահերթ նիստ՝ հստակ իմանալով, որ իշխանությունը չի ընդունելու հայտարարության նախագիծ, որտեղ նշված է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում.
« Եթե իրենց նպատակն էր ցույց տալ, որ մենք գործ ունենք ազգադավ իշխանության հետ, դա բացարձակ օրակարգ չէ, քանի որ Հայաստանում չկա որևէ մեկը, այդ թվում՝ նիկոլական սեկտան, որը չգիտի, որ Հայաստանի իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը: Միայն սրա համար նիստ հրավիրել՝ նշանակում է «պադստավկա» անել Հայաստանին և Արցախին, սա ոչ ճշգրիտ հաշվարկ էր, ամոթ է: Այն ինչ արեց իշխանությունն այսօր, չմիանալով հայտարարությանը, նշանակում է հերթական անգամ վաճառել ՀՀ-ն և Արցախը, բայց հերթական անգամ սա ի ցույց դնելը միջազգային հանրությանը, այստեղ քաղաքական լոգիկա չեմ տեսնում»,-ասաց Զոհրաբյանը:
Զրուցակիցը կարծում է՝ այսօրվա ԱԺ նիստը էականորեն թուլացրեց միջազգային հարթակում Հայաստանի դիրքերը: Նրա խոսքով՝ եթե անգամ Հայատանի խորհրդարանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն չի ընդունում, ուրեմն ոչինչ էլ չի կարող միջազգային հանրությունից պահանջել.
«Առաջիկա օրերին ես պետք է մեկնեմ Եվրոպա, և չգիտեմ՝ այս տապալված նիստից հետո ի՞նչ արգումենտներով եմ խոսելու, չէր կարելի նախաձեռնել նման նիստ ընդամենը ցույց տալու, որ մենք ունենք ազգադավ իշխանություն:
Ես խոսելու եմ այնտեղ Արցախի կարգավիճակի մասին, շուռ են գալու ինձ ասեն՝ քո երկրի խորհրդարանը հրաժարվել է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, այն դեպքում, երբ ԵՄ բազմաթիվ երկրներ են դատապարտում, եթե անգամ դուք չեք ընդունում հայտարարություն, մենք ինչո՞ւ ձեզանից հայ լինել: Մենք ուզում ենք լինել թուրք, բայց եվրոպական երկրներից պահանջում ենք լինել հայ»,-հավելեց Զոհրաբյանը:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել