ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը չի ընդունում պարտությունը. պահանջում է մեղավոր ճանաչել դատավոր Բորիս Բախշիյանին.բողոքը կքննվի Բախշիյանին կալանավորած դատավորի հոր մասնակցությամբ 12/02/2022 19:06 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի արդարացման դատավճիռը և մեղավոր ճանաչել նրան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։ Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Ավելին, դատախազությունը չէր բողոքարկել դատական նիստերին չներկայացվող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու ու կալանավորելու որոշման դեմ։ Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։ Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, սեպտեմբերի 28-ին հրապարակել էր արդարացման դատական ակտը՝ ճանաչելով և հռչակելով Բախշիյանի անմեղությունը։ Դատավորն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով։
«Դատալեք» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ արդարացման դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անունից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով դատախազությունը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և մեղավոր ճանաչել Բախշիյանին՝ որպես պատիժ նշանակելով հանրային ծառայության պաշտոններ և հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն մեղմացնել նշանակված պատիժը և վերջնական պատիժ սահմանել հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 4 տարի ժամկետով: Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է նաև Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ պահանջելով Բորիս Բախշիյանին արդարացնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Մասնավորապես, ինչպես արդեն նշվել է, դատարանը Բախշիյանին արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով և, այժմ պաշտպանության կողմը պահանջում է Բախշիյանին արդարացնել հանցադեպի բացակայությամբ՝ գտնելով, որ հանցագործության դեպք առհասարակ առկա չէ։
Պաշտպանության կողմը բարձրաձայնել է նաև քրեադատավարական նորմերի էական խախտումների հանգամանքը և Վերաքննիչ դատարանից պահանջում է արձանագրել դրանք, ինչը հանգեցրել է նաև դատավորի իրավունքների խախտման։ Պաշտպանը պահանջում է հաստատել փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքների՝ անթույլատրելի ապացույց լինելու հանգամանքը։ Նոյեմբերի 30-ին վերաքննիչ բողոքները մակագրվել են։ Ըստ դատական-տեղեկատվական համակարգի՝ բողոքները կքննվեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Լուսինե Աբգարյանի և Մհեր Արղամանյանի։ Առ այս պահը առկա չէ տեղեկություն՝ բողոքը վարույթ ընդունելու կամ կազմի փոփոխության մասին։ Հատկանշական է, որ դատավոր Մհեր Արղամանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի հայրն է, իսկ դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է հենց Դավիթ Արղամանյանի որոշմամբ։ Դատավոր Դավիթ Արղամանյանը հանրությանը հայտնի է նաև որպես «թմբուկահար-դատավոր», քանի որ մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը եղել է «ՔՊ» իրավախորհրդատու, աշխատել նախարարությունում, իսկ 2018թ -ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ակցիաների ժամանակ թմբուկ խփել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը