ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ճարտարապետների պալատն ունի նոր ղեկավարություն 11/29/2022 17:02 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ճարտարապետների պալատը նոր նախագահ և խորհուրդ ունի։ Նոյեմբերի 19-ին, 20-ին և 26-ին կայացել է պալատի ընդհանուր ժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել խորհրդի անդամների և պալատի նախագահի ընտրություններ։ Մասնագիտական հանրության համար կարևոր իրադարձությանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալներ Նունե Պետրոսյանը և Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պալատին անդամակցող կոմիտեի մյուս աշխատակիցները։ 111 ձայն հավաքելով պալատի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Բադալյանը, ձևավորվել է 17 անդամից բաղկացած խորհրդի նոր կազմը։
Ընդհանուր ժողովին կոմիտեի նախագահը հանդես է եկել ելույթով և կարևորել Քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի ճարտարապետների պալատի սերտ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել քաղաքաշինական մի խումբ հարցերի կանոնակարգումը։ Արմեն Ղուլարյանը երախտագիտության խոսքեր է ասել պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանին և խորհրդի անդամներին՝ մասնագետներին համախմբելու, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Մկրտիչ Մինասյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով:
Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ ունենալով մեծ ներուժ՝ Ճարտարապետների պալատի ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացներին կարող է ավելի տեսանելի և ընդգրկուն լինել. «Կառույցը պետք է լինի ոչ միայն խնդրի հետևանքների մասին բարձրաձայնող, այլև առաջին հերթին նախաձեռնող՝ առաջարկելով նոր գաղափարներ, առաջադրելով ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ծրագրեր։ Պալատը կարող է մասնագիտական ազնիվ մղումով, բազմակարծության սկզբունքով, բայց նաև համախմբվածությամբ անմիջական մասնակցություն ունենալ խնդիրների կանոնակարգմանը»: Նա ընդգծել է, որ պալատը կարող է երիտասարդ ճարտարապետների համար հետաքրքիր դարբնոց լինել. «Իմ խորին համոզմամբ՝ Ճարտարապետների պալատը պետք է համախմբի ինչպես տարիների վաստակ ունեցող, այնպես էլ նոր գաղափարներով տոգորված երիտասարդ, խոստումնալից մասնագետներին, ովքեր նոր լիցք կհաղորդեն մասնագիտական մտքի զարգացմանը»:
Նկատելով, որ Ճարտարապետների պալատի խորհրդի նոր կազմին և նախագահին պատասխանատու աշխատանք է սպասվում՝ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է կիսել մասնագիտական հանրության մտահոգությունները և ականջալուր լինել ոլորտային խնդիրների մասին նրանց դիտարկումներին. «Համոզված եղեք, որ կոմիտեն մշտապես սատարելու է մասնագիտական շրջանակից եկող առարկայական առաջարկների, գաղափարների կյանքի կոչմանը»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ելույթը եզրափակել է՝ նոր կազմին և ղեկավարին մաղթելով հաջողություն, տոկունություն, համարձակ գործելու վստահություն և քայլ առաջ կատարելու միասնական կամք:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը