ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա մեկ Ադրբեջան, և դա Իրանական Ատրպատականն է. Թեհրանում Ալիևի բացատրությանն են սպասում. Իրանցի փորձագետ (տեսանյութ) 11/29/2022 21:39 | ԼՐԱՀՈՍ

2020թ. Արցախյան պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը Հարավային Կովկասում թեպետ շատ չի փոխվել, սակայն առանցքային մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել և այդ քաղաքականությանը մի շարք այլ քաղաքական առանցքներ են ավելացել: Տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը պետությունների տարածքային ամբողջականության պահպանումն է, և ցանկացած գործողության դեմ պայքարելը, որը միտված կլինի սահմանային փոփոխությունների: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Թեհրանի համալսարանին կից Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջաֆար Խաշեն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում Իրանի որդեգրած քաղաքականությանը:
«Այն քաղաքականությունը, որը վարվում է Ադրբեջանի կողմից, և որի նպատակը այլ պետության տարածքի վրա աչք ունենալն է՝ խախտում է խաղաղությունը: Այն մեկնությունը, որը Ադրբեջանը և Թուրքիան ունեն 2020թ. եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի վերաբերյալ՝ կարելի է որպես առավելապաշտական բնորոշել: Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ծրագիրը, որը առաջ են քաշում Ադրբեջանը և Թուրքիան, և որը Իրանում անվանում են «Թուրանական միջանցք»՝ չի կարող ընդունվել Իրանի կողմից: Այն նաև չի կարող ընդունվել նաև Ռուսաստանի կողմից»,- մանրամասնեց բանախոսը:
Ջ. Խաշեն այն կարծիքին է, որ չարժե արձագանքել Իրանի կողմից միջանցքի գործարկմանը չխոչընդոտելու՝ Ի. Ալիևի հայտարարությանը, և նա պետք է բացատրի, թե ինչ նկատի ուներ նման հայտարարությամբ: «Թուրանական միջանցքի հետ կապված իրանական տեսակետը փոփոխության չի ենթարկվել: Եռակողմ համաձայնագրի 9-րդ կետով ամրագրված է միայն հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, որից ավելին Իրանը տարածաշրջանում չի ընդունելու»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով վերջին շրջանում աճող Իրան-Ադրբեջան լարվածությանը, և Ադրբեջանի կողմից կեղծ «Հարավային Ադրբեջան» եզրույթին՝ փորձագետը հստակեցրեց, որ գոյություն ունի մեկ Ադրբեջան, և դա Իրանական Ատրպատականն է: Հետևաբար Իրանը իրեն իրավունք է վերապահում ցանկացած մեթոդներով և ցանկացած տարածքում պատասխանելու իր համար սպառնալիք ստեղծողներին:
Խոսելով Իսրայելում ադրբեջանական դեսպանատան բացման մասին՝ Ջ. Խաշեն մտահոգություն հայտնեց, որ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում յուրատեսակ պատերազմ է՝ ուղղված տարածաշրջանային ժողովուրդների դեմ, որի հիմնական տուժողները Ադրբեջանական Հանրապետության ժողովուրդն են: Իսրայելը Ադրբեջանին որպես գործիք է օգտագործում, և Ադրբեջանի տարածքից հակաիրանական գործողություններ են իրականացվել, ուստի տարածշրջանում Իսրայելի ներկայության աճի շարունակումը էլ ավելի է բորբոքելու Իրանի հակազդեցությունը:
«Տարածաշրջանում լարվածության թուլացման և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանը պետք է իր արտաքին քաղաքականության ոլորտում տեսակետ փոխի»,- եզրափակեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/29/2023 08:25 Ինչո՞ւ և ինչպե՞ս Էդգար Ղազարյանը․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:20 Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:17 Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:13 Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:10 Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
- 03/29/2023 08:02 Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
- 03/29/2023 10:41 Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Աբրահամյան
- 03/29/2023 10:21 Ընդդիմադիր հանրային գործիչների նկատմամբ գործող «չգրված օրենքներից» մեկը որևէ նիկոլականի հրապարակավ գովաբանելու արգելքն է. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
- 03/27/2023 20:29 Մեքենան գլորվել է ձորը. 36-ամյա վարորդը մահացել է
- 03/27/2023 13:50 Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ