ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները փաստի առաջ են կանգնել. բերքը չեն կարողանում իրացնել անգամ կես գնով, ձմեռն էլ մոտենում է 11/29/2022 15:06 | ԼՐԱՀՈՍ

Տավուշի տարածաշրջանում արքայանարնջի բերքը փչանում է։ Գյուղացիները փաստի առաջ են կանգնել. բերքը մնացել է ծառի վրա, անգամ կես գնով մթերող չկա, որ իրացնեն։
«100-150 տոննա կարալյոկ կա ծառերի վրա։ 1 կգ էլ չենք կարողացել վաճառել։ Ամեն տարի գալիս էին ֆուռերով տանում, էս տարի չկա, չեն առնում։ Ասում են՝ ֆուռերը կանգնեցված են, չեն կարողանում ապրանքը հասցնեն Ռուսաստան։ Թուզը կազմակերպված ձևով իրացվեց. 450 տոննա միայն Ռուսաստան է ուղարկվել։ Թե կարալյոկը ինչու չեն առնում, չգիտեմ»,,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Այգեձորի վարչական ղեկավար Լորիս Միրզոյանը։
Եթե նախորդ տարիներին արքայանարնջի 1 կգ-ը գյուղացին վաճառում էր 250-300 դրամով, հիմա անգամ կես գնով չի կարողանում վաճառել։ Մի երկու օր առաջ մեկը եկել էր, ասում էր՝ 80 դրամով տվեք, առնեմ։ Մարդկանց ձեռ են առնում, ինչ է։ Գոնե 150-180 դրամով որ մթերեին, գյուղացին կտա, քանի որ ծառերի վրա փչանում է բերքը։ Եթե ձյուն եկավ կամ ցուրտ արեց, ամբողջ բերքը կփչանա»,-նշում է Այգեձորի վարչական ղեկավարը։
Միրզոյանը նշում է՝ ինքն անձամբ բերքի իրացման խնդրով մարզպետարան չի դիմել, բայց այնտեղ հնարավոր չէ՝ տեղյակ չլինեն խնդրի մասին, քանի որ ամեն ամիս հաշվետվություն է ներկայացնում, թե որ մթերքից որքան է իրացվել։ Այն, որ արքայանարինջ ընդհանրապես չի վաճառվել, հաշվետություններից երևում է։
Նույն խնդիրը նաև հարևան Չինարիում է։ Գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով՝ եթե 10 օր էլ բերքը չիրացվի, ապա ապրանքային տեսքը կկորցնի և իրացնել այլևս հնարավոր չի լինի։
«Մարդիկ կան, որ տոննաներով կարալյոկ ունեն ծառի վրա. տերևները թափվել են, ծառերը տոնածառի պես ՝ կարալյոկով ծանրաբեռնված, կանգնած են։ Ամեն տարի կարողացել ենք իրացնել. այս տարի, չգիտեմ ինչու, չեն տանում։ Բացի այն, որ գրեթե բոլորը տնամերձ այգիներում կարալյոկի ծառեր ունեն և մի 2-3 տոննա բերք կա հիմա, նաև գյուղացիներ կան, որ մեծ պլանտացիա ունեն կարալյոկի. իրենք էլ են փաստի առաջ կանգնել»,-ասում է Չինարիի վարչական ղեկավարը։
Սաղոյանը ևս շեշտում է՝ թզի ու խաղողի մթերումը նորմալ իրականացվել է, իսկ արքայանարինջը՝ ոչ։
Նշենք, որ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նույն խնդրի մասին բարձրաձայնել էին նաև Այգեպար, Վազաշեն, Բերքաբեր, Կոթի գյուղերի վարչական ղեկաավարները։
Հիշեցնենք նաև, որ Լարսի անցակետի թողունակության կրճատման պատճառով բեռնափոխդրող ընկերությունների բեռնատարները, որոնք բեռնված են նաև գյուղմթերքով, ամսից ավելի է՝ կանգնեցված են Վրաստանի տարածքում և Ռուսաստանի տարածք անցնել չեն կարողանում։ Իսկ հայկական գյուղմթերքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Էկոնոմիկայի նախարարությունը խնդիրը կարգավորելու ուղղությամբ գործնական քայլեր առայժմ չի ձեռնարկել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը