ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմության մանդատները վայր դնելու թեման թեժացնում է հենց Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան․ Կարեն Վրթանեսյան 11/29/2022 17:28 | ԼՐԱՀՈՍ

«Ընդդիմության որոշ ներկայացուցիչների՝ մանդատները վայր դնելու կապակցությամբ ոգեւորությունը, որը նաեւ ընդդիմադիր հայացքներով հատվածի մոտ է նկատելի, իրավիճակին էմոցիոնալ արձագանք է։ Այդ թեման թեժացնում է հենց Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան»,-կարծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում ու իր երեք պատգամավորները վայր են դնում մանդատները։ Ավելի վաղ՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Վրթանեսյանն ասաց՝ որքան էլ Փաշինայնն այսօր վերահսկում է ԱԺ-ն, միեւնույն է, կգերադասի ունենալ իրեն առավել հնազանդ ու պակաս ռիսկային խորհրդարան, ուստի, խորհրդարանական ընդդիմության թիվ մեկ խնդիրը պետք է լինի ԱԺ-ում առավել ակտիվանալը։
Վրթանեսյանը շեշտում է, որ միայն քվեարկությամբ եւ խորհրդարանում ունեցած ձայների քանակով չի որոշվում խորհրդարանական գործիքակազմը, որը ունեն ընդդիմադիր պատգամավորները։ «Այո, ՔՊ-ն այսօր կարող է , առանց հաշվի նստելու ընդդիմության հետ, ընդունել օրենքներ, բայց ըդդիմությունը ունի այլ գործիքներ, որոնք կարող է օգտագործել՝ սկսած ձերբակալված ցուցարարներին բանտերում այցելելուց, մինչեւ հարցապնդումներ իրականացնելը, որոնց իշխանությունը պարտավոր է պատասխանել, մինչեւ միջազգային հարթակներում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու հնարավորությունը։ Օրինակ, նույն ԵԽԽՎ-ում, այլ կառույցներում, օտարերկրյա դեսպանների հետ կամ Հայաստան ժամանած լուրջ քաղաքական գործիչների հետ հանդիպումներում ընդդիմությունը կարող է բարձրացնել հայ ժողովրդին հուզող խնդիրները։ Օրինակ, նույն Նենսի Փելոսիի այցի ժամանակ միայն ընդդիմությունն էր բարձրացրել անվտանգության հետ կապված հարցեր, ինչն արտացոլվել էր Փելոսիի պաշտոնական կայքում, մինչդեռ նիկոլական չինովնիկները խոսում էին տարածաշրջանային բարգավաճումից։ Այո, այս պահին մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն է ուղղորդում խորհրդարանական մեծամասնությանը, բայց մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պահի կարող են շրջադարձային զարգացումներ լինել եւ հենց միայն ԱԺ-ում ներկայության շնորհիվ, ընդդիմությունը օրինական գործիքներ է ստանում նոր թեկնածու առաջ քաշելու»,-ընդգծում է Վրթանեսյանը։
Նա համաձայն չէ, որ այօսր խորհրդարանում ընդդիմության ներկայությունը լեգիտիմացնում է Փաշինյանի իշխանության գործողությունները։ «Եթե օրինակ, որեւէ փաստաթղթի ստորագրման-վավերացման հարց առաջանա, բոլորը կարող են մանդատները վայր դնել, թեեւ , կրկնում եմ՝ դա կլինի էմոցիոնալ քայլ, գուցե լավ շոու, բայց որեւէ կերպ օգուտ չի տա՝ Հայաստանն այս աղետից փրկելու գործին։ Ավելին, Նիկոլը չի ընդդիմությանը խորհրդարան տարել եւ նա պարտավոր է այնտեղ ներկայացնել ժողովրդի շահերը։ Ես՝ որպես ընդդիմության ընտրողներից մեկը, չեմ կարծում , որ ընդդիմությունն ԱԺ-ում այլեւս անելիք չունի եւ սպառել է իր բոլոր հնարավորությունները»,-նշում է Կարեն Վրթանեսյանը։
Նրա խոսքով, արտահերթ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն, այն ժամանակ ինչ-որ առումով, լեգիտիմացրեց Փաշինյանի ընտրությունը, առնվազն արտաքին աշխարհի աչքերում, բայց, այնպես չէ, որ ընդդիմության տարբեր շերտեր գնացին այդ ընտրությանը հեշտությամբ կամ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելու նպատակով։
Վրթանեսյանը կարծում է՝ դա ամենաքիչ ցնցումներով իշխանափոխության հնարավորություն էր, բայց այլ խնդիր է, որ այդ թվում իր սխալների պատճառով, ընդդիմությունն այդ հնարավորությունը չկարողացավ օգտագործել։
«Հեշտ է ասել՝ լեգիտիմացրիք Նիկոլին, բայց պարզ է, որ նպատակը նրան անցնցում հեռացնելն էր, որովհետեւ հակառակ դեպքում էլ, լինելու էր խորհրդարան, որտեղ նստած էին լինելու տիգրանխզմալյաններն ու էդմոնմարուքյանները։ Ընդ որում, նույն Մարուքյանն ինքն է խոստովանել, որ անգամ պատերազմից հետո ինքն սպասարկել է Փաշինյանի օրակարգը, իբր որպես ընդդիմության ներկայացուցիչ քննադատում էր , ամբիոնից հայտարարություններ անում, բայց նա դա խոստովանեց՝ անունը դնելով, թե ամեն ինչ արեցին պետական հեղաշրջումը կանխելու համար, բայց իրականում դա նշանակում է՝ օգնել Փաշինյանին, որ պատերազմից հետո իշխանությունը պահպանի։ Ա՛յ, այսպիսի գրպանային ընդդիմադիր կերպարների Փաշինյանը պահում է, որ երբ հերթական ճգնաժամը հրահրի ու հաջորդ արտահերթ ընտրությունները լինեն, նրանց համար գործ գտնվ»,-բացատրում է Կարեն Վրթանեսյանը՝ նկատելով, որ երբ գործող խորհրդարանական ընդդիմությունն էր արտախորհրդարանական, չգիտես ինչու, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների ֆորմատ չէր ստեղծվում։
Կարեն Վրթանեսյանն ընդգծում է՝ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը պառլամենտական համակագի տակ քողարկված բռնապետություն է հաստատվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը