ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչեւ նոյեմբերի 28-ը հայտնաբերված հայ զինծառայողների բոլոր մարմինները նույնականացվել են 11/29/2022 17:38 | ԼՐԱՀՈՍ

2022թ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների՝ հայտնաբերված մարմիններն արդեն նույնականացվել են։ ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նոյեմբերի 28-ի դրությամբ՝ չճանաչված և չնույնականացված մարմիններ չկան։ (Հարցման պատասխանը ստացել ենք՝ նախքան ադրբեջանցիների կողմից եւս 13 հայ զինծառայողի մարմին Հայաստանին հանձնելը.- խմբ)։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։
ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և
ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։
Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ։ Սեպտեմբերի 23-ին հանձվել էր 6 հայ զինծառայողի մարմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, սեպտեմբերի 17-ին՝ 32 մարմին, հոկտեմբերի 27-ին՝ 10 զինծառայողի մարմին։ Վերջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցեկ 13 զինծառայողի մարմին՝ նոյեմբերի 28-ին։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտնել էր, որ ագրեսիայի հետևաքով զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը։
Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենադարձվել են 17 հայ զինծառայողներ, սակայն համացանցում տարածված են նաև ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների՝ ադրբեջանցի զինծառայողների կողմից արտադատական սպանությունների կադրերը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ ռազմագերիների թիվն առավել մեծ է և չի բացառվում, որ Ադրբեջանը հայ ռազմագերիներին սպանում, ապա ռազմական հանցագործությունը քողարկելու նպատակով հայկական կողմին փոխանցում է մարմինները՝ նրանց ներկայացնելով որպես ռազմական գործողությունների ընթացքում զոհերի։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նոյեմբերի 28-ի դրությամբ՝ չճանաչված և չնույնականացված մարմիններ չկան, բակայն խուսափել են նշել, թե քանի մարմին է նույնականացվել։ Նշենք, որ նոյեմբերի 28-ին հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինների նույնականացման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։
Ինչ վերաբերում է ռազմական ագրեսիայի հետևանքով գերության մեջ հայտնված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված զինծառայողներին, ապա ՔԿ-ից հայտնել են, որ բոլոր 17 հայ զինծառայողները ճանաչվել են տուժող։ Հայրենադարձված գերիների՝ ծառայությունը շարունակելու վերաբերյալ հարցադրմանը ՔԿ-ից չեն պատասխանել։ ՔԿ փոխանցմամբ՝ ագրեսիայի հետևանքով գերության մեջ հայտնված հայ զինծառայողների սպանության, ինչպես նաև՝ զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում ենթակայի կողմից նշված հանցանքի կատարումը կանխելու համար պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելու՝ անգործություն դրսևորելու, փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ և 148-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք միացվել են ագրեսիայի փաստով նախաձեռնված վարույթին։
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ նախաքննության պատշաճ, համակողմանի և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով»,- նշել են Քննչական կոմիտեից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/05/2023 16:28 Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:11 Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
- 02/05/2023 14:30 Փրկարարները Չիվա-Ելփին ավտոճանապարհին արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները
- 02/05/2023 12:49 Բախվել «Վոլվո» բեռնատարը և «Նիսան» մակնիշի ավտոմեքենան. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը