ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ անձի շարասյունը գնալով դառնում է առավել վտանգի աղբյուր․ քաղաքացիները պետք է զգուշանան ինչպես թշնամու հետ շփումներից, այնպես էլ այդ անձի շարասյունից. Ռուբեն Մելիքյան 11/28/2022 16:38 | ԼՐԱՀՈՍ

«Բազմաթիվ դեպքեր են եղել, այս անընդունելի տերմինն օգտագործեմ, նախկին իշխանությունների օրոք, երբ անգամ ենթադրաբար, ոստիկանի կողմից քաղաքացուն ինչ-որ թթու խոսք է ասվել՝ պայմանավորված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շարասյան հետ, եւ այսպես կոչված իրավապաշտպան համայնքի կողմից հսկայական աղմուկ է բարձրացվել։ Հիմա ունենք ահազանգ, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի շարասյան հետ, երեք անձ է ծեծի ենթարկվել եւ նրանք հիվանդանոցում են գտնվում, սակայն, այժմ, ոչ միայն այդ աղմուկը չկա, այլեւ այդ, այսպես կոչված , քաղհասարակության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Դանիել Իոաննիսյանը հրապարակավ հանդես է գալիս պարեկների պաշտպանության դիրքերից՝ վկայակոչելով ինչ-որ ձայնագրություններ ու տեսագրություններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Իրավական ուղի ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Լոռու մարզում արձանագրված խայտառակ միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելու արդյունքում պարեկները ուժ են գործադրել քաղաքացիների նկատմամբ՝ այն պատճառով, որ տարեց քաղաքացին պահանջել է հարգանքով խոսել։
Իրավապաշտպանի գնահատմամբ, այդ փաստը վկայում է երկրում հետզհետե վատացող վիճակի մասին, ինչի պատճառներից մեկը, ըստ Մելիքյանի, ամիսներ առաջ արձանագրված մահվան ելքով միջադեպի՝ պատշաճ կերպով արձագանքի բացակայութունն էր, երբ սրընթաց սլացող Փաշինյանի ավտոշարասյունը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, որի հետեւանքով կինը՝ դեռ չծնված երեխայի հետ մահացավ։
«Որեւէ պատշաճ արձագանք տեղի չունեցավ, ընդհակառակը իշխանությունների արձագանքը կարելի էր համարել անհարգալից վերաբերմունք զոհի եւ իրավակարգի նկատմամբ»,-ընդգծում է Մելիքյանը։
Ինչ վերաբերում է Լոռու մարզում արձանագրված դեպքի պատշաճ քննությանը, իրավապաշտպանն արձանագրեց՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ օբյեկտիվ քննության նշաններ անգամ լինել չեն կարող։ Միակ բանը, որ կարող է որեւէ կերպ փոխել հանրության վերաբերմունքն այս խնդրի շուրջ, իրավապաշտպանի խոսքով, կարող է լինել առանց մոնտաժման տեսանյութի հրապարակաումը, որտեղ իսկապես իրադարձությունները երեւում են։
«Արդեն երրորդ օրն է, բայց նման բան ես չեմ տեսնում»,-շեշտում է իրավապաշտպանը։
Անդրադառնալով հարցին, թե ստացվում է , որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի ճանապարհը բացելու համար իրավապահների համար չկա որեւէ արգելք, գործողությունների խտրականություն, անգամ բարոյականության սահմաններ, Ռուբեն Մելիքյանն ասաց․«Բարոյական տեսանկյունից մենք ունենք այնպիսի մի դեպք, ինչպիսին է Եռաբլուրում զոհվածների հարազատների նկատմամբ գործադրված բռնությունը։ Այդ կարմիր գիծն էլ է անցած, հետեւապես այդ բաղադրիչը նոր բան իրենից չի ներկայացնում, մենք գործ ունենք իշխանական համակարգի հետ, որը իրեն ոչնչով սահմանափակված չի զգում, բացի, երբեմն, նոմինալ իրավապաշտպան համակարգի որոշ նկատառումներով, որն անկողմնակալ չի, որովհետեւ ինքը մասնակցություն է ունեցել պարեկների համակարգի ներդրմանը եւ ոչ միայն այս կապակցությամբ հանրային վերահսկողի դեր չի կատարում, այլեւ ստանձնում է պետության փաստաբանի անպատվաբեր գործը»։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, այս փաստը եւս մեկ անգամ խոսում է այդ հանրույթի կողմից նախկինում բարձրաձայնված խնդիրների երեսպաշտության եւ , փաստացի, քաղաքական օրակարգ սպասարկելու մասին։
«Այդ անձի շարասյունը գնալով դառնում է , իրավաբանության մեջ այսպիսի ձեւակերպում կա, առավել վտանգի աղբյուր եւ քաղաքացիները, ինչպես պետք է զգուշանան արտաքին թշնամու հետ շփումներից, նույնքան զգուշանալու անհրաժեշտություն ունեն՝ այդ շարասյան ուղեւորության ժամանակ»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։
Ըստ տեղեկությունների, Լոռու մարզում պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի շարասյան համար։ Պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ բռնություն են կիրառել քաղաքացիական անձանց նկատմամբ` օգտագործելով նաև արցունքաբեր գազ: Բռնության հետևանքով երեք քաղաքացի բազմաթիվ վնասվածքներով, այդ թվում նաև կոտրվածքներով, հայտնվել են հիվանդանոցում։
Դեպքի մասին ահազանգել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։
Հավելենք, որ մերձիշխանական ՀԿ-ական շրջանակները շարունակ թմբկահարում են Հայաստանում նոր Պարեկային ծառայության ստեղծմամբ ոստիկանության ծառայության նոր կերպար ձեւավորելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը