ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նրանք ո՞վ են, որ խորհուրդներ տան Փաշինյանին. նրանցից որեւէ մեկը, եթե փորձի, իր կարծիքով, առաջարկ անել, ապա նա այլեւս չի հրավիրվի հանդիպումներին. Ավետիք Իշխանյան 11/26/2022 17:53 | ԼՐԱՀՈՍ

«Այդ տեղեկությունը, նախ պետք է ճշտվի, բայց ես չեմ բացառում, որ այդպիսի բան տեղի ունեցած լինի, որովհետեւ նման բան արդեն իսկ եղել է Դավոսի համաժողովին, որտեղ նույն Զելենսկու ելույթի ժամանակ դահլիճում ոտքի էր կանգնել Հայաստանի պսեվդոնախագահ Վահագն Խաչատուրյանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկությանը, թե Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի պլենար առաջին նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավականին կոպիտ որակումներով է հանդես եկել Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, որից հետո դահլիճում գտնվողների մի մասը, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, ոտքի են կանգնել:
Ավետիք Իշխանյանի խոսքով, եթե մամուլի տեղեկութունը ճիշտ է, ապա հասկանալի է, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, որովհետեւ ՔՊ-ական պատգամավորներն առանց վարչապետի ցուցումի չէին համարձակվի նման քայլի դիմել։ «Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն է այդպիսի դիրք բռնում՝ հակառուսական դիրք»,-ընդգծում է Իշխանյանը։
Ի դեպ, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որը մաս է կազմում Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի գործակցության ձեւաչափին եւ Հայաստանի եվրաինտեգրմանը, միաժամանակ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրակարգով է հանդես գալիս, նոյեմբերի 21-ին «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյո՞ք իրենց աշխարհաքաղաքական մոտեցումներն Փաշինյանի հետ հանդիպումներին ներկայացնում են եւ ինչպիսի՞ արձագանք են ստանում, ասել էր․ «Ես կարող եմ մի քանի օրինակներ բերել, Հայաստանը հիմա այլ կերպ է քվեարկում ՄԱԿ-ում եւ եվրոպական ատյաններում, այլեւս ՌԴ-ին կողմ եւ Ուկրաինային դեմ չի քվեարկում։ Սա մեր պահանջներից մեկն էր։ Երկրորդը՝ օգտագործվում են այն քաղաքական գաղափարները, որ մենք առաջարկել ենք եւ չտեսնել, դա անհնար է»։
Իշխանյանն այս դիտարկմանն արձագանքեց, թե իրականում Փաշինյանի հավաքները հակառուսական ուժերի հետ հետապնդում են մեկ նպատակ՝ իրականացնել հակառուսական քարոզչություն։ «Վարչապետն է նրանց հրահանգներ տալիս, թե ինչ անել, որովհետեւ, եթե նրանցից որեւէ մեկը փորձի իր կարծիքով առաջարկ անել վարչապետին, ապա վարչապետ կոչեցյալը շատ խիստ արձագանք կտա եւ այդ անձն այլեւս չի հրավիրվի։ Նրանք ո՞վ են, որ խորհուրդներ տան։ Այդ հավաքների ժամանակ վարչապետ կոչեցյալը նրանց հանձնարարում է, թե ինչ հակառուսական քայլեր անեն, որպեսզի ցույց տան, թե հայ հասարակությունն այդպես է տրամադրված։ Եվ, ամեն մի նման հանդիպումից հետո այդ արտախորհրդարանական մարդ-կուսակցությունները սկսում են տարբեր հարթակներով հակառուսական հիստերիա բարձրացնել, ցույցեր անել»,-ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ այդ ձեւաչափին ձեւական չի մասնակցում ԱԺԲ -ն, որը, Իշխանյանի համոզմամբ, ներքին կապեր ունի Փաշինյանի հետ եւ հենց նրա ցուցումով է հակառուսական ակցիաներ իրականացնում։
Իշխանյանը հարցնում է՝ այս ամենից հետո որպես հզոր պետական փորձ ունեցող երկիր, արդյո՞ք Ռուսաստանի հետախուզությունը համապատասխան տեղեկություններ չի հաղորդում եւ չի տեսնում , թե ինչ է կատարվում Հայաստանի րերին օղակներում։
«Այսքանից հետո նրանք հույս ունեն, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից չի՞ փոխի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Ի վերջո, երբ ասում ենք որեւէ երկիր եւ քաղաքականություն, նկատի ունենք տվյալ երկրի իշխանությանը՝ անկախ նրանից, թե ինչպես է մտածում Հայաստանի հասարակության գերակշիռ մասը եւ նույն Ռուսաստանի վերաբերմունքը ձեւավորվում է ըստ Հայաստանի իշխանության վարած քաղաքականության»,-շեշտում է իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը