ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիեւը մինչեւ հիմա հարբած վիճակում է. Արմեն Աշոտյան 11/25/2022 22:54 | Քաղաքական

«ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել երկու տեսանկյունից», - «Փաստինֆո» - ի եթերում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Կազմակերպության տեսանկյունից, իհարկե, միջոցառման ամենահեղինակավոր ավարտը չէր՝ առանց եզրափակիչ հռչակագրի ստորագրման։ Ցանկացած կողմը կարող էր հրաժարվել հռչակագրի ստորագրումից։
Այս պահին մենք ունենք մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով եզրափակիչ հռչակագրի ստորագրումից, խոստովանել է իր ոչ կոմպետենտությունն ու սնանկությունը։ Ինչո՞ւ։ Անցնում ենք երկրորդ՝ հայկական, տեսակետին։
Իհարկե, ակնկալիքներ կան ՀԱՊԿ-ից։ Որքան էլ այդ կազմակերպության ներկայացուցիչները փորձեն հավասարեցնել մոտեցումները կազմակերպության անդամ Հայաստանի և ոչ անդամ Ադրբեջանի նկատմամբ, ինչն իրականում անփույթ է թվում, բայց որքան էլ մենք մեղադրենք ՀԱՊԿ-ին, պետք է տեսնենք, թե ինչ դեմքով ենք մենք ներկայացված այդ կազմակերպությունում։ Իսկ մենք ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի տեսքով՝ Կռիլովի առակի փոխաբերությունը. «Պետք չէ մեղադրել հայելուն եթե դեմքդ է ծռված»
Աշոտյանը հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ նույնպիսի գագաթնաժողով՝ փաստացի նույն առաջնորդների մասնակցությամբ։ Իսկ Ղազախստանի նախագահն այն ժամանակ ավելի կոշտ էր ու ոչ զիջող։ Բայց Հայաստանին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, կատարած ռազմաքաղաքական և դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հաջողվեց ստանալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ամփոփիչ հայտարարություն։ Ամենակարևորը՝ ՀԱՊԿ-ն այն ժամանակ ճանաչեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես այդ հակամարտության լուծման հիմնարար չափանիշներից մեկը։
«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ինչ-որ ավելի հայանպաստ ձևակերպումներ առաջ քաշել։ Վերջապես։ Ավելի քան երկու տարի իր երկրում նա հեռարձակում է գրեթե բացառապես ադրբեջանական դիրքորոշումներ և փաստարկներ։ Օրինակ, երբ ասում է, որ մենք դեռ 2007 թվականին հրաժարվել ենք Ղարաբաղից։ Նա փորձում էր կառչել վարչապետի աթոռից և իր ներքին ընդդիմախոսների դեմ պայքարում էր նույն մեթոդներով, որոնցով հայր ու որդի Ալիևները պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ»,-կարծում է ՀՀԿ փոխնախագահը։
Աշոտյանը չի բացառել, որ ՀՀ վարչապետը, չստորագրելով հռչակագիրը, ինքն է փակուղի մտցրել իրավիճակը՝ կատարելով ինչ-որ մեկի աշխարհաքաղաքական պատվերը, ընդ որում՝ թաքնվելով հայրենասիրության քողի տակ։ «Բայց նորմալ մարդկանց համար ավելի ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը չի կարող բանակցություններ վարել, որոնք կառուցողական ավարտ կունենան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Եթե մեզ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, ապա մենք տեսնում ենք, թե ինչպես են մեզ վերաբերվում որպես ժողովրդի, պետության, ցանկացած հարթություններում», - նշել է նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի պահվածքին, ապա, ըստ ՀՀԿ փոխնախագահի, այն հիշեցնում է խրոնիկ հարբածության մեջ գտնվող մարդու պահվածք։ «Ալիևը հարբած է եղել 44-օրյա պատերազմում իր հաջողություններով, թափված արյունով, և հաջորդ 2 տարիներին նա դուրս չի գալիս այդ հարբածությունից։ 2 տարի է, ինչ շարունակվում է Ադրբեջանի նախագահի ռազմաքաղաքական հարբածությունը»,-հայտարարել Է նա՝ հավելելով, որ Հայաստանն այս ամբողջ ընթացքում չի կարողացել վերախմբավորվել և բեմ դուրս բերել ոչ թե կապիտուլյացիայի խորհրդանիշի, որը հեղինակություն չի վայելում երկրի սահմաններից դուրս, այլ ավելի կոմպետենտ քաղաքական գործիչների։
Արմեն Աշոտյանը համաձայն չէ, որ ընդդիմությունը Հայաստանում պասիվ է։ Նա նշել է, որ ընդդիմությունն այս ամբողջ ընթացքում փորձել է դասական պայքար մղել երկրում ստեղծված ոչ դասական իրավիճակում։ Նրա խոսքով՝ ընդդիմությոյնը պետք է փոխի մեթոդները, նա նոր դեմքերի ու գաղափարների կարիք ունի։
Զրուցակիցը նաև նշեց, որ վերջին շրջանում Փաշինյանն ու իր շրջապատը որդեգրում են ընդդիմության հիմնավորումները։ Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր գոյապայքար է ընթանում, որպեսզի թույլ չտալ իշխանություններին հայերին «ազգ-խոզապուխտ» դարձնել։
«Իշխանությունները դա անում են քաղաքացիներին, իմ հայրենակիցներին մեր ունեցած առաջնային օրակարգից շեղելու համար։ Մեզ փորձում են պատյաններ մտցնել ու զրկել ապագայի մասին մտածելու հնարավորությունից», - ամփոփեց նա։
Հեղինակ՝ Լանա Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
- 01/16/2023 23:11 Ինչպես որոշել տղամարդու վերաբերմունքը քո նկատմամբ․ Նրա սիրո թոփ 6 նշանները
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը