Թեմաներ
Երեքշաբթի 06 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2023   23:54 Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 06/05/2023   23:46 Apple-ը մի քանի նորույթ է ներկայացրել 06/05/2023   23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է 06/05/2023   23:17 Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան 06/05/2023   22:58 Ո՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան 06/05/2023   22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023   22:15 Սոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել 06/05/2023   21:59 Վրաստանում նախատեսում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել 06/05/2023   21:48 Մենք չգիտենք, թե մեր սահմանն այսինչ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում. Հովիկ Աղազարյան 06/05/2023   21:40 Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   21:16 Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան 06/05/2023   21:10 Ավելի քան 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   20:53 Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը 06/05/2023   20:49 Պայմանագիր չի ստորագրվելու․ Ադրբեջանն ունի պլան մաքսիմում՝ ՀՀ-ից պոկել հնարավորինս շատ տարածքներ ու ռազմավարական կետեր․ Արա Պողոսյան 06/05/2023   20:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 06/05/2023   20:38 Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/05/2023   20:18 Այսպիսի պայմաններում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն՝ լինի գրավոր կամ բանավոր, չի գործելու, թշնամին այն պարբերաբար խախտելու է. Ոսկանյան 06/05/2023   20:05 Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 06/05/2023   19:57 Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ Փորձագետ 06/05/2023   19:49 Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբան (տեսանյութ) 06/05/2023   19:34 Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ 06/05/2023   19:19 Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 06/05/2023   19:07 Դատավորը գերլարված էր, դրա մասին էր վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում.փաստաբան 06/05/2023   19:03 Առավոտից խաղեր էր գնում. վերևից կայացված որոշում էր. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին 06/05/2023   18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան 06/05/2023   18:12 Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը 06/05/2023   18:02 Պաշտպանի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   17:50 Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/05/2023   17:47 Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/05/2023   17:23 Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:18 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված 06/05/2023   17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   16:56 Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը 06/05/2023   16:35 Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը 06/05/2023   16:23 Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով 06/05/2023   16:15 Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին 06/05/2023   16:12 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել 06/05/2023   16:07 Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   15:27 Արարատ Միրզոյանը հակասեց Փաշինյանին. Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիման վրա պետք է արվի սահմանազատումը 06/05/2023   15:08 Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում 06/05/2023   15:07 Փաշինյանը հաստատեց՝ իր կամքով է նստել մեքենան, բայց չի ցանկացել Եռաբլուր գնալ (տեսանյութ) 06/05/2023   15:06 9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար
06/04/2023   13:58 Պայմանագրի ստորագրումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանում. չեն կարող 1975թ. քարտեզով սահմանագծում իրականացնել. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/04/2023   19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   11:19 Երեկ Սարյան փողոցից կասկածելի ծագումնաբանությամբ մարդիկ են բերման ենթարկվել. ի՞նչ կապ ունեն նրանք իշխանության հետ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   14:23 Աշոտ Փաշինյանը մասնակցում է դատական նիստին. նա դատարանում է (տեսանյութ) 06/04/2023   11:10 «18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան 06/04/2023   16:09 «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար սփյուռքահայ երիտասարդին բերման են ենթարկել 06/04/2023   12:57 Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան 06/04/2023   19:12 Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան 06/04/2023   15:29 Խուլիգանության դեպք Ճարտարում. 7 անձ ձերբակալվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   13:32 Արարատ Միրզոյանը պնդում է՝ Թուրքիայում Փաշինյանը երկրորդ շարքում է նստել՝ ըստ արարողակարգի (տեսանյութ) 06/04/2023   14:03 Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի. Պողոսյան 06/04/2023   20:30 Էջմիածնի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով. shamshyan.com 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/04/2023   01:02 Փաշինյանն ու Ալիեւը «ոտքի վրա» զրույց են ունեցել Անկարայում 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/04/2023   14:40 Թուրքիայում հեղեղներից ճանապարհ է փլուզվել. ջուրը լցվել է բնակելի տներ 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ՔԿ-ն անգործության է մատնված. ի՞նչ բարդություն էր ներկայացնում ոստիկանության ծառայողներին նույնականացնելը, եթե առկա են տեսանյութեր, որոնցում հստակ երեւում են բռնություն գործադրած ոստիկանները. փաստաբան 11/25/2022   19:50  |  ԼՐԱՀՈՍ

Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների երկու տասնյակից ավելի ծնողների, որոնց նկատմամբ սեպտեմբերի 21-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ուժ էին կիրառել հենց իրենք՝ ոստիկանները, իսկ իրավապահները երկու ամիս է՝ չեն կարողանում նույնականացնել նրանց։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔԿ-ն միայն օրերս է հարցաքննել ոստիկանության մի քանի ծառայողի, սակայն դատավարական կարգավիճակ նրանց դեռևս չի տրվել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա իրենց որդիների մահվան մեղավորը։

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Արդեն երկու ամիս է՝ ՔԿ-ում նախաքննություն է իրականացվում, սակայն առ այս պահը դեռևս որևէ ոստիկանի մեղադրանք առաջադրված չէ, փոխարենը, օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանությունն է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ծնողներին։ Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց՝ այս իշխանությունների պայմաններում ոչինչ պատահական չի լինում, ըստ այդմ, փաստաբանը զուգադիպություններ, պատահականություն չի տեսնում, որ հայցադիմումները ներկայացվել են զոհված զինծառայողների ծնողների ակցիայի հենց հաջորդ օրը։

«Երևի պլանավորված գործողություն, արձագանք էր՝ կազմակերպված ակցիային»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նույն առարկայի վերաբերյալ չի կարող համատեղ գործ քննվել և՛ ՔԿ-ում, և՛ Վարչական դատարանում, հետևաբար, միջնորդություն է ներկայացվելու՝ Վարչական դատարանում ընթացող գործի վարույթը կասեցնելու մասին՝ մինչև ՔԿ-ում վերջնական ակտի կայացումը։ Ինչ վերաբերում է ՔԿ-ում իրականացվող քրեական վարույթին, փաստաբանը հայտնեց, որ այն ապացույցների ձեռքբերման փուլում է, ծնողները իրավական պահանջ են ներկայացրել՝ մի քանի հարցից բաղկացած՝ ակնկալելով հարցերի պատասխանները, դեռևս գրավոր պատասխան չի ստացվել, սակայն փաստաբանը գտնում է, որ ծնողների հետևողական, հետամուտ լինելը կհանգեցնի արդյունքների և շուտով գործով մեղադրյալներ կլինեն։ Վարույթի շրջանակներում այս պահին արդեն տուժողի կարգավիճակ ունեն ավելի քան 20 ծնող։

Նշենք, որ երեկ զոհված զինծառայողների ծնողները վարույթն իրականացնող մարմնին փոխանցել են իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լուսանկարները՝ օգնելով իրավապահներին «նույնականացնել» նրանց։ Այս հանգամանքին անդրադառնալով՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք իրենց կողմից ամեն ինչ անում են, զուգահեռ նաև իրենք են նախաքննություն իրականացնում, քանի որ տեսնում են, որ ՔԿ-ն անգործության է մատնված։ Իսկ թե ի՞նչ բարդություն էր ներկայացնում ոստիկանության ծառայողներին նույնականացնելը, եթե առկա են տեսանյութեր, որոնցում հստակ երևում են ծնողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած ոստիկանները, փաստաբանը նշեց՝ հարցն իրենք էլ են ուղղել և հիշեցրել Գալեյան եղբայրների դեպքը։

«Գալեյանների դեպքում, երբ չկային տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, ընդամենը մի քանի ժամ պահանջվեց, որ Գալեյան եղբայրները կարողանան նույնականացվել և նրանց մեղադրանք առաջադրվեց, իսկ այս պարագայում, երբ բազմաթիվ են տեսանյութերը, ապացույցները, արդեն երկու ամիս է՝ չեն նույնականացնում, հետևաբար, այստեղ միտում կա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ծնողների հետևողական աշխատանքն արդյունքներ կտա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:42 01/11/2022  |  ՄեկնաբանությունԵռաբլուրում զոհված զինծառայողների նկատմամբ բռնություն գորադրելու գործով նախաքննությւնը շարունակվում է բնականոն ընթացքով. փաստաբան
10:26 01/11/2022  |  Մամուլ«Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է. «Ժողովուրդ»
21:59 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱննա բաջի՛, դու ճիշտ ես՝ դավաճանները պիտի մահանան. այդ մի հարցում համամիտ եմ քեզ հետ. զոհված զինծառայողների մայրերն արձագանքել են Աննա Հակոբյանին
16:07 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԳոռացել է՝ թաքստոց, զինվորները մտել են, իսկ ինքը հետ է վազել, հրետանու ճոպանը քաշել ու մինչև կհասներ «բլինդաժ», ԱԹՍ-ը խփել է. զոհված սպայի ազգական
10:53 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է՝ «Եռաբլուրում» կիրառված բռնության հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել, 20 ծնող վարույթով տուժող է ճանաչվել
13:09 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍՄեկ տարվա մեջ ոչ մի տեղեկություն չեն տվել մեզ.մտածում ենք՝ սպանված է, բա ո՞ւր է դիակը, ոչինչ չեն ասում.անհետ կորած համարվող զինծառայող Վահե Մանուկյանի հարազատներ
15:30 15/10/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների 18 ծնող տուժող է ճանաչվել՝ «Եռաբլուրում» կիրառված բռնության գործով. Մեղադրյալ դեռ չկա
12:17 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեք տեղից վիրավոր ու արդեն մեկ ամիս Կապանի անտառներում գտնվող զինծառայողի հարազատները փակ են պահում Արմավիրի ճանապարհը (տեսանյութ)
12:03 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍԻմ երեխեն 15 օր քնել է դատարկ պոլին, դա եղավ բանա՞կ, թե երկու հատ ելակ է կերցնում՝ անուն է հանում
12:01 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍՈւր է զինկոմը, թե մենակ նստեն տանը՝ տեսնեն, թե ով է ինչ գցում ֆեյսբուք, որ ավել-պակաս բաներ գրեն (տեսանյութ)

Արխիվ

[]