Թեմաներ
Կիրակի 05 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2023   22:03 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան 05/27/2023   21:45 Ստեփանակերտում  գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին 05/27/2023   21:40 «Իմ հասցեին հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ». Արցախի պետնախարարն առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի 05/27/2023   21:25 Ուշադրություն. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են 05/27/2023   21:04 Մասնատված դրոշ՝ ի նշան մասնատված գյուղի. Թաղավարդում խորհրդանշական Վերջին զանգ է եղել. գյուղը մի օր նորից կմիավորվի 05/27/2023   21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   20:50 Այրվող թղթերը դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն էին․ Ցեղասպանության թանգարան 05/27/2023   20:33 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնարավոր են համարել պետական պարտքի առաստաղի մոտալուտ բարձրացումը 05/27/2023   20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում 05/27/2023   20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/27/2023   19:40 Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով՝ շուրջ 15-20 հոգու ներկայությամբ․ Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել (տեսանյութ) 05/27/2023   19:28 «Եվ նման․․․բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր»․ Ավետիք Իշխանյան 05/27/2023   19:12 Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից՝ պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է. ԱԳՆ 05/27/2023   18:58 Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից․ Աբրահամյան 05/27/2023   18:42 Ինքնապաշտպանության համար զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. Սյունիքի մարզպետ 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/27/2023   18:17 Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը․ Հայաստանին հաճոյանալը, թե՞ Արևմուտքի երկրներին․Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին 05/27/2023   17:57 Փհուկետ կղզու մոտ ծովում կնոջ աչքի առաջ ռուսաստանցի տղամարդ է խեղդվել 05/27/2023   17:44 Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին 05/27/2023   17:33 Ինչո՞վ են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում․ Աշոտյան 05/27/2023   17:17 Արտաշատ - Գառնի ճանապարհին վթարում տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ 05/27/2023   16:19 Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել 05/27/2023   16:01 Ադրբեջանցիներն առևանգել են երկու հայ զինծառայողի (տեսանյութ) 05/27/2023   15:45 Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ ՀՀ ՔԿ 05/27/2023   15:34 Դանակահարություն Շերամի փոցողում. 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   15:14 Բաքվի բռնապետն այցելել է օկուպացված Քարվաճառ 05/27/2023   14:58 ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը 05/27/2023   14:40 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 05/27/2023   14:23 Ողբերգական վթար Կոտայքում․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը մրցումների մեկնող ըմբշամարտիկներ են 05/27/2023   14:09 Մոսկվան անպատասխան չի թողնի Ճապոնական պատժամիջոցները. ՌԴ ԱԳՆ 05/27/2023   13:51 ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների անունները 05/27/2023   13:42 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն 05/27/2023   13:23 Ադրբեջանը քրեական գործ է հարուցել երկու հայ զինծառայողների դեմ 05/27/2023   13:16 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 05/27/2023   12:54 Ալիեւը Մոսկվայում երկու ասպեկտով ընկավ անհարմար վիճակի մեջ. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/27/2023   12:44 ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին 05/27/2023   12:28 Երևանի Սբ. Աննա եկեղեցու բակից մեկնարկել է դարձի ու ապաշխարհության ուխտերթը․ ուղիղ 05/27/2023   12:13 «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 05/27/2023   11:58 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 05/27/2023   11:43 Վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն էր (տեսանյութ) 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան 05/27/2023   11:21 Փաշինյանն ամեն ինչ կարող էր ասել` բացի այդ հիմարությունից. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/27/2023   08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ» 05/27/2023   08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ» 05/27/2023   08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ» 05/27/2023   08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ» 05/27/2023   08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ» 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
05/26/2023   18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան 05/26/2023   10:38 Կրասնոդարի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել. ԶԼՄ-ներ 05/26/2023   12:40 194 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ընթացքում (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/26/2023   11:30 33-ամյա տղամարդն ու ընկերը որսորդական ողորկափող հրացաններով կրակոցներ են արձակել, երեք անձ զոհվել է, չորսը՝ վիրավորվել. հետախուզվողը ձերբակալվել է 05/26/2023   08:16 Հայկ Մարությանը դիմել է Ստեփան Դեմիրճյանին․«Հրապարակ» 05/26/2023   10:59 Երևի Փաշինյանն ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ». Իոաննիսյան 05/26/2023   23:50 Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ նրա վերջույթները կտրվել են․ Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից 05/26/2023   07:56 Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել. «Ժողովուրդ» 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/26/2023   11:30 Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամվ. վիրավորի վիճակը ծանր է. shamshyan.com 05/27/2023   00:58 Ադրբեջանցիների կողմից բռնազավթված Կովսականում գերևարվել են հայ զինվորականներ 05/26/2023   08:10 Նոր մանրամասներ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ» 05/26/2023   10:14 Փաշինյանը հանձնում է Արցախը, ՀՀ մի շարք գյուղեր. ՔՊ-ն օրինագծեր է քննարկում՝ ուղիղ 05/26/2023   23:29 Ազգային արժանապատվության արթնացում․․․ Միայն այդպիսով է հնարավոր անպատվությունն ու խարանն ազգի և պետության վրայից մաքրել, սրբել, հեռացնել․․․ 05/26/2023   12:38 «Հերոսի համար 800 հոգի զոհում են, որ հանեն մարտի դաշտի՞ց». հարցվածների 62 տոկոսը Աննա Հակոբյանին «հերոսածին» կին չի համարում 05/26/2023   18:08 «Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը ցանկանում է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել. բողոք է ներկայացվել 05/26/2023   14:08 Ալիևին կերակրում են, որ տոներին մորթեն, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կմտնի վճռական և վերջնական մարտի մեջ՝ հետ բերելու կորցրածը. ազատամարտիկ 05/26/2023   20:34 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Հայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի դրական բանաձևը. Հարութ Սասունյան 11/23/2022   10:46  |  Վերլուծություններ

Հայերն իրենց երկարատև պատմության ընթացքում միշտ ակնկալել են, որ ինչ-որ օտար ուժ իրենց կփրկի թշնամիներից: Դարեր շարունակ նրանք օգնության հույս են ունեցել հռոմեացիներից, բյուզանդացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից, ամերիկացիներից, իսկ այժմ՝ իրանցիներից: Բայց ոչ ոք երբեք չի եկել նրանց փրկելու։ Թվում է, թե հիասթափությունների այսքան երկար շարանից հետո հայերը վերջապես դասեր կքաղեն, որ ոչ ոք իրենց փրկության չի հասնի։ Իրենք պետք է իրենց փրկեն։

Հաշվի առնելով նման անիրատեսական ակնկալիքները, հայերը շարունակում են մի հնարավոր փրկարարից մյուսը գնալ՝ փորձելով գտնել որևէ մեկին, որը կօգնի իրենց: Ոչ ոք չօգնեց փրկել հայերին, երբ Օսմանյան Թուրքիան նրանց դեմ ցեղասպանություն էր իրականացնում. ոչ ոք նրանց չփրկեց, երբ վերապրածները վերադարձան Կիլիկիա և հարձակման ենթարկվեցին ու սպանվեցին Աթաթուրքի զորքերի կողմից. ոչ ոք նրանց չօգնեց 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, երբ ադրբեջանցիները կոտորում էին հայերին Արցախում. և ոչ ոք չօգնեց հայերին, երբ ադրբեջանցիները Թուրքիայի, Իսրայելի և ջիհադիստ ահաբեկիչների աջակցությամբ նվաճեցին Արցախի մեծ մասը՝ սպանելով ու խեղելով հազարավոր հայ զինվորների ու խաղաղ բնակիչների։

Այս բոլոր հիասթափեցնող փորձառություններից հետո հայերը հույս ունեին, որ Ռուսաստանը կմիջամտի և կփրկի Արցախը: Երբ դա տեղի չունեցավ, նրանք բարձրաձայն բողոքեցին, որ Ռուսաստանը դավաճանել է իրենց։ Հայերը շարունակ պահանջում էին ՀԱՊԿ-ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) պաշտպանել Հայաստանը՝ իր սահմանների նկատմամբ ադրբեջանական կրկնվող ոտնձգություններից։

Հայերը կարծես թե չեն հասկանում, որ յուրաքանչյուր ազգի առաջնահերթությունը սեփական ազգային շահերի, այլ ոչ թե Հայաստանի պաշտպանությունն է: Ոչ ոք պարտավոր չէ օգնել Հայաստանին, նույնիսկ երբ ստորագրված է փոխադարձ պաշտպանության պայմանագիր, որը դիտվում է որպես ընդամենը «թղթի կտոր»։ Իրենց անիրատեսական ակնկալիքներից հրաժարվելու փոխարեն՝ հայերն այժմ դիմել են Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին՝ հուսալով, որ նրանք կգան իրենց օգնության...

Հուսադրող է, որ վերջին ամիսներին Հայաստանը պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ՝ մեծ քանակությամբ հրթիռներ և հրետանի գնելու համար։ Վերջապես, Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ պետք է պաշտպանել երկիրը, այլ ոչ թե ապավինել ուրիշների ողորմածությանը:

Անցյալ շաբաթ աշխարհասփյուռ հայությունը ցնծոթւյան մեջ էր, որ Ֆրանսիայի Սենատը հայանպաստ բանաձև է ընդունել։ Սակայն հայերը չպետք է ոչ ուռճացնեն, ոչ էլ թերագնահատեն այս բանաձևի նշանակությունը։ Ֆրանսահայ համայնքը երկար տարիներ գովասանքի արժանի լոբբիստական գործունեություն է ծավալել՝ հայերի և Հայաստանի հանդեպ նման սրտացավ մթնոլորտ ստեղծելու համար։ Դա է հիմնական պատճառը, որ այս բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Սենատի կողմից գրեթե միաձայն 295 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ֆրանսիայի համապարփակ բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և պահանջում.

- ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերումը Հայաստանից.

- 2020 թվականի պատերազմից ի վեր Բաքվի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը.

- հայկական մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը.

- որ Ֆրանսիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ միասին դիմի Միջազգային քրեական դատարան Ադրբեջանի հարձակումների առնչությամբ.

- որ Ֆրանսիան պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, բռնագրավի նրա ղեկավարների ունեցվածքը և բռնարգելք կիրառի ադրբեջանական նավթի ու գազի ներմուծման վրա.

-- Արցախում ֆրանսիական մարդասիրական գրասենյակի ստեղծում.

- Հայաստանի պաշտպանունակության ամրապնդում.

- միջազգային հանրության հովանու ներքո միջդիրքային ուժերի տեղակայում.

- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչում.

- որ Ֆրանսիան ապահովի Ադրբեջանի մասնակցությունը Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ կայուն խաղաղություն հաստատելու համար։

Ադրբեջանը շատ կոշտ արձագանքեց և դատապարտեց Ֆրանսիայի Սենատին այս բանաձևն ընդունելու համար։ Հակադարձ միջոցներ ձեռնարկելով Ադրբեջանը վտանգում է խզել իր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Այնուամենայնիվ, որպեսզի այս ոչ պարտադիր բանաձևը որևէ ազդեցություն ունենա, այն պետք է ընդունվի Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից և աջակցություն ստանա Ֆրանսիայի նախագահի ու կառավարության կողմից:

Հայերը պետք է սառնասրտորեն գնահատեն Ֆրանսիայի Սենատի բանաձևը։ Նրանք չպետք է ակնկալեն, որ Ֆրանսիան կփրկի Արցախը կամ Հայաստանը։ Նրանք պետք է շարունակեն հզորացնել Հայաստանի զինված ուժերը, որպեսզի կարողանան պաշտպանել երկրի սահմանները՝ միաժամանակ ողջունելով որևէ երկրի օգնությունը՝ առանց որևէ անիրատեսական ակնկալիք ունենալու։ Հիշեք, որ Ֆրանսիայի Սենատն ու խորհրդարանը 2020 թվականի պատերազմից հետո բանաձևեր ընդունեցին՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը չիրականացավ։ Սա զարմանալի չէ, քանի որ Հայաստանն ինքը չի ճանաչում Արցախի անկախությունը։ Հետագա հիասթափություններից խուսափելու համար հայերը պետք է Ֆրանսիայի Սենատի բանաձևը դիտարկեն որպես կարևոր բարոյական և դիվանագիտական, բայց ոչ ռազմական աջակցություն:

Այժմ Հայաստանի կառավարության և աշխարհասփյուռ հայության խնդիրն է ապահովել, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը օգտագործվի Հայաստանի և Արցախի հայությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:51 09/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքական վարչակարգի «երկար ձեռքը». ե՞րբ է աշխարհը վերջ դնելու Թուրքիայի ոճիրներին. Հարութ Սասունյան
10:55 02/11/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայի և Ադրբեջանի նախագահները կիսում են 2020 թվականի Արցախյան պատերազմից թալանածը. Սասունյան
11:10 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱլիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ ԱՊՀ գագաթնաժողովում. Սասունյան
14:04 05/10/2022  |  ՎերլուծություններԹուրք ժխտողականները չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում. Սասունյան
10:36 28/09/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան
11:17 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
10:34 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան
13:37 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍՇատերը կարծում են, թե մենք անելանելի իրավիճակում ենք, սակայն, վստահ եմ՝ համախմբվելու դեպքում կարող ենք գտնել մեզ համար ամենանպաստավոր լուծումները, բայց ոչ այս իշխանությունների օրոք. Սասունյան
16:32 24/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԺամանակն է զբաղվել պահանջատիրությամբ՝ Սփյուռքի ու Հայաստանի միջև աշխատանքը բաժանելով. Հարութ Սասունյան
11:52 14/01/2015  |  ՎերլուծություններՀարութ Սասունյան. Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում

Արխիվ

[]