ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցառումները կարևոր են ՀՀ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի համար․ Բադասյան 11/22/2022 19:59 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ՝ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Ծրագիրը հիմք է հանդիսանալու ՊԵԿ-ի և ՄԱԶԾ-ի և միջև համագործակցության հաստատման և հետագա աշխատանքների իրականացման համար: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցառումները կարևոր են ՀՀ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի համար։ «Չափազանց կարևորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարևորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։ Հետաքննության լիազորության հետագա ընդլայնումը և կարողությունների մասով զարգացումը ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կարևոր երաշխիք է, որպեսզի հարկերը հավաքագրվեն պատշաճ և, բնականաբար, հետագայում Կառավարությունը հնարավորություն կունենա դրանք օգտագործելու բուն նպատակներին հասնելու համար»,- նշել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ և ՄԱԶԾ համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության և Ֆինլանդիայի կառավարության կողմից և ուղղված է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ 17 փոխկապակցված և համապարփակ նպատակների իրագործմանը:
ՊԵԿ և ՄԱԶԾ ներկայացուցիչների միջև քննարկումները սկսվել են դեռևս ամիսներ առաջ և կոմիտեի կողմից ներկայացվել են հետաքննության ոլորտի արդիականացման նպատակով հստակ առաջարկներ: Մասնավորապես, նախապատվությունը տրվել է թվային խուզարկության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև առաջավոր երկրներում վերջինիս կիրառման պրակտիկային: ՊԵԿ և ՄԱԶԾ ներկայացուցիչների համատեղ աշխատանքների արդյունքում սահմանվել են աջակցության ծրագրի վերջնական շրջանակը և աշխատանքային ընթացակարգը:
Հայաստանը տարածաշրջանում ընտրված եզակի երկրներից է, որտեղ ծրագիրը կիրականացվի 2022-2024թթ․ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը տևելու է մինչև 2024 թվականի ավարտը և միտված է մի շարք նպատակների իրագործմանը, մասնավորապես, ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ իրականացնելու լաբարատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար:
ՄԱԶԾ «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» ծրագիրը ՄԱԿ «Կայուն զարգացման նպատակներ» գլոբալ նախաձեռնության բաղկացուցիչ մասն է հանդիսանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 22:49 Որսորդին և նրա որդուն գտել են անտառում՝ նրանց անհետանալուց 23 օր անց
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը