ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջանկյալ պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանն իր զորքերը չի հանի Հայաստանի տարածքից, հետեւապես Հայաստանը պետք է հրաժարվի որեւէ փաստաթղթի ստորագրումից ու անգամ բանակցություններից. Բալասանյան 11/19/2022 13:18 | ԼՐԱՀՈՍ

Միջազգային գործընկերները, որոնք փութաջանությամբ ցանկանում են օր առաջ հասնել Խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ պետք է նույն փութաջանությամբ հասնեն Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորամիավորումների դուրս բերմանը։ «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ վերլուծելով պայմանագրի շուրջ տարբեր կենտրոններից եկող մեսիջները։
Նրա արձանագրմամբ՝ նախ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, որից հետո պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն դեմարկացիայի ու դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման համար Ադրբեջանին բանակցությունների սեղանի մոտ բերելու ու Ադրբեջանին շտապեցնելու ուղղությամբ, որովհետեւ Ադրբեջանը ժամանակ է ձգում։ Սիջազգայնագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ժամանակ շահելով, փորձում է օգտագործել իր էներգետիկ ռեսուրսները՝ միջազգայի հանրության վրա ճնշումներ գործադրելու համար, որպեսզի Խաղաղության պայմանագիրը ստորագրվի հօգուտ Ադրբեջանի ու ի վնաս Հայաստանի։
«Հայաստանը շտապելու տեղ չունի։ Մենք քայլ պետք է այնենք միայն այն ժամաակ, երբ Հայաստանից դուրս կբերվեն Ադրբեջանի զորամիավորումները, կվերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի ու դեմարկացիայի հանձնաժողովի աշխատանքների արդյունքում վերջնական կհաստատվի պետական սահմանը»,- հայտարարել է փորձագետը՝ նշելով, որ միայն դրանից հետո պետք է կստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Նա նկատել է, որ վերջերս շրջանառության մեջ է դրվել միջանկյալ փասաթղթի ստորագրման հավանականությունը՝ նախքան դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների ավարտը, ինչը բացարձակ չի բխում Հայաստանի շահերից։
«Նման պայմանագրի դեպքում ադբրեջնական զորքերը մնում են Հայաստանի տարածքում։ Հեռու եմ այն մտքից, որ Ադրբեջանը ողջամտություն կցուցաբերի ու ինքնակամ զորքերը հետ կքաշի մեր տարածքից»,- ընդգծել է Գրիգոր Բալասանյանը։ Ավելին, նա փաստել է, որ Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներ է իրականում՝ օկուպացրած տարածքներում, ինչից հետեւում է, որ մտադիր են երկար մնալ ու իր զորքի համար պայմաններ է ստեղծում՝ ձմեռելու համար։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը առաջին քայլը չի անելու ու զորքը չի հանելու՝ ՀՀ սուվերեն տարածքից, իսկ մինչ այդ միջանկյալ պայմանագիր ստորագրելը, անգամ բանակցությունները չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասել է Գրիգոր Բալասանյանը
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
- 02/02/2023 15:41 Արցախի ՄԻՊ-ը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը