ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մորն ու երկու երեխային առանձնակի դաժանությամբ սպանելու, 12 տարեկան աղջկա դեմ սեռական բռնության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ ՔԿ-ն կնշանակի փորձաքննություն՝ մեղսունակությունը պարզելու համար 11/17/2022 21:28 | ԼՐԱՀՈՍ

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանն այս պահին պահվում է ՔԿՀ-ում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից՝ զերծ մնալով մանրամասնել, թե որ ՔԿՀ-ում է Բարսեղյանը գտնվում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կալանավորվել են Վրույր և Արկադի Բարսեղյանները։ Վրույր Բարսեղյանին և Արկադի Բարսեղյանին մեղսագրվում է ավազակային հարձակումը, ինչպես նաև՝ 31-ամյա Զարինեի սպանությունը, իսկ Վրույրին՝ նաև ցուցաբերված առանձնակի դաժանությունը՝ մոր և նրա երկու երեխային սպանելիս։ Բացի այդ, Վրույր Բարսեղյանը մեղադրվում է նաև սպանված 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Ասել է թե՝ ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա՝ շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեն շտապել է նրա՝ հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք նշել՝ առանց փորձաքննության, քանի որ երկու օրվա մեջ անհնար էր նման փորձաքննության անցկացումը։ Սա մտահոգիչ է այնքանով, որ կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողի անմեղսունակության համար։
Ու մեր մտահոգությունն արդարացվեց. վարույթ իրականացնող մարմինը իրապես դեռ չի նշանակել դատահոգեբանական-դատահոգեբուժական համապատասխան փորձաքննությունը՝ պարզելու Բարսեղյանի մեղսունակությունը,սակայն փաստաբանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում շատ հավանական է համարել նման փորձաքննության նշանակումը։ Մասնավորապես՝ պաշտպանը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կմիջնորդեն՝ նշանակել փորձաքննությունը, սակայն գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կնշանակի համապատասխան փորձաքննությունը։ Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Վրույր Բարսեղյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում դեռևս տեղի չի ունեցել, միակ գործողությունը՝ ինքնախոստովական ցուցմունք տալն էր։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնելուց Էդուարդ Աղաջանյանը զերծ մնաց։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար,
252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/29/2023 08:25 Ինչո՞ւ և ինչպե՞ս Էդգար Ղազարյանը․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:20 Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:17 Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:13 Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության. «Ժողովուրդ»
- 03/29/2023 08:10 Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի․ «Հրապարակ»
- 03/29/2023 08:06 Սամվել Բաբայանը Արցախում իր ձեռքն է վերցրել բիզնեսը․«Հրապարակ»
- 03/29/2023 08:02 Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/29/2023 11:48 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ
- 03/29/2023 11:40 Առաջիկայում արտահերթ նիստ կգումարվի՝ քննարկելու ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը․ Թագուհի Թովմասյան
- 03/29/2023 10:41 Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Աբրահամյան
- 03/29/2023 10:21 Ընդդիմադիր հանրային գործիչների նկատմամբ գործող «չգրված օրենքներից» մեկը որևէ նիկոլականի հրապարակավ գովաբանելու արգելքն է. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
- 03/27/2023 20:29 Մեքենան գլորվել է ձորը. 36-ամյա վարորդը մահացել է
- 03/27/2023 13:50 Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար