ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 11/16/2022 11:31 | ԼՐԱՀՈՍ
Մինչ բոլորս քննարկում ենք ընդդիմության ԱԺ գնալ-չգնալը, շարունակ նոր կորուստներ ենք ունենում։ Վստահեցնում եմ՝ հիմա շատ ավելի կարևոր քննարկելու թեմաներ կան, քան այդ պատգամավորների ԱԺ գնալն է։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ «Ներքաղաքական դրության մասին։ Ցանցում նայում եմ՝ շատերն են քննադատում ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան գնալու համար։ Ավելի ճիշտ՝ չեն քննադատում։ Չարախնդում են։ Մեծամասնության մասին եմ խոսում, իհարկե. սրտացավության մասնավոր դեպքեր երևի թե կան։ Չգիտեմ։ Բայց ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքիր։ Էն որ չէին գնում՝ նույն մարդիկ էլի չէի՞ն քննադատում։
Հիմա լուրեր են շրջանառվում, որ Իշխանը կարող է չգնա խորհրդարան, մանդատը վայր դնի։ Ի՞նչ կլինի այդ դեպքում։ Ասեմ՝ նույնը։ Գնա էլ չարախնդալու են, չգնա էլ՝ չարախնդալու են։ Իսկ ինչու՞։
Ցավոք, ես այդ ինչու-ի պատասխանն էլ ունեմ։ Ավելին ասեմ՝ Իշխանին ես զգուշացրել եմ, որ հենց ասյպես է լինելու։ Ինքը գիտեր ինչի է գնում ու մեկ է կատարեց այդ քայլը։ Ի տարբերություն շատ-շատերի, որոնք նույնպես գիտեին ինչ դժվար ժամանակներ են սպասվում մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր, որպես քաղաքական դաշտի մասնակից ու որպես սովորական մարդ։ Գիտեին, բայց նախընտրեցին ոչինչ չանել, սպասել։ Ոմանք, որովհետև չէին հավատում, որ ի վիճակի են բան փոխել։ Ոմանք, որովհետև վախեցան պատասխանատվության տակ մտնել։ Ոմանք, որովհետև մտքում հաշտվեցին այն սցենարների հետ, որոնք կարծում էին, որ անպայման կյանքի կկոչվեն։
Հիմա էլ բողոքում են, թե բա ինչու՞ է Իշխանը համարվում շարժման առաջնորդ, կամ էլ թե լավ առաջնորդ չի, մարդկանց տուն է ուղարկում և այլն, և այլն։ Ուրեմն ասեմ՝ գոնե ես լավ գիտեմ, թե քանի հոգու է Իշխանը գնացել և խնդրել, որպեսզի միանան փողոց դուրս եկած ժողովրդին, առաջնորդեն այդ շարժումը։ Ես գիտեմ, թե քանի վիրավորանք է Իշխանը կուլ տվել, որպեսզի ընդդիմության միասնականությանը ոչինչ չսպառնա։ Ասում են, թե Իշխանը ոչ մի արդյունք չէր ունենա, եթե նրան չօգնեին ընդդիմադիր այլ քաղաքական ուժերն ու հատկապես երկրորդ և երրորդ նախագահները։ Ճիշտ է։ Բայց ու՞մ օգնեին։ Տանը նստած առաջնորդների՞ն։ Ֆեյսբուքյան քննադատների՞ն։ Ու՞մ։
Էս վիճակն այլևս չի կարելի հանդուրժել։ Մինչ բոլորս քննարկում ենք ընդդիմության ԱԺ գնալ-չգնալը (որն իր խորքի մեջ ոչ այլ ինչ է, քան մանր տեխնիկական հարց), շարունակ նոր կորուստներ ենք ունենում։ Ընդդիմադիր դաշտն ինքն իր համար կեղծ օրակարգեր է մշակում ու գերի ընկնում այդ օրակարգերին։ Թակարդներ լարում ու ընկնում այդ թակարդները։ Ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրական պայքարից։
Թարգել է պետք։ Վստահեցնում եմ՝ հիմա շատ ավելի կարևոր քննարկելու թեմաներ կան, քան այդ պատգամավորների ԱԺ գնալն է։ Հայաստանն այսօր միայն մեկ օրակարգ ունի՝ դավաճան իշխանության հեռացումը։ Ու եթե մեկի մոտ դա դեռ չի ստացվում, չի նշանակում, որ մյուսները պետք է նստեն ու այդ մեկին մեղադրանքներ ուղղեն։ Կարծում եմ՝ շատ ակնհայտ է, թե նման դեպքերում ինչ պետք է անեն իրապես ազնիվ ու պատասխանատու գործիչները»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ