Թեմաներ
Երեքշաբթի 02 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/18/2025   14:54 Պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում մասնակցում է (ENNHRI) Կառավարման խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին 02/18/2025   14:43 Իսրայելը կանգնած է Զանգեզուրի միջանցքի բացման շահառուների շարքում ու շրջափակել Իրանը. Բալասանյան (տեսանյութ) 02/18/2025   14:40 Վրաստանում այրել են ադրբեջանցի գործարարի ավտոմեքենան 02/18/2025   14:19 Էր Ռիադում կայացել է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման առաջին փուլը. այժմ ընդմիջում է 02/18/2025   14:16 Ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում. Գառնիկ Դանիելյանը՝ ՌԴ նոր սահմանափակման մասին 02/18/2025   14:09 Թուրքիայում վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը 02/18/2025   13:54 «ԼՂ-ն ՀՀ տարածք է, թե՝ ոչ», «բարոյական տեսանկյունից՝ Արցախում է տեղի ունեցել,ՀՀ իրավազորության ներքո է», «մեզ բարոյականության դասեր մի տվեք»․ ընդդատության հարցի քննարկում՝ Տիրան Խաչատրյանի գործով 02/18/2025   13:47 Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել. անմիջական սպանության մեջ մեղադրվողները դեռ ազատության մեջ են 02/18/2025   13:46 Coca-Cola-ն պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան 02/18/2025   13:39 Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 02/18/2025   13:19 Թուրքիայում արհմիության նախագահը սպանել է գործընկերոջը և կրակել ինքն իրեն 02/18/2025   13:10 Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը՝. ուղիղ 02/18/2025   13:07 «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավարությանը հորդորում են տեղում լինել. Հրատապ այց ենք կատարելու՝ պարզաբանումներ ստանալու. Մանուկ Սուքիասյան 02/18/2025   12:56 Նիկոլ Փաշինյանը ԱԳ նոր փոխնախարար է նշանակել 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/18/2025   12:47 Սարգիս Գալստյանին 18 տարվա ազատազրկման դատապարտելու հետ համաձայն չէ ոչ մեղադրող, ոչ պաշտպանության կողմը․ դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջում, պաշտպանությունը՝ արդարացում 02/18/2025   12:33 Օտար գաղութարար ուժերը նպատակ ունեն վերարտադրել փաշինյանական խունտան՝ օրինականացնելով վերջին տարիների նրա հանցավոր գործունեությունը. Այվազյան 02/18/2025   12:30 Զուրաբիշվիլիի վրա օդանավակայանում ձվեր են նետել 02/18/2025   12:27 Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ 02/18/2025   12:19 ՀՀ ՏԿԵ փոխնախարարը Ժնևում մասնակցել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ցամաքային տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանին 02/18/2025   12:16 Դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը. Աշտարակ համայնքին կվերադարձվի 4 հա մակերեսով հողամաս 02/18/2025   12:00 Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Զաքարյան 02/18/2025   11:59 Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները սկսել են բանակցությունները Էր Ռիադում 02/18/2025   11:42 Գագիկ Ծառուկյանը թոռնիկ է ունեցել 02/18/2025   11:42 Երկրաշարժ՝ Էգեյան ծովում 02/18/2025   11:35 Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում. ադրբեջանագետ 02/18/2025   11:18 Բաքվում կշարունակվի Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավարությունը 02/18/2025   11:17 Զինծառայողի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 02/18/2025   11:16 Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը ձնաբքի պատճառով վթարի է ենթարկվել. կան տուժածներ 02/18/2025   11:07 Վարորդներին հրաման են տվել թանկացվող տրանսպորտի դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնել ավտոբուսներից. ավագանու անդամ 02/18/2025   11:03 Թրամփը չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը, Վենսին դարձնել քաղաքական հարձակումների թիրախ. Սարգսյան 02/18/2025   10:59 Ողբերգական պայթյունի ժամանակ ո՞ւմ հրամանով է ՊԲ հրամանատարը գործել` օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից. Աբրահամյան 02/18/2025   10:39 Երևանում 41 կիբերհանցագործ է ձերբակալվել ՀՀ-ի և Ղազախստանի անվտանգության ուժերի համատեղ հատուկ գործողության շրջանակներում 02/18/2025   10:37 Դատարան հանձնված 436 քրեական վարույթ՝ 2024 թ. ընթացքում. ամփոփվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության աշխատանքները 02/18/2025   10:21 Մուշ թաղամասում վագոն-տնակ է այրվել. կա տուժած 02/18/2025   10:18 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 02/18/2025   08:23 Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ» 02/18/2025   08:20 Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը. «Փաստ» 02/18/2025   08:17 Փաշինյանի խուճապը, Քոչարյանի մեկնարկը․ «Հրապարակ» 02/18/2025   08:15 Անահիտ Ավանեսյանին խայթել են ՔՊ փակ նիստում. «Ժողովուրդ» 02/18/2025   08:12 Փաշինյանը մտափոխվել է․ «Հրապարակ» 02/18/2025   08:08 Գյումրիում թեկնածուները ավելանում են. ո՞վ է հաջորդ հայտ ներկայացրածը. «Ժողովուրդ» 02/18/2025   08:06 Հայկ Սարգսյանի նախագիծը կջրե՞ն․ «Հրապարակ» 02/18/2025   08:02 Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին. «Փաստ» 02/18/2025   07:58 Դեսպանը հետ կկանչվի՞. «Փաստ» 02/18/2025   07:55 Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 02/18/2025   07:52 Փաշինյանն արդեն բացահայտ ծաղրում է նույնիսկ իր փոքրաթիվ կողմնակիցներին. «Փաստ» 02/18/2025   07:50 «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» 02/18/2025   00:00 Ամերիկյան զորքերը կարող է լքեն Բալթյան երկրները․ Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել 02/17/2025   23:49 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
02/17/2025   20:12 Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործով մեղադրական եզրակացության հրապարակումն ավարտվել է. դատավորին ինքնաբացարկ է հայտնվել 02/16/2025   21:54 Նշված հասցեներում վաղը լույս չի լինի 02/17/2025   18:44 Այս տարի գույքահարկը մուծելու համար ամուսնուս 80-անց մոր ոսկյա մատանին ու ժամացույցն ենք վաճառել. Երևանի բնակչուհի 02/17/2025   18:54 Հայտնաբերվել է զինվորի մարմին՝ հրազենային վնասվածքով 02/17/2025   11:47 «Ոչ մի թիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) 02/16/2025   21:43 Սասունիկ գյուղից ահազանգել են՝ նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է. shamshyan.com 02/18/2025   11:35 Ագրեսիվ հարեւանների առավոտներն այսպիսին են լինում. ադրբեջանագետ 02/17/2025   21:38 Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը 20 տարեկան էր, ամիսներ առաջ էր բանակ զորակոչվել 02/18/2025   07:50 «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում . «Ժողովուրդ» 02/16/2025   18:17 Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ ԶԻԼ-ը բախվել է քարերին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է. shamshyan.com 02/17/2025   10:57 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ .ուղիղ 02/18/2025   07:55 Արարատ Միրզոյանի ապտակը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 02/16/2025   15:38 Վերջին շաբաթներին ահռելի ծավալի բացահայտումներ են արվել ԱՄՆ-ում, բայց այդ ինֆոն Հայաստան ուղղակի չի հասնում, քար լռություն է. Վրթանեսյան 02/16/2025   16:55 Կենսաթոշակային ֆոնդերի շահառուները հնարավորություն ունեն ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև. Ծովինար Վարդանյան 02/17/2025   21:21 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզի գյուղերից մեկում. տան անասնագոմում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին 02/16/2025   21:01 Ամերիկացի գրողը Իլոն Մասկին կոչ է արել հրապարակայնորեն ճանաչել իրենց համատեղ երեխային 02/17/2025   12:25 Յուրի Սաքունցը դարձավ աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով 02/18/2025   12:49 Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով 02/16/2025   20:21 Ադրբեջանցի հովիվը նռնակ է նետել հարսի վրա 02/18/2025   00:00 Ամերիկյան զորքերը կարող է լքեն Բալթյան երկրները․ Եվրոպան այլևս չի կարող ԱՄՆ-ին հուսալի դաշնակից համարել

Մենք 231 մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել. Փաշինյան (տեսանյութ) 11/16/2022   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և COVID-ի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ եզրափակիչ ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա փոխանցմամբ՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, և 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է: Բայց այս թվերի հետևում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարևոր է, և ես ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ 2022 թվականին մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկում: Պաշտպանության նախարարը երեկ ավելի հանգամանորեն ներկայացրել է, բայց մենք դեպքեր կունենանք, երբ նույնիսկ եռապատիկին մոտիկ կլինի: Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, իրականացնում ենք այդ անցումը:

«Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ մեր այն երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը, կստանան նշանակում՝ այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որը ամբողջությամբ կիրառելու, օգտագործելու, նկատի ունեմ՝ օտարելու իրավունք, նրանք կստանան ծառայության պայմանագրային ժամեկտն ավարտելուց հետո:

Իհարկե, սա երևացող կողմն է, և պետք է ընդգծել, որ, այո՛, այդ թվում՝ նաև մեր անվտանգային կարիքները բարելավելու հետ կապված՝ մենք լուրջ խնդիրներ ունենք լուծելու, լրջագույն խնդիրներ ունենք լուծելու: Բայց ես նաև պիտի խնդրեմ, որ մենք մեր վերաբերմունքը փոխենք այնքանով, որ բանակին վերաբերող և պետական գաղտնիք համարվող տեղեկությունները կամ պետական գաղտնիության նշանակություն ունեցող տեղեկությունների բացահայտնմանն օգնող տեղեկություններ հնարավորինս քիչ հրապարակենք: Բայց կարող ենք ընդգծել, որ բանակի բարեփոխման գործընթացն սկսված է, և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու:

Սոցիալական պաշտպանության ոլորտում 2018 թվականի նկատմամբ, բյուջեի աճը 56 տոկոս է, բայց կարծում եմ նաև, որ մենք պիտի արձանագրենք մի շարք կարևոր զուտ փաստական հանգամանքներ: Ըստ էության, կստացվի, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մենք երեք անգամ, գուցե՝ չորս անգամ, կարող ենք նույնիսկ ասել, բարձրացնում ենք կենսաթոշակները: Ինչպե՞ս: Մի անգամ մենք դա բարձրացրել ենք սեպտեմբերից՝ ներդնելով նաև անկանխիկ առևտրի պարագայում հետվճարի համակարգը, երբ կենսաթոշակառուներն անկանխիկ առևտուր անեն, իրենց առևտրի 10 տոկոսը հետվճարով ստանում են: Հաջորդ անգամ թոշակը կբարձրանա 2023 թվականի ամռանը՝ հուլիսին, երբ հետվճարի համակարգը նույնպես համապատասխան այդքանով կբարձրանա, որովհետև եթե թիվը բարձրանում է, այդ թվի 10 տոկոսն էլ համապատասխանաբար բարձրացածի չափ բարձրանում է: Կստացվի, որ 4 անգամ մեկ տարվա ընթացքում մենք թոշակ ենք բարձրացնում:

Ի սկզբանե այդպիսի գաղափար կամ կարծիք կար, որ թոշակառուների հետվճարի համակարգը պետք է մեկ տարի գործի, բայց մեր վերաբերմունքն այն է, որ այդ համակարգը պետք է գործի մշտապես: Ընդ որում՝ ես չեմ բացառում, իհարկե, կքննարկվի, որ հետագայում մենք ավելի մեծ շեշտ դնենք թոշակների ավելացման անկանխիկ համակարգի վրա: Սա ինչո՞վ է կարևոր: Դուք գիտեք, որ չնայած այն բանին, որ մենք բյուջե հարկային եկամուտները մեծացրել ենք էականորեն, բայց նաև ոչ մի գաղտնիք չկա, որ մեր երկրում շարունակվում է ահռելի չափով ստվերային տնտեսություն լինել: Եվ մենք նաև այս մեր գործողություններով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկում էինք, և նա լավ բանաձև, ձևակերպում առաջարկեց, որ մենք այս անկանխիկի քաջալերման համակարգով, մեր հարգելի թոշակառուներին առաջարկում ենք, որ նրանք մեզ օգնեն իրենց թոշակները բարձրացնելու համար անհրաժեշտ եկամուտներ գեներացնելու, որովհետև թոշակները, որոնք տասնյակ միլիարդավոր դրամներ են ամեն տարի, այդ թոշակների մի մասը ակնհայտորեն ծախսվում է ստվերային տնտեսության դաշտում, իսկ անկանխիկ առևտրի դեպքում՝ դա հնարավոր չէ: Հետևաբար՝ մենք այստեղ համոզված ենք, որ լրացուցիչ հարկերի գեներացիա տեղի կունենա: Կարծում եմ, որ սա, իսկապես, կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը մենք իրականացնում ենք:

Հաջորդ կարևոր նորամուծությունը, որը 2022 թվականից գործում է և կշարունակվի, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում դրամական աջակցություն տրամադրելու մասին է: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով շուրջ 8919 երեխա ստանում է այդ աջակցությունը: Մենք հույս ունենք, որ այս երեխաների թիվը կաճի շատ մեծ տեմպերով: Սրան նպաստում է նաև, որ մենք ընտանիքում երեխայի ծնվելու դեպքում և նոր ձևավորվող ընտանիքների համար, գիտեք նաև, որ հիփոթեքային ծրագիր ենք իրականացնում բնակարանների ձեռքբերման կամ կառուցման, ինչը նույնպես շատ կարևոր է:

Ընդդիմությունն անընդհատ խոսում է գնաճի մասին: Այո, որևէ մեկը չի ժխտում, և պիտի արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է: Ընդ որում՝ Հայաստանը համեմատած շատ երկրների հետ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ: Բայց ես ուզում եմ նաև ընդգծել, թե մարդն ինչպե՞ս պետք է գնաճի դեմ պայքարի՝ եկամուտների աճով, աշխատավարձի աճով: Պիտի նորից ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 000 նոր աշխատատեղ, ընդ որում՝ 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը երկրում և 46.1 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Սա շատ կարևոր է: Այսինքն՝ գնաճի մասին մենք խոսում  ենք, պետք է մարդկանց եկամուտների աճը նույնպես ընդգծենք:

Առողջապահության ոլորտի մասին արդեն ասվեց: 2018 թվականի նկատմամբ առողջապահության բյուջեն 2023 թվականին աճում է 87 տոկոսով: Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողերի աշխատավարձը կավելանա, միջինը՝ 40 000 դրամ, որը 20-23 տոկոս է: Բայց այս աշխատավարձային քաղաքականության մեջ, սկսած՝ զինված ուժերից, շարունակած առողջապահությունով, մեզ համար կարևոր է զուգահեռ որակից նոր ստանդարտների սահմանումը: Այսինքն՝ մենք ճիշտ չենք համարում աշխատավարձերի ուղղակի բարձրացում՝ առանց որակական նոր չափանիշների և ստանդարտների սահմանման:

Եվ առողջապահության համակարգում էլ այս փոփոխությունը տեղի է ունենալու, որովհետև գիտեք, որ 2023 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ արդեն մեկուկես ամիս անց միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել: Սա ատեստացիայի մի համակարգ է, երբ մենք բոլորս պետք է համոզված լինենք, որ եթե որևէ մարդու վճարում ենք որպես բժշկի, ուրեմն նա ունի համապատասխան որակավորում: Բայց պիտի ասեմ նաև, որ առողջապահության ոլորտում, կարծում եմ, ևս մեկ շատ էական, եթե ոչ հեղափոխական փոփոխություն է տեղի ունեցել: Առողջապահական համակարգում գիտեք, որ պետպատվերի համակարգ կա: Մենք վիճակագրությունը նայեցինք և արձանագրվեց, որ 2018 թվականի համեմատ 2022 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրությամբ պետական պատվերով 150 հազարով ավելի դեպք է սպասարկվել: Մենք պատկերացնու՞մ ենք՝ սա ինչ թիվ է: Այսինքն՝ սա նշանակում է, որ 150 հազար ավելի վիրահատություն է արվել, բուժում է նշանակվել, ախտորոշում է արվել և այլն, և այդպես շարունակ: Սա, կարծում եմ,  ամենակարևոր թիվն է, որ մենք այսօր պետք է արձանագրենք առողջապահության ոլորտում: Այսինքն՝ ամեն օր 500 լրացուցիչ մարդ ավելի է սպասարկվել, քան 2017 թվականի առաջ 10 ամիսներին: Սա շատ կարևոր արձանագրում է:

Պիտի նաև մի կարևոր բարոյական նշանակություն ունեցող փոփոխության մասին նշեմ, որ հանուն հայրենիքի զոհվածների ընտանիքների անդամները նրանք պետական պատվերից օգտվում են առանց որևէ հերթի: Այս փոփոխությունը նույնպես վերջերս է տեղի ունեցել:

Հաջորդ կարևոր ընդգծումը. կրթության և գիտության ոլորտում 2018 թվականի նկատմամբ 2023 թվականին բյուջեն աճում է 75 տոկոսով: Այստեղ է պիտի արձանագրեմ, որ շատ էական բարեփոխում է տեղի ունենում: Շատ է խոսվել ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին: Եվ սա մեր լրջագույն բարեփոխումներից մեկն է: Խոսքը գնում է ուսուցիչների աշխատավարձերի կրկնապատկման և ավելիի մասին, երբեմն նույնիսկ եռապատկման՝ այն ընդգծմամբ, որ ոչ թե կառավարությունն է որոշում՝ ուսուցիչն ինչքան աշխատավարձ ստանա, կառավարությունը որոշում է միջակայքը, ըստ էության ուսուցիչն ինքն է որոշում, թե ինչքան աշխատավարձ ստանա: Այս տրամաբանությամբ մենք դեպքեր ունենք, երբ 150 հազարից ուսուցչի աշխատավարձն ասենք աճել է, հասել 400 հազար և ավելի: Մենք այսպիսի, ցավոք, դեռ շատ դեպքեր չունենք, որովհետև ցավով պիտի արձանագրեմ, որ առայժմ մեր ուսուցիչների մեծ, ճնշող մեծամասնությունը չի օգտվել դեռևս այս համակարգից, բայց նաև ուզում եմ ասել, որ համակարգն արդեն գործում է, և նրանք այդ հնարավորությունը կունենան: Բայց նաև ուզում եմ կրկին մի շատ կարևոր  ընդգծում անել, որ անկախ ատեստավորման համակարգից մենք 2023 թվականին մինչ 100 աշակերտ ունեցող դպրոցների, իսկ այսպիսի դպրոցները հիմնականում գյուղական դպրոցներն են, շուրջ 4418 ուսուցիչների դրույքաչափերն ավելացնում ենք այնքան, որի արդյունքում դրույքաչափի առումով 90 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող ուսուցիչ չի կարող լինել: Այսինքն՝ նախկինում գիտեք, որ մենք դեպքեր ունեինք, երբ ուսուցիչները ստանում էին 30 հազար, 40 հազար, 25 հազար նույնիսկ աշխատավարձ, որովհետև դրույքաչափերը, աշակերտի թվով ֆինանսավորումը և այլն, այդպիսի իրավիճակ էր ստեղծվել: Աստեղ էլ շատ կարևոր փոփոխություն է: Սա անկախ ատեստավորումից: Եթե նրանք ատեստավորվեցին կամավոր, արդեն իրենց աշխատավարձն էլ կրկնապատկելու  և եռապատկելու հնարավորություն կձևավորվի: Նաև բնագիտության 8135 ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում է տեղի ունենալու՝ անկախ ատեստավորումից, և որոշակի գործակիցներով նրանք ստանալու ենք հավելավճարներ: Բայց չատեստավորված ուսուցիչները եթե ատեստավորվեն՝ այս գործակիցները կավելանան և այդ գործակիցների հաշվառումով արդեն դրույքաչափերը նույնպես կկրկնապատկվեն:

Մենք, ինչպես ասել եմ՝ կիրականացնենք նոր 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու մեր ծրագիրը. 2022 թվականի ավարտին նախատեսում ենք այս ծրագրի 24 դպրոց և 53 մանկապարտեզ շահագործման հանձնել, իսկ 2023 թվականի ավարտին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ:

Շատ կարևոր եմ համարում ընդգծել, թե ինչ դինամիկա ունենք գիտության ֆինանսավորման  ոլորտում: 2023 թվականին 37 մլրդ դրամ է նախատեսված գիտության ֆինանսավորման համար: Աճը 2018 թվականի նկատմամբ՝ 155 տոկոս: Այսինքն՝ մենք գիտության ոլորտի ֆինանսավորումը կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Օրինակ, շատ կարևոր վիճակագրություն կա. գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման սխեմայի մասին խոսել ենք: Օրինակ, լաբորատորիայի ղեկավարը 2021 թվականին և նրանից առաջ էլ 140 հազար դրամի փոխարեն հիմա արդեն 2022 թվականի հունվարից ստանում է 350 հազար:  Աշխատավարձի բարձրացման սխեման արդեն դրված է, և մինչև 2025 թվականը բարձրանալու է և այս դեպքում դառնալու է 477 հազար: Այսինքն՝ այստեղ էլ ինչպես տեսնում եք՝ խոսք է գնում աշխատավարձի եռապատկելու մասին: Բայց 2022 թվականին արդեն մենք կրկնապատիկից ավելի ավելացրել ենք: Այսինքն՝ սա շատ կարևոր է. մենք ասում ենք եռապատկում ենք, բայց չենք ասում՝ հիմա 3 տոկոս ենք բարձրացնում, մնացած 97 տոկոսը կբարձրացնենք 2025 թվականին: Մենք, ընդհակառակը, մենք մասը հիմա ենք բարձրացնում, փոքր մասերը հետո: Այստեղ՝ սկսած լաբորանտներից, լաբորատորիայի վարիչներից, գիտաշխատողներից:

Բայց կա շատ ավելի կարևոր կամ նույնքան կարևոր վիճակագրություն. ես ուզում եմ խոսել այն մասին, թե պետական բյուջեից ինչքան միջոցներ են տրամադրվում վերջին տարիներին գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Օրինակ, 2021 թվականին այդ թիվը եղել է 2 միլիոն 704 հազար եվրո, և միայն 2021 թվականին գիտական սարքավորումներով կենտրոնների վերազինման համար պետական բյուջեից հատկացված գումարն ավելի շատ է եղել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Այսինքն՝ մի տարվա ընթացքում մենք գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար 2021 թվականին ավելի շատ միջոց ենք հատկացրել, քան նախորդ 10 տարիների ընթացքում: Բայց սա ամբողջը չէ: 2022 թվականին այդ թիվը մենք ավելի քան կրկնապատկել ենք: Այսինքն՝ 7 մլն 263 հազար եվրո ենք տրամադրում, իսկ 2023 թվականի բյուջեով նախատեսված է 10 միլիոն գիտական սարքավորումների ձեռք բերման համար: Հասկանալի է չէ՞, որ այդ գիտական սարքավորումը, որ ձեռք ենք բերում գերժամանակակից, դա չենք տանում խարխուլ մի հատ սենյակում դնում: Դա ենթադրում է կապիտալ նորոգում իր ամբողջ գույքով և սարքավորումներով: Եթե 10 միլիոն եվրոյի գույք ենք ձեռք բերում, գիտական սարքավորում, պատկերացրեք միջավայրի փոփոխության համար համապատասխան ծախսեր ենք իրականացնում:

Ուզում եմ հատուկ անդրադառնալ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում սպորտի ոլորտում տեղի ունեցող զարգացումները: 2023 թվականի բյուջեով սպորտի համար նախատեսված է 5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի նկատմամբ աճում է 69 տոկոսով, 2018 թվականի նկատմամբ սպորտի համար ծախսված բյուջեի նկատմամբ 163 տոկոսի աճ ունենք: Ընդ որում, կրկին շատ կարևոր վիճակագրություն կա, որ պիտի ձեզ ներկայացնեմ. դուք գիտեք, որ 2019 թվականին մեր մարզական քաղաքականության համատեքստում էականորեն բարելավել ենք մարզիկների վճարները, շատ դեպքերում կրկնապատկել և եռապատկել:

Հիմա մենք նոր ծրագիր ենք իրականացնում, որը, կարծում եմ, աննախադեպ է առնվազն ծավալներով, որ Փարիզի 2024թ. օլիմպիական խաղերի պոտենցիալ մասնակցող մարզիկներին մինչև 500 հազար դրամ միայն օլիմպիադային մասնակցության համար մենք վճար ենք վճարում: Եվ այսօր, օրինակ՝ մինչև 500 հազար դրամ վճարներ ստացող մարզիկների թիվը 225 է, 550 հազարից  1 մլն դրամ՝ ամենամսյա, 70 մարզիկ ունենք, իսկ 1 մլն դրամից և ավելի ստացողներ՝ 58 մարզիկ: Արդյունքը եկեք նայենք: 2022թ. Հայաստանի Հանրապետությունն աննախադեպ ծավալի մարզական հաջողություններ է ունեցել և նվաճել է Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների 289 մեդալ, որից 101՝ ոսկի, 66՝ արծաթ, 122՝ բրոնզ:

Ես նկատի ունեմ այս բյուջետային ծախսերն իրենց հետ կոնկրետ բերում են: Երբ ասում եմ, որ 70 մարզիկ այսքան է ստանում, 58 մարզիկ այսքան է ստանում, խոսքը բոլորիս հայտնի անունների մասին է, անհատական տվյալները կոռեկտ չէ և պետք էլ չէ հրապարակել, բայց սա նշանակում է, որ մեզ հայտնի ոչ մի մարզիկ չկա, որը պետությունից, կառավարությունից կոնկրետ ֆինանսական աջակցություն չի ստանում: Ավելին ասեմ՝ մենք որոշում ենք կայացրել և գիտեք, որ կան նաև տարեվերջյան վճարներ, բացի այս ամսական վճարումից, և այս տարի, օրինակ՝ 2022թ., Աշխարհի առաջնության առաջին տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 10 մլն դրամ՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն, աշխարհի երկրորդ տեղը, արծաթի մեդալ նվաճածները՝  7 մլն դրամ՝ 3.5 մլն-ի փոխարեն, 3-րդ տեղ զբաղեցրածները՝ 4 մլն դրամ՝ 2 մլն դրամի փոխարեն, իսկ Եվրոպայի առաջնության չեմպիոնները՝ 6 մլն դրամ՝ նախկին 3 մլն-ի փոխարեն, 2-րդ տեղ զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ նախկին 1.8 մլն դրամի փոխարեն, 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 2.6 մլն դրամ՝ 1.2 մլն դրամի փոխարեն: Սա, կարծում եմ, շատ վառ արտահայտություն է այն փոփոխությունների, որ տեղի է ունեցել»,- հայտարարել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ վերջին տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից մեկը և քննադատություններից մեկը գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու մասին է, թե ինչպես կարող է երկրում լինել գյուղատնտեսություն՝ առանց գյուղատնտեսության նախարարության: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ 2023թ. բյուջեով գյուղատնտեսական ոլորտի ծախսերը կազմում են 38 մլրդ դրամ, որը 2018 երջանկահիշատակ գյուղատնտեսության նախարարության տարվա ֆինանսավորելուց ավելի է 300 տոկոսով: Եվ մենք ոչ թե  հիմա, ինչպես այս ամբիոնից ասել եմ, մարդկանց, այսպես ասած, դիզվառելիք ենք բաժանում, որ մինչև 20 լիտրը հասնում է իրենց, դառնում է 2 լիտր, կամ թեկուզ 7.5, կամ թեկուզ 10, այլ մենք գյուղատնտեսությունում իրականացնում ենք զարգացման ծրագրեր, որը միակ ճանապարհն է մեր գյուղատնտեսության անկումը, ի վերջո, կանգնեցնելու ճանապարհին: Պիտի արձանագրեմ, որ նաև 2023թ. այս ֆինանսավորումը 2022-ի նկատմամբ աճում է 20 տոկոսով:

Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ վերջապես մեզ հաջողվեց սկսել ընտանի կենդանիների դրոշմավորման ծրագիրը, որը չափազանց կարևոր հարց է երկրում գյուղատնտեսության զարգացման համար: Օրինակ ասեմ, թե ինչու է կարևոր, որովհետև մենք չգիտեն, օրինակ, մեր երկրում քանի խոշոր եղջերավոր անասուն կա: Այդքան ասում ենք պարենային անվտանգություն, պարենային անվտանգություն, բայց դա վերնագիր չի չէ միայն, դրա տակ պետք է կոնկրետ տվյալներ լինեն, մենք պետք է իմանանք  ինչքան մսացու ունենք, ինչքան կաթնատու կենդանի ունենք և այլն: Ես հույս ունեմ, որ այս ծրագիրը բարեհաջող կիրականացվի և կավարտվի:

Անվտանգության ոլորտում պիտի նաև ընդգծեմ, որ ատեստավորման ծրագիրը մենք, ինչպես հայտնել ենք, իրականացնելու ենք: Այստեղ Պարեկային ոստիկանության մասին խոսվեց: Զինված ուժերի մասին արդեն ասացի, որ այդ թեման, կարծում եմ, լուծված է, բայց այդ էլ ասենք, որ դա մի օրում չի լինի, պետք է մարդիկ իրենց որակավորումը վերահաստատեն, եթե չեն համապատասխանում, ուրեմն համապատասխան որակավորում ստանան: Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Փրկարար ծառայության ոլորտում և նաև Քրեական ծառայության ոլորտում աշխատավարձերի առնվազն կրկնապատկման մեխանիզմը կամավոր ատեստավորման միջոցով պետք է գործի:

Այսինքն այս բոլոր ոլորտներում պետք է սա տեղի ունենա: 2023 թվականի համար ասել եմ, դարձյալ կրկնեմ, շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն է տեղի ունենում.  Պետական պահպանության ծառայությունը ձեր աջակցությամբ պիտի դառնա ՀՀ վարչապետին ենթակա մարմին, որովհետև հիմա Ազգային անվտանգությա ծառայության համակարգում է գործում, և պետք է ստեղծվի Արտաքին հետախուզական ծառայություն: Եվ հույս ունեմ, որ խորհրդարանի մեր գործընկերները կաջակցեն կառավարությանն այս խնդիրները լուծելու առումով:

Արդեն նախարարը հայտարարել է, որ մենք այս տարի 500 կմ ճանապարհների ասֆալտապատման ծրագիրն իրականացրել, ավարտել ենք: Եվ ես ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ մենք հիմա ոչ միայն ճանապարհների ասֆալտապատումն ենք տեսնում, այլև՝ ոչ շատ մեծ, բայց որոշակի  շարունակական որակի փոփոխություն: Կրկին ասում եմ՝ շատ փոքր, մենք դեռ շատ հեռու ենք նորմալ միջազգային ստանդարտից, բայց մենք շատ փոքր քայլերով գնում ենք առաջ: Պարզ է, որ 2023 թվականին նույնպես 500 կմ ասֆալտապաման ծրագիրը պետք է գործի: Եվ նաև այս առումով, պիտի ընդգծեմ, որ ճիշտ է, մեր կապիտալ ծախսերի մեջ հաշվարկվում է ընդհանուր առմամբ նաև պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերը, բայց պիտի ընդգծեմ, որ ոչ պաշտպանական կապիտալ ծախսերի աճը նույնպես էական է, և 2018 թվականի նկատմամբ 190 տոկոսով կապիտալ ծախսի ավելացում է տեղի ունենալու: Իհարկե, հենց նաև 2022 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամի ավելի ծախս է լինելու:

Այստեղ շատ ճիշտ քննադատություն հնչեց ընդդիմության ներկայացուցչի կողմից, որ մենք կապիտալ ծախսերի թերակատարման պրոբլեմ ունենք: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը երկար տարիներ նորմալ տնտեսություն չի ունեցել: Այսօր կառավարության կապիտալ ծախսերն իրականացնում է մասնավոր հատվածը, այսինքն կառավարությունն ասֆալտ չի անում, կառավարությունը փող է տալիս ասֆալտ անողներին: Պարզվում է, որ չկան այնքան շինարարական ընկերություններ, որ կառավարության պատվերն իրականացնեն:

«Մենք 231   մլրդ դրամ տալիս ենք, ասում ենք կառուցեք ճանապարհներ, կառուցեք դպրոցներ, կառուցեք մանկապարտեզներ, բայց մարդիկ չեն կարողանում կառուցել, և կառավարությունը ստիպված բյուջեն հետ է բերում, կրկին վերաբաշխում է անում: Բայց սրա պատճառը ո՞րն է, որովհետև Հայաաստանում երկար տարիներ մարդիկ շինարարական ընկերություն բացելու համար պիտի «դաբրո» ունենային, տենդեր հաղթելու համար պիտի «դաբրո» ունենային և այլն: Այսօր սկանդալի նոր աղբյուր են գտել՝ «իշխանության հետ կապ ունեցող ընկերությունը շահեց հերթական տենդերը»: Իսկ որ մենք սկսենք ասել ընդդիմության հետ կապ ունեցող ինչքան մարդ է շահում տենդերը: Այդ տենդերների կեսը, կեսից շատը դեռ նախկին իշխանության մենաշնորհի հետևանքով  ստեղծված ընկերություններն են շահում, դեռ  մի բան էլ սաբոտաժ են անում: Նույնիսկ ռազմավարական նշանակության ճանապարհների աշխատանքները դիտավորյալ դանդաղեցնում են, որ չկատարեն: Այդ ո՞ւմ եք մեղադրում: Մի ընկերություն կա, ձեր լիդերի ընտանիքի անդամինն է, միլիարդների տենդեր է շահել: Եկեք գնանք տեսնենք՝  այդ տենդերը ո՞նց է իրականացվում, ի՞նչ ժամկետներում. եկել կապիտալ ծախսերի իրականացման համար կառավարությանը քննադատում են: Կարող է նաև դրա համա՞ր եք ասում այդ գործերը մի արեք, որ վերջում գնանք ասենք կառավարությունը կապիտալ ծախսերի ծրագիրը չի իրականացնում»,- հայտարարել է Փաշինյանն ու ավելացրել, որ իրականում ժամանակը կարճ է, և ես նաև հույս ունեմ դրան կանդրադառնամ հարցուպատասխանի ժամանակ, որովհետև անվտանգային միջավայրի հետ կապված պիտի նաև մեկ, երկու կարևոր պարզաբանումներ անեմ: Բայց այս տնտեսական բլոկն ամփոփելու համար ուզում եմ նաև հետևյալ տվյալը տալ սուբվենցիաների ծրագրերի վերաբերյալ:

Կրկին մենք ենք խթանել սուբվենցիոն ծրագրերը: 2018 թվականին  2,5 մլրդ դրամ է եղել, ընդ որում ես այն ժամանակ հիշում եմ, որոշում կայացրեցի, ասացի 5 մլրդ դրամ տվեք համայնքներին: Համայնքները կարողացան 2,5 մլրդ դրամը մի կերպ իրացնել: 2023 թվականին մենք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացնում ենք 22 մլրդ դրամ: Այսինքն, ըստ էության, 9 անգամ այս սուբվենցիոն ծախսերն ավելացնում ենք:  Այսօր բոլոր մարզերում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում  եք, ըստ էության, առնվազն 85 տոկոսը, եթե ոչ ավելին, արվում է կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ընդ որում, վերջերս ես, իհարկե, կուսակցական միջավայրում դա ասացի, բայց ուզում եմ նաև այստեղ ասել. շատ կարևոր եմ համարում, որ մենք չենք նայում՝ տվյալ  համայնքի ղեկավարն իշխանական կուսակցությունի՞ց է, թե՞ ընդդիմադիր: Բայց նայեք ո՞ւր ենք հասել, համայնքի ղեկավարը կարող է նաև ընդդիմադիր կուսակցությունի՞ց լինել:

Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունը որևէ ոչ կառավարող կուսակցության ներկայացուցիչ ղեկավար ունեցող համայնքի նկատմամբ պակաս ուշադիր է: Այո, և՛ ընդդիմադիր, և՛ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցություն ներկայացնող համայքնի ղեկավարներով համայքներում ինչ շինարարություն, ինչ ներդրում տեսնում եք, այդ բոլոր ներդրումների առնվազն 85 -90 տոկոսը տեղի են ունենում կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, որովհետև մենք մի ծրագրի մեջ ենք, որտեղ համարում ենք, որ, այո՛, Հայաստանի Հանրապետությունը պետք է կառուցվի նորովի և Հայաստանի Հանրապետությունը կառուցվում է նորովի:

Այս ծրագրի իրականացման համար էական նշանակություն ունի խաղաղության օրակարգի սպասարկումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:13 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՈւսանողությունը երեկոյան կոշիկներով է գնում դասի, ԲՈՒՀ-ը կտրվել է հետազոտական բաղադրիչից.Փաշինյան
18:10 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. Նիկոլ Փաշինյան
17:58 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴա կարող է տարիներ տևել. Փաշինյանն իրատեսական չի համարում մինչև «խաղաղության պայմանագրի» կնքումը դելիմիտացիայի գործընթացն ավարտելը
17:48 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՏավուշի Բերքաբեր, Պառավաքար, Վազաշեն գյուղերի վարելահողերի մեծ մասն օկուպացված է. Փաշինյան
17:46 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԻնձ մտահոգում է, որ վերջին հանրահավաքներին չեն մասնակցում. Փաշինյանը հեգնեց ԱԳ նախկին նախարարներին
17:38 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԴիվանագետներին վճարվող բավարարումները մոտեցրել ենք ՄԱԿ-ի ստանդարտներին. Փաշինյան
17:16 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍԳրանցված գործազուրկների 64 տոկոսը կանայք են. նախարարը թվեր հրապարակեց (տեսանյութ)
17:02 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, բայց ՀԱՊԿ-ի գնահատականը շատ կարեւոր է. Փաշինյան
16:54 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր տեքստը ու տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ. Փաշինյան (տեսանյութ)
16:52 16/11/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է ստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն. Փաշինյան

Արխիվ

[]