Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվել է. Մանուչարյանը համաձայն է ինքնակամ շինություն ունենալու փաստի հետ, համաձայն չէ՝ արարքի որակման հետ.պաշտպան 11/11/2022   16:15  |  ԼՐԱՀՈՍ

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանն ազատ արձակվելուց մեկ ամիս անց կրկին կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունը՝ որոշելով Մանուչարյանին կալանավորել մեկ ամսով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Արման Թամրազյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է երեկ վաղ առավոտյան՝ Բերդ համայնքում ահավագանու նիստից առաջ, որի օրակարգում եղել է համայնքապետի ընտրության հարցը։ Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Քրեական վարույթը վերաբերում է ինքնակամ շինության հետևանքները չվերացնելուն։
Պաշտպան Արման Թամրազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Հարություն Մանուչարյանը 2004-2005թթ Բերդ համայնքում տարածք է գնել, որտեղ Խորհրդային ժամանակներից կիսակառույց բնակելի շենքի հիմքեր կան, ինչից հետո տարածքը գրանցել է որդու՝ Անուշավան Մանուչարյանի անունով, որը տարածքում սկսել է մաքրման աշխատանքներ իրականացնել։

«Հնից մնացած պատեր եղել են որոշակի։ Պատերի մնացած մասը ինքնակամ, առանց շինթույլտվության շինարարական աշխատանքներ է իրականացրել։ Այսինքն՝ գործընթաց, որը կատարվում է ամբողջ ՀՀ-ում, բոլոր համայնքներում՝ անխտիր։ 2017թ պարիսպ կառուցելու համար շինթույլտվություն են տվել, մնացածը՝ օրինական է իրականացվել։ Հիմա ասում են՝ քանի որ մինչև 2017թ կառույցն ինքնակամ է իրականացվել, շինթույլտվության մեջ էլ չի նշվել, որ որոշակի մասն ինքնակամ է իրականացվել, այդքանով չարաշահել է պաշտոնեական դիրքը և շինթույլտվության վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմել»,- նշեց Թամրազյանը՝ հավելելով, որ նկարագրվել է արարք, որը համապատասխանում է ՀՀ ՔՕ 315.2 -րդ հոդվածին է համապատասխանում, այսինքն՝ ինքնակամ կառույցը չօրինականացնելու կամ էլ դրա հետևանքները չվերացնելու մասին, որը մինչև 2 տարի պատասխանատվություն է նախատեսում և ոչ մեծ ծանրության հանցանք է, որի վաղեմությունն անցել է, մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը որակել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով. «Երկու հոդվածներն էլ ՔՕ նույն գլխում են գտնվում, 308-րդ հոդվածն ընդհանուր դրսևորում է, 315.2-ը՝ հատուկ դրսևորում, մինչդեռ, ՔՕ համաձայն՝ եթե նույն արարքը պարունակում է և հատուկ նորմի, և ընդհանուր նորմի հատկանիշներ, արարքը պետք է որակվի հատուկ նորմով։ Այսինքն՝ ակնհայտ է, որ պետք է որակվեր 315.2-րդ հոդվածով։ Դիտավորյալ դրել են 308-րդ հոդվածով, դիրքի չարաշահման գործողություններն արվել է առերևույթ 2015-2016թթ., մինչդեռ, իրենք ասում են՝ 2019թ., երբ ավարտական ակտ է տրվել, այդ ժամանակ է պաշտոնեական դիրքի չարաշահումն ավարտվել»։

Բացի այդ, պաշտպանի հավաստմամբ, մյուս մեղադրանքով՝ 314-րդ հոդվածով վաղեմության ժամկետները ևս անցել են։

Պաշտպանության կողմն ընդունում է փաստական հանգամանքները՝ ինքնակամ շինության մասով, սակայն համաձայն չէ արարքի իրավաբանական որակման հետ։ Այս պայմաններում, պաշտպանի գնահատմամբ, Մանուչարյանը որևէ մեկի վրա ազդեցություն չի կարող ունենալ, ում վրա պետք է անօրինական ազդեցություն գործադրել։

Ըստ Թամրազյանի՝ Հարություն Մանուչարյանին ակնհայտորեն ինչ-որ բանի համար ցանկանում են պատժել, իսկ թե ինչի համար՝ պաշտպանը չգիտի։


Բերդի ավագանու նիստին ընդառաջ պաշտպանության կողմը սպասում էր հնարավոր հետապնդումներ։ Պաշտպանը տեղեկացրեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է օգոստոսին՝ ՔԿ-ում՝ ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ երբ Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել Մանուչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, քրեական վարույթը նախաձեռնելուց ամիսներ անց վերաորակվել է՝ 308-րդ հոդվածով և դատախազի որոշմամբ գործը տեղափոխվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Արդեն ՀԿԿ-ում Մանուչարյանը հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով, ընդ որում, պաշտպանը նշեց, որ վկայի կարգավիճակով Մանուչարյանը հարցաքննվել է ոչ թե ծանուցագիր ստանալով, այլ նրա ուղղակի «գողացել են» ու տեղափոխել ՀԿԿ։ Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդել էր նաև՝ սահմանափակել Մանուչարյանի տեսակցությունները, որը դատարանը բավարարել է մասնակի՝ թույլ տալով միայն ընտանիքի անդամների հետ հանդիպումները։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Մանուչարյանը վճարել է ենթադրաբար վնասի չափով գումարը, ներկայացրել կտրոնը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:58 10/11/2022  |  ԼՐԱՀՈՍԲերդի համայնքի ղեկավար ընտրվեց «Զորավոր համայնք»-ի թեկնածու Աստղիկ Հակոբյանը
19:58 07/11/2022  |  ԼՐԱՀՈՍԲերդի համայնքապետի տեղակալի և աշխատակազմի քարտուղարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
20:38 24/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱյսօր հոգով հաղթելու վիճակ չունենք, ոնց եք այս վիճակում պատրաստվում հաղթել. Բերդի նախկին համայնքապետ (տեսանյութ)
22:52 07/10/2022  |  ԼՐԱՀՈՍՀամայնքի զարգացումն ու անվտանգությունը ինձ համար վեր են անձնական շահից. Հարություն Մանուչարյանը հրաժարվել է համայնքի ավագանու մանդատից
18:42 07/10/2022  |  ՄեկնաբանությունԲերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի
10:12 06/10/2022  |  ՄամուլԻշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից. «Հրապարակ»
20:35 03/10/2022  |  ԼՐԱՀՈՍԲերդ համայնքի ղեկավարի տեղակալն արդեն երրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել. պնդում է՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
09:56 01/10/2022  |  ՄամուլԲերդւմ իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են. «Հրապարակ»
17:14 27/09/2022  |  ՄեկնաբանությունԲերդում սկսվեցին կալանավորումները. Սևադա Ղուկասյան
18:43 26/09/2022  |  Քրեական խրոնիկոնԲերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]