ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բրյուսելում հանդիսավոր ընդունելությամբ նշվել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20 ամյակը 11/11/2022 15:46 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի հիմնադրության 20-ամյակի առթիվ 2022թ. նոյեմբերի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն:
Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը, Եվրոպական Խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերից մեծ թվով պատգամավորներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բելգիայի Թագավորության Ֆեդերալ խորհրդարանի պատգամավորներ, Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործընկերներ և բարեկամներ:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը բացման խոսքում ողջունեց ներկաներին՝ բարձր գնահատելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ջանքերը և արժևորեց մասնակիցների գործունեությունը՝ հայկական երկու պետություններին և հայ ժողովրդին զորավիգ կանգնելու համար: Տեր-Խաչատուրյանը հակիրճ ներկայացրեց Հայ Դատի խորհրդի համաշխարհային ցանցը, դրա առաքելությունը և հետպատերազմական ժամանակաշրջանի գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները:
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում ողջունեց ներկաներին՝ գնահատելով նրանց ջանքերն ի նպաստ Հայ դատի պայքարի, մասնավորապես՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի պայքարում, Հայոց Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության հարցում, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հանրապետությունների և Եվրամիության միջև հարաբերությունների գարգացման գործում: Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին անցնող տարիների ընթացքում հայ ժողովրդին սատար կանգելու և արդարության առաջամարտիկ լինելու համար: Հատուկ շեշտվեց, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը տոնում է իր քսան ամյակը, ինչը բուռն աշխատանքի տարիներ էին և մերժում է ցանկացած փասթաթուղթ կամ իրողություն, որը ոտնահարում հայ ժողովրդի, մասնավորապես Արցախի ժողովրդի ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանն իր հերթին շնորհավորեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակին՝ անցած 20 տարիների ընթացքում արձանագրած հաջողությունների համար, գնահատելով դեսպանատան և հանձնախմբի միջև արյունավետ ու ջերմ համագործակցությունը:
Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ՝ Սիլվի Գիոմը և Ֆրանսուա Ալֆոնսին նույնպես ելույթներով հանդես եկան, շնորհավորեցին Հայ դատի գրասենյակին, արժևորեցին դրա գործունեությունը և բարձր գնահատեցին սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Նրանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին Արցախի և Հայաստանի կողքին լինելու և հանուն արդարության ու հայ ժողովրդի իրավունքի պայքարը շարունակելու գործում:
Հայ ժողովրդի շահերի պաշտպանության գործում իրենց նվիրվածությունն են վերահաստատել նաև Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս և ֆլամանախոս բարեկամական խմբերի ղեկավարներ Անդրե դը Բյուսը և Կարլ Վանլաուեն, ինչպես նաև Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի պատգամավոր Ալեսիա Քլասը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ