ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարգարյան հիվանդանոցի տնօրինության անունն օգտագործելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ Երեւանի կենտրոնում 11/10/2022 19:17 | Մեկնաբանություն

Իշխանափոխությունը ոչ միայն երևանյան կենտրոնի տարբեր փողոցներ իրենով արեց՝ սեփական բիզնեսները տարածելով և ընդլայնելով, ինչպես օրինակ՝ Սարյան-Մոսկովյան փողոցում, Պուշկին-Կողբացի փողոցներում, որոնք այսօր մարդկանց և ավտոմեքենաների քանակով խիտ և օրվա բոլոր ժամերին կարելի է ասել՝ անանցանելի են դարձել։
Այս խտությունը և ավտոմեքենաների գերծանրաբեռնվածությունն իր հետ բերում է բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ օրինականության և իրավունքի։ Եթե նախկինում մենք պայքարում էինք բիզնեսի կողմից մայթերի զավթման, այսինքն, հանրային տարածքներն իրենց բիզնես շահին ծառայեցնելու փաստերի հետ, ապա այսօր արդեն սրճարանատերերն, իհարկե, ոչ առանց քաղաքային իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալու, փողոցներն են զավթում։
Այս ամենն իր հերթին հանգեցրել է մաֆիայի վերածված մեկ այլ գործընթացի, որ Երևանում կարծես «կարմիր գծերի» գործարկմամբ որոշակիորեն սկսել էր կարգավորվել։ Ինչ խոսք, այն կոնկրետ գումար է արժենում ավտոմեքենաների տերերի համար, սակայն առկա խնդիրը կարգավորման տանող քայլ է։
Բայց «կարմիր գծից» այն կողմ, փաստորեն Երևանի կենտրոնի տարբեր բանուկ հատվածներում, տարբեր հիմնարկների հարևանությամբ շատ ինտենսիվ սկսել են գործել օրենքից դուրս գործող ավտոկայանատեղիներ՝ իրենց «նայողներով», բնականաբար, նաև՝ «այդ նայողներին նայողներով»՝ վերածվելով մի իսկական մաֆիայի․․․
Այդ վիճակն է այսօր Եզնիկ Կողբացի փողոցի՝ Պուշկինից Արամի ընկած հատվածում, ինչպես նաև՝ Արամի փողոցի՝ Մարգարյան հիվանդանոցին հարող հատվածներին։ Այս դեպքում, մենք կարծես թե գործ ունենք չգրանցված, կեղծ ձեռնարկատիրական գործունեության հետ, այլ խոսքով՝ ստվերային, ուր օրական ահագին գումար է պտտվում։
Այսպես կոչված «նայողն» է իրեն իրավունք վերապահում որոշել, թե՝ ո՞վ կարող է կանգնեցնել իր մեքենան հանրային տվյալ տարածքում և ով՝ ոչ։ Երկար ժամանակ մեքենան կանգնեցնողները նայողներին ձեռնտու չեն, քանի որ այդ նույն ընթացքում շատ այլ մեքենաներ կարող էին գալ ու գնալ՝ ապօրինի գործունեություն իրականացնող այդ անձանց վճարելով որոշակի գումարներ։
Փաստորեն, Մարգարյան հիվանդանոցի մոտ գործող մաֆիան հետևում և ֆիքսում է, թե որ վարորդն ինչքան կանգնեց, եթե երկար է կանգնում, կարելի է արգելել և ուրիշներին թողնել, քանի որ «խփում է իրենց բիզնեսին»։ Ավելին, այս «նայողները» այնքան են լկտիացել, որ բացահայտ վարորդներին ասում են՝ «դուք երկար եք կանգնում»՝ խոչընդոտելով կայանմանը։ Ու այնքան ինքնավստահ սեփական անպատժելիության վրա , որ հեգնանքով են արձագանքում հանրային տարածքն անօրինական տնօրինելու մասին դիտարկումներին։
Հետաքրքիր է, բուժհիմնարկի պատասխանատուները գիտե՞ն, որ այս «նայողներն» իրենց ապօրինի գործողություններն իրականացնում են Մարգարյանի տնօրինության անունը շահարկելով՝ հասկացնելով, որ ապօրինի ճանապարհով շրջանառվող գումարի տոկոսները գնում են դեպի տնօրինություն՝ դժգոհ վարորդներին՝ առաջարկելով «դիմեք Մարգարյանի տնօրինությանը»։
Ինչ խոսք, այս երևույթը մեր իրականության մեջ նոր բան չէ, բայց այսօր այն նոր թափ է ստացել։ Այսպես ասած՝ քաղում ենք 2018-ի հեղափոխության պտուղները․․․ նախկինի բոլոր վատ ավանդույթներին փաշինյանական իշխանությունը նոր զարկ է տվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 16:12 Միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել․ Աբրահամյան
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը