Թեմաներ
Ուրբաթ 02 / 14 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/14/2025   21:07 Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահի հետ մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ 02/14/2025   20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ) 02/14/2025   20:51 Ֆրանսիայում Թրամփին մեղադրել են Եվրամիությունը քայքայելու ցանկության մեջ 02/14/2025   20:45 Բաքվի բանտերում հայտնված անձինք այս իշխանությունների համար ոչ ցանկալի անձինք են, գուցե սպասում էին, որ Շահրամանյանն էլ պետք է հայտնվի Բաքվում. Դավիթ Գալստյան 02/14/2025   20:35 Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի խորհրդարանականների հետ 02/14/2025   20:20 Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 02/14/2025   20:10 Կաթողիկոսը հորդորեց նորապսակներին ապրել սիրով ու ավետարանական ոգով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը 02/14/2025   19:57 Գերմանիայի նախագահը կոշտ հայտարարություն է արել ԵՄ երկրների հասցեին 02/14/2025   19:55 Ստեփանակերտում մահացած տարեց կնոջ մարմինը չորս ամիս է՝ ադրբեջանական վերահսկողության ներքո է․ ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում հայ կնոջ դիակին 02/14/2025   19:43 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 02/14/2025   19:30 Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը 02/14/2025   19:19 Սուրեն Պապիկյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը 02/14/2025   19:12 Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում 02/14/2025   18:56 Մասնագետը նշել է աղեստամոքսային տրակտի համար ամենավնասակար ապուրները 02/14/2025   18:55 ՌԴ-ն չի միջամտի, եթե ագրեսիվ կամ պատերազմական գործողություններ սկսվեն Իրանի նկատմամբ. նման պարտավորություն չունի. արաբագետ 02/14/2025   18:46 Օդաչուները վթարային վայրէջք են կատարել թռիչքից անմիջապես հետո. պատճառը հրդեհն է եղել 02/14/2025   18:39 100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում 02/14/2025   18:28 ԱՄՆ-ում միգրանտները վախենում են աշխատանքի գնալ. WSJ 02/14/2025   18:13 Մհեր Գրիգորյանն և Շահին Մուստաֆաևն այս անգամ տեսակոնֆերանսի ձևաչափով են հանդիպել 02/14/2025   17:56 Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր 02/14/2025   17:53 Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային խմբի կազմը 02/14/2025   17:43 Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր 02/14/2025   17:41 Լռելն այսօր բացարձակապես վայել չէ զինվորականի պատվին. Արցախի մշակույթի նախկին նախարարը տարակուսած է՝ ինչու է ՊԲ հրամանատարությունը լռում 02/14/2025   17:37 «Փյունիկ»-ի նոր ղեկավարությունը հանդիպել է ՀՖՖ-ի ղեկավար կազմի հետ 02/14/2025   17:29 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ 02/14/2025   17:25 Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ 02/14/2025   17:19 Ինչ անում է Նիկոլն իր հենարանի գլխին՝քիչ է անում. շուտով հերթը կհասնի նաև կարմիր գլխարկավորներին. Գյուլնարա Ալեքսանյան (տեսանյութ) 02/14/2025   17:15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին 02/14/2025   17:11 Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՌԴ-ի ու Իրանի մոտեցումները նույնական են. Զախարովա 02/14/2025   17:08 Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի գործով երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան 02/14/2025   16:59 Նախագահը կարձագանքի ուսանողների հանրագրին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ 02/14/2025   16:53 Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա 02/14/2025   16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան 02/14/2025   16:39 ՄԻՊ-ը կայացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող անձի իրավունքների խախտման մասին որոշում 02/14/2025   16:39 ՔՊ-ական պատգամավորը Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացել 02/14/2025   16:36 Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու գաղափարին, ընտրել էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը դասընթացը. ՈՄԱ 02/14/2025   16:29 Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, կգա ժամանակը և մեր ազգը նորից կկերտի այս հաղթանակները և մի բան էլ ավելին. Արշավիր Ղարամյանը կադրեր է հրապարակել 02/14/2025   16:26 Վերջին չորս տարվա ընթացքում արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված 9 դեպք 02/14/2025   16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան 02/14/2025   16:07 Ադրբեջանի նախկին դեսպանը Լոնդոնում դատապարտվել է սեռական ոտնձգությունների համար 02/14/2025   15:54 Սուրեն Պապիկյանը Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները 02/14/2025   15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ 02/14/2025   15:43 Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները 02/14/2025   15:43 Զախարովային հարցրել են՝ Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթացի մեկնարկն ազդե՞լ է ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա 02/14/2025   15:39 ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը հանդիպել է Անահիտ Ավանեսյանի հետ 02/14/2025   15:35 Օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս 02/14/2025   15:31 Նիկոլ Փաշինյանն և Անտոնիու Կոշտան քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր 02/14/2025   15:24 Պերմում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, օդանավակայանը ժամանակավորապես փակ է 02/14/2025   15:17 Խուլիգանություն և մարմնական վնասվածք Նուբարաշենում. վիճել են «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը և ուղեվարձը չվճարած ուղևորներ 02/14/2025   15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
02/13/2025   18:01 «Ով է նա, որ նման արտահայտություն է արել». արցախցի մանկավարժը պահանջում է, որ Արցախի պաշտպանության նախարարը իր հետ մտնի Ալեն Սիմոնյանի մոտ 02/14/2025   13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը 02/13/2025   08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ» 02/13/2025   19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին 02/13/2025   08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ» 02/13/2025   15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 02/13/2025   22:36 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/13/2025   14:22 Արցախը հետ ենք բերելու, Արցախը Նախիջևան չի դառնալու. ակցիայի մասնակից 02/12/2025   22:11 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանն անշնչացած 02/13/2025   11:46 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ.Սուրենյան 02/13/2025   20:15 Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից 02/14/2025   16:39 ՔՊ-ական պատգամավորը Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացել 02/14/2025   08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» 02/13/2025   21:19 Սատանայի փաստաբանը 02/14/2025   12:40 Ինձնից չէ, որ պետք էր կամ պետք է պաշտպանել, և պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում. Ալեն Սիմոնյան 02/14/2025   14:31 «Չի կարելի, հարամ մի արեք միջոցառումը. «Ձեր ագրեսիան ձեզ պահեք». «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց 02/12/2025   21:57 Փաշինյանը երեւանցիներին առաջարկում է տունը վարձով տալ ու գնալ գյուղում կամ Ջերմուկում ապրել (տեսանյութ) 02/13/2025   07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ» 02/14/2025   19:12 Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում 02/13/2025   18:30 Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը

Ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առջեւ. Արմեն Գեւորգյան 11/09/2022   12:25  |  ԼՐԱՀՈՍ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում:

«Հարգելի՛ մասնակիցներ, անցած  տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն մեր ժողովրդավարական սկզբունքների եւ ավանդույթների հաստատակամ պահպանմանը, կա՛մ էլ՝ գրեթե ամենուր ժողովրդավարության հետընթացն ու կեղծարարության սկզբունքներն ակնհայտ հանդուրժելուն:

Թույլ տվեք թվարկել այն հինգ հիմնական հանգամանքները, որոնք, կարծում եմ, բացասաբար են անդրադառնում ժողովրդավարական կառավարմանը եւ չեն խրախուսում լայնամասշտաբ քաղաքացիական ներգրավվածությունը.

1. Քաղաքացիների շրջանում դրական սպասելիքների աստիճանական անկում:

2. Ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում եւ երկակի ստանդարտների տարածումն ամբողջ Եվրոպայում:

3. Պետական մակարդակում մարդկանց ներգրավվածության խզում եւ ավելի շատ տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խրախուսում:

4. Սոցիալական պառակտման խորացում՝ որակյալ կրթության հավասար հասանելիության դժվարությունների պատճառով:

5. Պոպուլիստ առաջնորդների անարգել վերելք՝ սոցիալական ցանցերում մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության անհանգստացնող մակարդակի հետ մեկտեղ:

Այսօր ես կներկայացնեմ իմ դիտարկումներն առաջին երեք կետերի վերաբերյալ եւ ուրախ կլինեմ, եթե դրանք օգտակար լինեն մեր քննարկմանը:

Այսպիսով, ի՞նչն է առաջացրել քաղաքացիների դրական սպասումների աստիճանական անկում:

Առաջին հերթին, կարծում եմ, դա պայմանավորված է ժամանակակից էլիտաների քաղաքական ակտիվության որակով եւ բովանդակությամբ: Ցավոք, այսօր եվրոպական շատ երկրներում շատերը մտածում են ոչ թե ավելի լավ կրթության կամ առողջապահության, այլ՝ այն մասին, թե ինչպես չկորցնել աշխատանքը կամ չմրսել:

Մենք բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով: Երջանկության եւ բարեկեցության մակարդակի անկումը հանգեցնում է աշխարհում ավելի քիչ ներգրավվածության, ավելի քիչ ժողովրդավարության եւ ավելի քիչ անվտանգության: Ոչ եվրոպական տեսանկյունից «Ի՞նչ է Եվրոպան» հարցը, ամենայն հավանականությամբ, երեք հիմնական պատասխան ունի՝ բարեկեցություն, արդարություն եւ անվտանգություն: Այս երեք առավելությունները նաեւ Եվրոպան դարձնում են եզակի մայրցամաք, որը գրավում է միգրանտներին ամբողջ աշխարհից: Այժմ ազատ աշխարհի այս բոլոր արժանիքները հարցականի տակ են, եւ ոչ թե միջազգային իրավիճակի, այլ՝ Եվրոպայի ժողովրդավարական սկզբունքների հետընթացի պատճառով:

Ի՞նչն է առաջացրել ազատ աշխարհի արժեքների եւ իդեալների շարունակական քայքայում:

Ներկայիս միջազգային առճակատման պայմաններում ազատ աշխարհի ժողովրդավարական ավանդույթներն ու արժեքները սկսել են անտեսվել աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Սա երկակի ստանդարտների մասին դիսկուրս է առաջացրել եւ բացասաբար ազդել աշխարհում մեր արժեքների փափուկ ուժի վրա:

Ոմանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամում Եվրոպայի որդեգրած ամուր եւ անզիջում դիրքորոշումը լավ ազդանշան է շատերի համար, ովքեր կարեւորում են իդեալներն ու արժեքները: Բայց այլ դեպքերում այդ սկզբունքայնությունը բացակայում է: Մենք պետք է կոտրենք շարունակական փոխզիջումների շղթան դեպի ոչ ժողովրդավարական եւ ոչ ազատական ռեժիմներ՝ ամենուր մեր արժեքներին հավատարիմ մնալու համար: Նման «երկակի ստանդարտներն» առավել վառ դրսեւորվում են ընտրողական վերաբերմունքում, օրինակ՝ խոսքի ազատության սահմանափակումների, դատարանների նկատմամբ հետեւողական ճնշումների կամ ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի ճանաչման նկատմամբ: Դրանք դրսեւորվում են նաեւ այն ժամանակ, երբ Եվրոպան ընտրողական մոտեցումներ է ցուցաբերում ագրեսիայի եւ ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի նկատմամբ՝ միայն էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Եկեք առերեսվենք իրականությանը. ըստ Economist Intelligence Unit ամսագրի՝ Եվրոպայի խորհուրդը հարմարավետորեն տեղ է տալիս ինչպես հասուն ժողովրդավարական երկրների, այնպես էլ՝ ավելի երիտասարդ ավտորիտար ռեժիմների:

Իսկ ինչպե՞ս եմ արձանագրում պետական մակարդակում քաղաքացիների ներգրավվածության նվազումը:

Եվրոպայում քաղաքացիական ներգրավվածության երեք հարթություն կա՝ տեղական, ազգային եւ վերազգային միջավայրեր: Տեղական մակարդակում տեսնում ենք, թե ինչպես են գործում ամենաառաջադեմ եւ կատարելագործված ժողովրդավարական մեխանիզմները: Որոշ երկրներում նկատում ենք «կեղծ դեմոկրատական ռեժիմների» ի հայտ գալը, որտեղ մարդիկ քվեարկում են միայն համապետական ընտրությունների օրը, եւ վերջ: Ինչպես անվանենք այն քաղաքական մեծամասնությանը, որն իր ձայները ստացել է ազատ ընտրությունների արդյունքում, բայց հետո իրականացնում է այնպիսի մի քաղաքականություն, որը կապ չունի իր նախընտրական խոստումների կամ նախընտրական ծրագրերի հետ:

Կարող է թվալ, թե «նոր նորմա է», երբ կառավարություններն առանց ժողովրդի որեւէ նշանակալից մասնակցության ճակատագրական որոշումներ են կայացնում, օրինակ՝ պետության չեզոքության կարգավիճակը փոփոխելու, կամ՝ կառավարության ղեկավարին առանց նոր ընտրությունների մի քանի անգամ անընդմեջ փոխելու վերաբերյալ:  Կան բազմաթիվ այլ օրինակներ, ինչպիսիք են՝ նոր քաղաքական միավորումների ստեղծումը, նոր ռազմական ուժերի ձեւավորումը մայրցամաքում եւ այլն:

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք իրավիճակին, երբ քաղաքական գործիչներն են որոշում՝ ի՞նչ տեղեկատվություն պիտի ստանա եվրոպացին եւ որքա՞ն: Մարդկանց կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է քաղաքական գործիչների որոշմամբ: Արդյո՞ք «ազգային անվտանգության մտահոգությունների» վերաբերյալ բացատրությունները բավարար են:

Գործընկերնե՛ր,

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք ասել հետեւյալը.

Ժողովրդավարական կառավարման տարբեր մակարդակներում հակասական գործընթացները կարող են խաթարել սոցիալական վստահության եւ կայունության հիմքերը: Ընտրություններին մասնակցության ներկա նվազող մակարդակը պետք է կառավարման համակարգի նկատմամբ հանրային ցածր հավանության մասին ահազանգ լինի: Մենք պետք է կոտրենք վերը նշված փոխզիջումների շղթան, նախքան այն կոչնչացնի բարգավաճումն ու անվտանգությունը Եվրոպայում: Դա անելու համար պետք է նորովի բացահայտենք ինքներս մեզ եւ դարձյալ դառնանք ավելի սկզբունքային՝ զոհ չգնալով ներկա ավտորիտար միտումներին»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:02 18/10/2022  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Մեղադրանքը քննում ենք այնպես, ինչպես Արմեն Գևորգյանին է հարմար». Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել ՀՀ-ից
14:48 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրդյոք կա՞ ըմբռնում, որ Ադրբեջանի նախագահի՝ «Վերականգնելու ենք Ղարաբաղը և Զանգեզուրը» կարգախոսը աղետի հստակ բաղադրատոմս է. Արմեն Գևորգյանը 5 հարց է հնչեցրել ԵԽԽՎ-ում
15:09 04/10/2022  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ. Նիստը հետաձգվեց՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացակայության հիմքով
15:24 01/10/2022  |  Մեկնաբանություն2 բուշալտ վրեն քցած, արդուզարդը ձեռին կապած, ֆենած մազերով ու ցելաֆանը վրեն մատրասի վրա պառկած. Արամ Գևորգյան
13:59 20/09/2022  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին մեկնել արտերկիր. դատախազի հայտարարությունը չարձանագրվեց
18:25 19/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ մերժվել է
18:12 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Գևորգյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
15:02 11/07/2022  |  ԼՐԱՀՈՍԳործ ենք ունենալու կիբեռահաբեկչության, կիբեռզենքի եւ կիբեռպատերազմի հետ. Արմեն Գեւորգյան
17:53 21/06/2022  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի խորհուրդը թաքնվում է «քաղաքական կոռեկտության» հետևում եւ չի կարողանում իրերն իրենց անուններով կոչել.Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
17:11 14/06/2022  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին

Արխիվ

[]