ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ.Բեգլարյան 11/05/2022 11:37 | Մեկնաբանություն

ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Երեկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվեցի ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ էստաֆետը փոխանցելով Ռուբեն Վարդանյանին: Կուզեի մի քանի կետ ընդգծել այդ առթիվ.
1. Շնորհակալ եմ Նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար:
2. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև:
3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ երեկվա ասուլիսով՝
https://www.facebook.com/ArtsakhGovernment/videos/1781121835619902/
4. Պաշտոնավարման ընթացքում ես առաջնորդվել եմ ԱՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ, իմ խղճով, արժեքներով, սկզբունքներով և ազգային ու պետական շահերով: Թեև ես ինքս ամբողջությամբ չեմ գոհ իմ գործունեության արդյունքներից, սակայն խիղճս մաքուր է և սիրտս հանգիստ, որ նվիրվել եմ անմնացորդ կերպով և ներդրել եմ իմ առավելագույն ներուժը:
5. Ներողություն եմ հայցում իմ բոլոր հայրենակիցներից՝ իմ բացթողումների և հարուցած հիասթափությունների համար: Հավատացե՛ք, որ դրանց պատճառները չեն եղել իմ անտարբերությունն ու ծուլությունը, այլ՝ ռեսուրսների, կարողությունների ու լիազորությունների սահմանափակությունները:
6. Ուրախ եմ, որ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը այս որոշումը կայացրեցին, և պարոն Վարդանյանը լայն լիազորություններով առաքելություն է ստանձնել Արցախի առջև ծառացած ներքին ու արտաքին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Վստահ եմ, որ հնարավորությունների նոր դաշտ է բացվում մեր առջև, և մեր ապագան պետք է ինքներս կերտենք՝ համայն հայության մասնակցությամբ ու աջակցությամբ:
7. Որոշել եմ շարունակել իմ ծառայությունը պետությանն ու ժողովրդին՝ ընդունելով Ռուբեն Վարդանյանի առաջարկը թիմային աշխատանքի վերաբերյալ: Ուստի, ես կծառայեմ որպես պետական նախարարի խորհրդական, որն, ի դեպ, Նախագահի ու պարոն Վարդանյանի հետ քննարկված հնարավոր ամենացածր պաշտոնն է, սակայն ամենաօպտիմալ տարբերակն է այս փուլում իմ ներուժի արդյունավետ իրացման համար, որովհետև ինձ համար ոչ թե կարգավիճակն է կարևոր, այլ՝ արժեքներն ու արդյունքները:
Ի լրումն սահուն անցում ապահովելուն ուղղված աշխատանքների՝ նաև կստանձնեմ կոնկրետ լիազորություններ ու գործառույթներ՝ և՛ հրատապ, և՛ ռազմավարական խնդիրների լուծման հարցում:
ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՈՒ ԱՄՈՒՐ:
Ի ԳՈ՛ՐԾ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/30/2023 08:34 Փաշինյանը խաբել է. մաս 170. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:30 Ուզում են խլել ստադիոնը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:26 Ինչի՞ համար զոհվեցին մեր տղերքը․ «Հրապարակ»
- 03/30/2023 08:22 Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ․«Հրապարակ»
- 03/30/2023 08:18 Ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. «Ժողովուրդ»
- 03/30/2023 08:13 Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու. «Փաստ»
- 03/30/2023 08:10 Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. իրավապահների կռիվ . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/30/2023 14:26 Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում. Ոսկանյան
- 03/30/2023 11:55 Հանգամանքների բերումով իշխանությունը վերցրած խառնամբոխը վերադարձել է 1920-ական թվականների կառավարության հոգեվիճակին.քաղաքագետ
- 03/30/2023 11:30 Պաշտոնապես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին՝ կազմակերպելու հանդիպում ՔՊ պատգամավորների հետ․ Ղազարյան
- 03/30/2023 10:20 Գեղամ Մանուկյանը դիմել է ԱԱԾ-ի նկուղում պահվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվության համար ու մերժում է ստացել
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2023 21:34 Արարատի մարզում Nissan March-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
- 03/29/2023 15:04 Հրդեհ բնակարանում․ տուժածներ չկան
- 03/28/2023 21:22 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը․ 24-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2023 19:04 Բախվել են ավտոմեքենաներ․ Վարորդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ