ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կուրսանտի սպանության գործով դատավճիռը տուժող կողմը կբողոքարկի. Գործի վերաբերյալ տվյալները դարձել են գաղտնի 11/04/2022 17:43 | Դատական ռեպորտաժներ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավճռի դեմ բողոք կներկայացվի։ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավճիռն արդեն ստացել են, ծանոթանում են եւ բողոք կներկայացնեն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ապրիլի 5-ին հրապարակել է դատավճիռը, որով Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվել են ազատազրկման ՝ 15 տարի ժամկետով։ Դատարանն ամբաստանյալներին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104֊րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից՝ խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով մեղադրանքը վերաորակել է և նրանց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից սպանության համար։ Ամբաստանյալներից Վաչե Սահակյանն առաջադրված մեղադրանքներից մեկով՝ 359-րդ հոդվածի 1֊ին մասով, արդարացվել է։
Նշենք, որ մեղադրական ճառով դատախազը պահանջել էր նրանց մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքներով ու դատապարտել ազատազրկման՝ 18-20 տարի ժամկետով, ինչի հետ, տուժող կողմը համաձայն չէր։ Տուժողի իրավահաջորդը պահանջում էր ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։
Դեռևս վճռի հրապարակման օրը տուժողի իրավահաջորդը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատիժը մեղմ է. «Գոնե մարդասպանին, ով անձամբ սպանել էր իմ որդուն, վկաների ցուցմունքով դա Գնել Թևոսյանն է եղել, 20- 25 տարով կամ ցմահ ազատազրկման դատապարտեին։ Ոնց կլինի՝ անձամբ սպանողին էլ 15 տարի տաս, ոտք բռնողին էլ»։
Պաշտպանության կողմն էլ հայտարարել էր, թե գործը պետք է ուղարկվեր՝ նոր քննության, ընդ որում, սա այն դեպքում, երբ դեպքը տեղի է ունեցել 7 տարի առաջ, իսկ գործը դատարանում էր շուրջ վեց տարի։
Դատավճիռն արդեն տեղադրված է նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, սակայն այժմ գործի վերաբերյալ տվյալները հասանելի չեն. տեղեկատվութունը սահմանափակ է։ ԲԴԽ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ գործը փակվել է, քանի որ դատավճռում առկա են զինվորական ծառայության վերաբերյալ տվյալներ։
Հիշեցնենք, որ կուրսանտի դին հայտնաբերվել է 2015թ. հունվարի 29-ին՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ըստ գործի նյութերի՝ մի քանի զինծառայողներ բռնել են անկողնում պառկած կուրսանտի ոտքերը և ձեռքերը, փակել բերանը՝ զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա սուր կտրող-ծակող գործիքով կտրել նրա աջ նախաբազկի արմնկափոսի երակը, որին հաջորդել են հարվածներ կուրսանտի կրծքավանդակին և դեմքին, այնուհետև սեղմելով պարանոցը՝ կոտրել են կուրսանտի ենթալեզվային ոսկորը, ապա հագցրել են կուրսանտի հագուստները և տեղափոխել զորամասի մարզահրապարակ, որտեղ և պտտաձողից կախել են այս դաժան գործողությունների արդյունքում շնչահեղձությունից մահացած Հայկազ Բարսեղյանին: Սույն գործով ամբաստանյալի կարգավիճակում են Հայկազ Բարսեղյանի չորս համածառայակիցները՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, որոնք մեղադրվում են Հայկազ Բարսեղյանի սպանության համար։ Չորս ամբաստանյալներից բացի մեղադրանք էր առաջադրվել նաև նույն զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանին, որի նկատմամբ դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
- 04/17/2024 13:44 Փաշինյանը ոսկեպարցիներին ներկայացրել է սահմանազատման գործընթացի առկա իրավիճակը
- 04/12/2024 18:52 Հայ ժողովուրդը ծովից ծով Հայաստանը կորցրել, ծով համբերությամբ սպասում է, թե աղետն ինքնակամ կհեռանա․․․
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
- 04/16/2024 10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
- 04/15/2024 20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
- 04/13/2024 21:37 Ուսուցչուհին արգելոցում սեռական հարաբերություն է ունեցել աշակերտի հետ
- 04/13/2024 00:08 Հարյուրավոր սիրուհիներ ունեցող տղամարդը պատմել է սեքսից կախվածության ծանր հետեւանքների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ