Թեմաներ
Կիրակի 03 / 26 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/26/2023   16:32 Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը 03/26/2023   16:12 Միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել․ Աբրահամյան 03/26/2023   15:56 Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է․ Դանիելյան 03/26/2023   15:50 Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը 03/26/2023   15:45 Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում աղբ է հավաքում 03/26/2023   15:05 Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ 03/26/2023   14:59 Ռուս ռազմական օդաչուները վարժանքներ են կատարել Հայաստանի լեռներում 03/26/2023   14:54 Վթար Շահումյան գյուղում 03/26/2023   14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան 03/26/2023   14:31 Սպասվում են տեղումներ. եղանակն առաջիկա օրերին 03/26/2023   14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ 03/26/2023   13:41 Փաշինյանը մշտական կապի մեջ է Ալիևի հետ. ինտենսիվ համագործակցության ընթացքում հայկական կողմից մատաղ է լինում սերունդ, սպանդի են տանում հայ տղամարդկանց. Համբարձումյան (տեսանյութ) 03/26/2023   13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին 03/26/2023   13:07 Մտահոգիչ տեղեկություններ Արցախից. Հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել 03/26/2023   12:47 Ժամը 11։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 10․78%-ը 03/26/2023   12:20 Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները. Հակոբյան 03/26/2023   12:06 Վահագն Խաչատուրյանն ու՞մ է խնդրել Թուրքիայի հաղթանակից ստացած իր դրական հույզերը փոխանցել անգլալեզու ողջ հանրությանը․Ղազարյան 03/26/2023   11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին 03/26/2023   11:32 Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին` էմոցիաներով լի խաղի համար 03/26/2023   10:50 Սուսաննա Գաբոյանը ԵԱ-ի 7-րդ տուրում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին 03/26/2023   10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել 03/26/2023   09:53 Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է․ դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է․ Աբրահամյան 03/26/2023   09:42 Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները, ինչպե՞ս նման բան չի կարող ու չպիտի լինի․ քաղաքագետ 03/26/2023   09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած 03/26/2023   09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 03/26/2023   08:14 Քանի՞ զոհ է անհրաժեշտ. 100 տարի առաջ 1,5 միլիոն հայերը քիչ էին... ե՞րբ միջազգային կառույցներն ու ռուս խաղաղապահները կանցնեն կոնկրետ գործողությունների. Սերգեեւ 03/26/2023   07:49 Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. Արցախի ԱԳՆ 03/26/2023   07:31 Ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն 03/25/2023   23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ) 03/25/2023   22:31 Թուրքիան երկրորդ գնդակը ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը` 1-2 03/25/2023   22:14 Ադրբեջանցիները զբաղեցրած բարձունքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում՝ աստիճանաբար փակելով Արցախի սնուցման ուղիները․ Աբրահամյան 03/25/2023   22:09 Ադրբեջանի հետ հնարավոր չէ պայմանավորվել․ մենք պետք է պատրաստվենք ապագա վատթար սցենարներին․ Արա Պողոսյան 03/25/2023   22:02 Ադրբեջանը արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ, սթափվել է պետք. Վանեցյան 03/25/2023   21:32 1։0՝ հօգուտ Հայաստանի հավաքականի․ խաղի հաշիվը բացված է 03/25/2023   20:52 Մուշ, Կարս, Մարաշ, Իգդիր, «Արցախը Հայաստան է»․․․ խորհրդանշական պաստառներով երթ Երևանում՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից ժամեր առաջ (տեսանյութ) 03/25/2023   20:37 ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Ադրբեջանին Արցախում շփման գիծը խախտելու մեջ 03/25/2023   20:32 Հայաստան-Թուրքիա․ մեկնարկային կազմեր 03/25/2023   20:26 Լենինի հրապարակը պետք է ներկել հայկական արյունով. Սումգայիթի ջարդերի ականատեսների վկայությունները (տեսանյութ) 03/25/2023   20:00 Ադրբեջանական հատուկ ջոկատայինները լեռնային տեղանքում մխրճվել են Պաշտպանության բանակի միջդիրքային տարածքում այս գիշեր. Աղբյուր 03/25/2023   19:48 Մեր ֆուտբոլիստները կարող են դուրս գալ դաշտ և հենց տեղում բոյկոտել այդ խաղը․ աղմուկ պետք է բարձրացնել, որ աշխարհի բոլոր անկյուններում լսվի․ քաղաքագետ 03/25/2023   19:34 Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան՝ դիտելու ֆուտբոլային խաղը 03/25/2023   19:15 Մասնակի փլուզում՝ Դիլիջան քաղաքում․ տուժածներ չկան 03/25/2023   18:56 «Կրթական կենտրոն Շուշի հանձնող Նիկոլը խոսում է ակադեմիական քաղաքից․ աբսուրդի թատրոնը շարունակվում է»․ Շարմազանով 03/25/2023   18:46 Ֆրանսիայում բողոքի ակցիաների ժամանակ վիրավորել են լուսանկարչին եւ հրկիզել երկու ոստիկանական մեքենա 03/25/2023   18:20 Ադրբեջացիները դիրքավորվել են այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել․ Աբրահամյյան 03/25/2023   17:59 Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. ԱՀ տեղեկատվական շտաբ 03/25/2023   17:54 Ռուսական 102-րդ ռազմաբազայի հատուկ ջոկատայինները վարժանք են անցկացրել Հայաստանում 03/25/2023   17:32 Ադրբեջանն ամբողջությամբ Արցախը կտրեց Հայաստանից 03/25/2023   17:22 Սուրեն Պապիկյանն այցելել է ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք 03/25/2023   17:17 Հայաստան-Թուրքիա խաղից առաջ FAF-ը դիմել է երկրպագուներին
03/25/2023   17:32 Ադրբեջանն ամբողջությամբ Արցախը կտրեց Հայաստանից 03/25/2023   08:11 Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից ու մերձավորներին ասել, որ երկու ճանապարհ ունեն․ «Հրապարակ» 03/25/2023   08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ» 03/25/2023   17:00 Բայրամովն ու Միրզոյանը հրավիրվել են Վաշինգտո՞ն 03/25/2023   19:48 Մեր ֆուտբոլիստները կարող են դուրս գալ դաշտ և հենց տեղում բոյկոտել այդ խաղը․ աղմուկ պետք է բարձրացնել, որ աշխարհի բոլոր անկյուններում լսվի․ քաղաքագետ 03/25/2023   21:32 1։0՝ հօգուտ Հայաստանի հավաքականի․ խաղի հաշիվը բացված է 03/25/2023   15:41 Լեդի Հակոբի եղբորորդին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության գործով. բացահայտվել է հանցավոր խմբի 9 անդամ 03/24/2023   18:42 Ծխախոտի աղմկոտ մաքսանենգության բացահայտում Լարսում. մաքսանենգ ծխախոտը հանվել է Հայաստանից (տեսանյութ) 03/25/2023   20:37 ՌԴ ՊՆ-ն մեղադրել է Ադրբեջանին Արցախում շփման գիծը խախտելու մեջ 03/25/2023   23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ) 03/25/2023   13:08 Հայտնի միլիարդատիրոջ սիրեկանը մահացել է անհասկանալի հանգամանքներում 03/26/2023   07:31 Ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն 03/25/2023   20:00 Ադրբեջանական հատուկ ջոկատայինները լեռնային տեղանքում մխրճվել են Պաշտպանության բանակի միջդիրքային տարածքում այս գիշեր. Աղբյուր 03/25/2023   11:34 Դիմակները նետված են.Ալիեւը 2 պայման է դրել ավանտյուրային մասնակցելու համար,ԱՄՆ-ից կստանա նաեւ բոնուս․ Բալասանյան (տեսանյութ) 03/25/2023   17:17 Հայաստան-Թուրքիա խաղից առաջ FAF-ը դիմել է երկրպագուներին 03/26/2023   13:07 Մտահոգիչ տեղեկություններ Արցախից. Հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել 03/25/2023   16:50 Արցախում բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք. երկու անձ կալանավորվել է 03/24/2023   22:13 Չեմ կարծում, որևէ բան կկարողանան հիմնավորել. այն, ինչ ներկայացված է մեղադրանքով՝ ինչ-որ քավոր-սանիկական, նախկին աշխատանքային հարաբերություններ, դրանք ուղղակի պատրվակ են. Սիմոնյանի փաստաբան 03/25/2023   18:20 Ադրբեջացիները դիրքավորվել են այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել․ Աբրահամյյան 03/25/2023   19:34 Թուրքիայի սպորտի նախարարը ժամանել է Հայաստան՝ դիտելու ֆուտբոլային խաղը

Ադրբեջանական կողմը շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար. Արմեն Գրիգորյան 11/03/2022   17:35  |  ԼՐԱՀՈՍ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը.

«Հարգելի գործընկերներ,

Մինչ իմ ելույթին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին` ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու հրավերի համար։

Վաղը Ռուսաստանի Դաշնությունում նշվում է Ազգային միասնության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Նիկոլայ Պատրուշևին և ի դեմս նրա՝ ողջ ռուս ժողովրդին, մաղթելով խաղաղություն և բարեկեցություն։

Հարգելի գործընկերներ,

Մեր այսօրվա հանդիպման օրակարգում է «Արդի պայմաններում միջազգային անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների մասին» հարցը, և դրա շրջանակներում ես կցանկանայի անդրադառնալ Հարավային Կովկասի անվտանգային խնդիրներին և մասնավորապես՝ հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Մեզ համար այս հարցի սրություն պատճառն այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան է։

Ցանկանում եմ հատուկ նշել, որ դա ոչ թե սահմանային միջադեպ էր կամ սահմանային բախում, ինչպես փորձեցին ներկայացնել որոշ ուժեր, այլ լայնածավալ ներխուժում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ ծանր հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գտնվող 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համառ ու հերոսական դիմադրության և մեր գործընկերների արձագանքի շնորհիվ Ադրբեջանի հարձակումը կասեցվեց, սակայն ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Ադրբեջանի այս ագրեսիան քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի անդամների մեծամասնությունը դատապարտել է Ադրբեջանի անօրինական ռազմական գործողությունները։ Ագրեսիան նաև լայնորեն դատապարտվել է միջազգային հանրության կողմից։

Ադրբեջանական ագրեսիայի թիրախում են եղել խաղաղ քաղաքացիական բնակչությունը և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից անվտանգ վայրեր ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ։

Մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է շուրջ 192 բնակելի շենք, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն։ Վնասվել է էլեկտրամատակարարման 7 օբյեկտ, 5 ջրամատակարարման օբյեկտ, 3 գազատար, 1 կամուրջ։ Հրաձգության է ենթարկվել շտապօգնության 2 ավտոմեքենա և 4 մասնավոր ավտոմեքենա։ Գնդակոծվել է նաև առողջարանային Ջերմուկ քաղաքից դեպի հարավ գտնվող Կեչուտի ջրամբարը։

Ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3-ը խաղաղ բնակիչ են: Անհայտ կորած է համարվում 2 անձ: Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմը տարածել է գերեվարված անձանց խոշտանգումների, մարմնական վնասվածքներ հասցնելու, հայ ռազմագերիների, այդ թվում՝ կանանց նկատմամբ արտադատական հաշվեհարդարի, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի շոկային տեսանյութեր:

Պետք է նշեմ, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր. գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է կազմակերպում, խախտում հրադադարը սահմանին՝ դրանում մեղադրելով հայկական կողմին։

Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել, որ 2021 թվականի մայիսից սկսած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, և Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ապօրինի վերահսկել մեր երկրի տարածքի տասնյակ քառակուսի կիլոմետրեր։

 Հարգելի գործընկերներ,

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։

Արդեն կայացել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների երկու նիստ, երրորդը նախատեսվում է անցկացնել մոտ օրերս։

Այս գործընթացում էական դեր է վերապահվում Անկախ Պետությունների Համագործակցության և Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերին։ Մասնավորապես, ԱՊՀ-ի ստեղծման առաջին օրերին՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, ընդունվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, որով մեր պետությունները ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը։

Ընդամենը երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն, համաձայն որի կողմերը՝ «պայմանավորվեցին զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի»:

Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի սահմանազատման գործընթացում կողմերը որպես հիմք են ընդունելու ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի փաստաթղթերը, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։

Այս փաստի ճանաչումը չափազանց կարևոր է կայունության և անվտանգության ապահովման համար ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլ նաև ԱՊՀ ողջ տարածքում։

Մենք կարևորում ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծումը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ սահմաններ ընդհանրապես չկան, ինչպես երբեմն փորձում են ներկայացնել։

Պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն լղոզում է այնպիսի հիմնարար հասկացությունները, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։

ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից.

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ուզում եմ նաև նշել, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։

Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։

Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Հարգելի գործընկերներ,

Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար:

Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել:

 Հարգելի գործընկերներ,

Հարգելի Նիկոլայ Պլատոնի,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և մաղթել բոլորին բարի օր և արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:30 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽՔ Արմեն Գրիգորյանը գործուղվում է Մոսկվա
12:39 28/10/2022  |  ՄեկնաբանությունԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին
16:58 27/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ
15:21 26/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին
15:27 21/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ
14:58 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ
13:41 18/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ
18:44 14/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
14:16 14/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ
17:00 13/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ

Արխիվ

[]