Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին

«Անձրևանոցային» դիվանագիտություն. Անդրանիկ Թևանյան 11/01/2022   13:57  |  Մեկնաբանություն

Սոչիի անձրևային եղանակը շատ խորհրդանշական ստացվեց։

Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ բանակցություններում Ալիևը սեփական անձրևանոցով էր պաշտպանվել թրջվելուց, իսկ Փաշինյանը՝ Պուտինի անձրևանոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Ինքնիշխանությունից խոսող Փաշինյանն անձրևանոց է փնտրում, որ տակը մտնի։ Բրյուսելում մտնում է Միշելի անձրևանոցի տակ, Փարիզում՝ Մակրոնի, Վաշինգտոնում՝ Բայդենի, Սոչիում՝ Պուտինի, հոգու խորքում՝ Էրդողանի։

Սոչիի բանակցությունները Պուտինի համար շատ ծանր էին։ Ծանր էին, քանզի դժվար է պաշտպանել Ռուսաստանի շահը (նաև Հայաստանի շահը՝ մնացորդային սկզբունքով) և միաժամանակ պահել արբիտրային կարգավիճակն այն դեպքում, երբ Հայաստանն «էն գլխից» լվացել է ձեռքերն Արցախից ու համաձայնել ադրբեջանական առաջարկներին։

Դժվար է արբիտրություն անել ու դիվանագիտական հավասարկշռություն պահպանել մի դեպքում, երբ կողմերից մեկը կռիվ չի տալիս ու շատ հաճախ հանդես է գալիս հակառակ կողմին ձեռնտու դիրքորոշմամբ։ Ստացվում է՝ երկուսը մեկի դեմ։

Սոչիում Հայաստանը ոչ թե թղթե շերեփով էր, այլ առանց շերեփի։ Փաշինյանը նախապես էր հայտարարել, որ ինքն օգտվելու է ռուսական շերեփից․ ինչ թափվի դրանից ու տակն ինչ մնա, ինքը գոհ կլինի։

Ի՞նչ արձանագրվեց Սոչիում ու ի՞նչ է սպասվում։

1. Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ արարողակարգային հանդիպման ընթացքում կարդում էր նախապես գրված տեքստը, որպեսզի իր պլանավորածից ավել–պակաս բաներ չասեր, համ էլ՝ հայկական լսարանի առաջ հետագայում հակառուսական մանիպուլյացիաների ու սեփական «կռուտիտների» հնարավորություն ստանար։

2. Հայաստանը Սոչիում գործնականում ներկայացուցիչ չուներ, քանզի Փաշինյանը տարբեր հարթակներում Արցախի հարցում «այո» է ասել Ալիևի բոլոր պահանջներին՝ այդպիսով զրկելով Հայաստանին բանակցային սուբյեկտայնությունից ու լրջագույն խնդիրներ առաջացնելով Ռուսաստանի համար։

Բացի այդ՝ Փաշինյանը նախապես հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել այն, ինչն առաջարկել է Ռուսաստանը և մնում է, որ Ռուսաստանը կարողանա դա անցկացնել։ Այսինքն՝ լվաց ձեռքերը ու քաշվեց մի կողմ։

3. Եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի թեման ընդամենն արձանագրվում է անուղղակիորեն՝ 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությանը հղում անելով։

Արցախում խաղաղապահների ժամկետի երկարաձգման հարց չկա։ Գերիների վերադարձման հարցն անուղղակի է շոշափված («հումանիտարիզմի» թեմայով), և Ադրբեջանը զրո պարտավորություն է վերցրել իր վրա։ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարց չկա։ Այսինքն՝ Սոչիում ոչ մի էական հարց Երևանը չի լուծել։ Լուծել է Բաքուն՝ անցանկալի ձևակերպումներից ու պարտավորություններից խուսափելով։ Լուծել է Ռուսաստանը՝ արձանագրելով իր դերակատարումը և «փչացնելով» վաշինգտոնյանը։

4. Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ Ադրբեջանին ամեն ինչ պարտադրի իր ուզածով (Պուտինը հայտարարեց, որ համատեղ տեքստի նախնական տարբերակից որոշ բաներ հանվել են․ դժվար չէ կռահել, թե հատկապես ինչին է դեմ եղել Ալիևը), բայց այնքան թույլ չէ, որ իր դոմինանտ դերակատարումը հայ–ադրբեջանական հարաբերություններում չընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Պուտինի թուլությունն Ալիևի հետ բանակցություններում պայմանավորված է Փաշինյանով։ Վերջինս համաձայնել է Ալիևի առաջարկած սկզբունքներին, համաձայնել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ու բավական հեռու է գնացել Վաշինգտոնյան տարբերակի ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Պրահայում Փաշինյանի, Մակրոնի, Միշելի ներկայությամբ ինքն արձանագրել է, որ Ղարաբաղի թեման այլևս փակված է, այն Ադրբեջանինն է և ղարաբաղցիների հետ Բաքուն կհարաբերվի իր ներքին օրենսդրության շրջանակներում։ Ալիևը հատուկ շեշտեց, որ Պրահայում որևէ մեկի մոտ իր ասածները տարընթերցման տեղիք չեն տվել։ Սա նշանակում է, որ Պուտինի ցանկացած պահանջ և առաջարկ, որոնք կարող էին նաև հայկական կողմին ձեռնտու լինել, Սոչիի բանակցություններում հանդիպել է Ալիևի հակադարձմանը՝ «Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է ես համաձայնեմ, որ Ղարաբաղի խնդիր դեռ կա, կամ ինչո՞ւ պետք է համաձայնեմ ռուս խաղաղապահների ժամկետի երկարացմանը, երբ այդ տարածքը Նիկոլը ճանաչում է ադրբեջանական» թեմաներով։


Ալիևի հաղթաթուղը Սոչիում եղել է Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ եթե Մոսկվան Բաքվին համոզի, ապա ինքն ամեն ինչի տակ կստորագրի։ Իսկ դա նշանակում է, որ բանակցություններում Երևանը պասիվ է եղել, ինչն էականորեն թուլացրել է Պուտինի բանակցային դիրքերը։

5․ Գոնե այս պահին Պուտինին հաջողվել է, ՌԴ շահերից ելնելով, կանգնեցնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլանը։ Թե ինչ կլինի առաջիկայում, մեզանից է կախված։

Արցախն իր միասնական «ոչ»–ն ասաց Ադրբեջանի կազմում հայտնվելու և Հայաստանի պետականության կորստի հեռանկարին։ Խոսքը հիմա Հայաստանինն է։ Նոյեմբերի 5–ին նշանակված հանրահավաքի գլխավոր մեսիջը հենց դա է լինելու՝ միասնություն դրսևորել Արցախի ժողովրդի հետ և «ոչ» ասել Հայաստանի ոչնչացման ծրագրին։

Սոչիում Հայաստանը ստացավ որոշակի ժամանակահատված՝ ներքաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Եթե այդ ժամանակահատվածում փոփոխություններ չլինեն, ապա կրկին կլինեն սահմանային միջադեպեր ու կրկին առաջ կգա Վաշինգտոնյան պլանը։ Ամեն ինչ դեռևս հայ ժողովրդի ձեռքերում է»,-գրել է Թևանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:44 28/10/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը հիմա իր և ընտանիքի հարցերն է լուծում. Անդրանիկ Թևանյան
12:42 21/10/2022  |  ՄեկնաբանությունԳողը՝ տնից, եզը՝ երդիկից․ ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից. Թեւանյան
12:17 15/10/2022  |  Մեկնաբանություն«Հավաստի Աղբյուրը» ներկայացրեց Արևմուտքի ու Փաշինյանի տեսակետն Արցախի հարցում. Թևանյան
11:25 01/10/2022  |  ՄեկնաբանությունՀայաստան. լինե՞լ, թե՞ չլինել. Թեւանյան
12:02 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱվերված կիսապետություն․ ի՞նչ դերակատարում է վերապահվում Հայաստանին. Անդրանիկ Թևանյան
23:11 31/08/2022  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում ձեռք բերված համաձայնություններն ամբողջությամբ անցել են Բաքվի օրակարգով․ Թևանյան
15:35 28/07/2022  |  ՄեկնաբանությունՓաստորեն, պարտադիր կուտակայինով յուրօրինակ հարկ է սահմանված՝ վատ ապագայի հարկը. Անդրանիկ Թևանյան
18:46 15/07/2022  |  ՄեկնաբանությունԱրմենը Նիկոլի հերթական զոհն է. Անդրանիկ Թեւանյան
16:43 02/07/2022  |  ՄամուլՆիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
14:54 23/05/2022  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից.Անդրանիկ Թևանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]