ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Տոնոյանին մեկուսացնելը դեռ անհրաժեշտություն է. Իշխանությունները նրան ազատելու որոշում չունեն 10/28/2022 18:50 | Դատական ռեպորտաժներ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և գրավի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանության կողմը Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու համար առաջարկել էր Տոնոյանի բնակարանը, որը գնահատվել էր 35 մլն ՀՀ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել էր միջնորդությունը։
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել, որը մերժվել է, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատարանի որոշումը և, ըստ այդմ, Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։
Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։
Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/09/2023 08:44 Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել․«Հրապարակ»
- 12/09/2023 08:40 ՔՊ-ն դեմ ըլլալով՝ կողմ կըլլա․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:37 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:32 Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:26 Վայոց Ձորը որբացավ․«Հրապարակ»
- 12/09/2023 08:22 Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:20 Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/11/2023 17:39 Չկա խաղաղության պայմանագիր. կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով
- 12/11/2023 13:19 Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան
- 12/11/2023 13:09 Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
- 12/11/2023 10:53 Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան․ Անդրեասյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/11/2023 18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը
- 12/08/2023 22:58 Բալետի ուսուցիչը սեռական հարաբերություն է ունեցել աշակերտուհիների հետ եւ խուսափել բանտից
- 12/08/2023 21:01 Նախկին սիրեկանը քողազերծել է Իսպանիայի թագուհուն և հրապարակել նրա՝ գիշերազգեստով լուսանկարը
- 12/08/2023 18:50 Լեոնիդ Ագուտինը հոսպիտալացվել է
Հետաքրքիր է իմանալ
- 12/11/2023 18:09 Ինչպես դուրս գալ «ֆրենդզոնայից» կամ «ուղղակի ընկերոջ» կարգավիճակից, երբ սիրում եք աղջկան. մի քանի խորհուրդ տղաներին մասնագետից
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)