ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմուտքը մոտ ապագայում երրորդ առաջարկը կանի.Ռուսաստանն ու Արևմուտքը լիդերության պայքար են սկսել.քաղաքագետ 10/28/2022 19:19 | Քաղաքական

Չի բացառվում, որ մոտ ապագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով երրորդ առաջարկը լինի՝ Արևմուտքի կողմից, և փորձ արվի դրա մեջ սինթեզել ռուսական և արևմտյան արդեն հայտնի առաջարկներից որոշ դրույթներ, որպեսզի այն դարձնեն ավելի մրցունակ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
Այս պահին գոյություն ունի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու առաջարկ՝ ռուսական և արևմտյան, որն ընդունված է համարել «վաշինգտոնյան»: Ըստ քաղաքագետի, հատկապես Արցախի մասով՝ Հայաստանի համար ավելի ընդունելի է ռուսական տարբերակը, որտեղ առաջարկվում է Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային՝ ի հակադրություն արևմտյան առաջարկին, որի պարագայում միայն արցախահայության իրավունքների պաշտպանության մասին խոսք կա, իսկ Արցախի կարգավիճակի մասով լռություն է.
«Տպավորություն է, որ Արևմուտքը և Ռուսաստանը փորձում են որոշակի բանաձևի մեջ տեղավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ռուսական կողմի բանաձևը մեզ համար ամենանպաստավորն է, բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հետ կապված ինքը որևէ բան չի ուզում լսել, որ Լեռնային Ղարաբաղ միավոր գոյություն չունի, և առավելագույնը կարող է լինել Արցախի հայության իրավունքների երաշխավորումը: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանն ունի այն ներուժը՝ հակազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի ադրբեջանական կողմն ընդունի ռուսական տարբերակը, որի դեմ այդքան խոսում է Ալիևը: Այստեղ մենք բախվում ենք Ռուսաստանի ունեցած գործիքակազմին, ազդեցության լծակներին»,-ասում է քաղաքագետը:
Այս առումով հետաքրքիր էին, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում արած հայտարարությունները:
ՌԴ նախագահը, մասնավորապես, հայտարարել էր, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի «վաշինգտոնյան տարբերակը» նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, և եթե հայ ժողովուրդը և Հայաստանի այսօրվա իշխանությունը համարում է, որ պետք է ընտրել դա, ապա իրենք կընդունեն յուրաքանչյուր ընտրություն, իսկ եթե Հայաստանի ժողովուրդը և իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղը ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում նշել այդ մասին, կքննարկեն դա:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին այսօր արձագանքել է Պուտինի այս հայտարարություններին՝ շեշտելով, թե Հայաստանը սեպտեմբերի սկզբներին տվել է իր համաձայնությունը ռուսական առաջարկին։
Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ իր այս քայլով Ռուսաստանի նախագահը գնդակը թողում է հայկական դաշտում:
Քաղաքագետն ընդգծում է՝ Ռուսաստանի նախագահի այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր Հայաստանի քաղաքացիներին: Ըստ Արա Պողոսյանի՝ սա քաղաքական նուրբ տեխնոլոգիա էր, որով ՌԴ նախագահը փորձեց ՀՀ քաղաքացիներին ներգրավել գործընթացի մեջ՝ նրանց ընտրության հնարավորություն տալով:
Զրուցակիցն արձանագրում է, որ մինչ Պուտինի ելույթը արևմտյան առաջարկը հայ հանրությանը մատուցվել է որպես լավագույն տարբերակ, փրկություն, իսկ Ռուսաստանը, իր նախագահի շուրթերով, ասում է, որ կա ավելի լավ առաջարկ, և այդ առաջարկը կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հայ ժողովրդի ընտրությունը.
«Հետաքրքիր է նաև, որ այս հայտարարությունը տեղի ունեցավ ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններից հետո, ինչպես նաև Ռուսաստանի բավականին կարևոր քաղաքական գործիչներից մեկի՝ Զատուլինի նկատմամբ persona non grata հայտարարելու ֆոնին, այսինքն՝ համալիր հակառուսական աշխատանքների համապատկերում է Ռուսաստանի նախագահը նման հայտարարություններ անում »,-նկատում է Արա Պողոսյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը փորձում է հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջնորդություն ստանձնել, և փորձում է առաջ անցնել Արևմուտքից: Այս առումով Արա Պողոսյանը պատահական չի համարում նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այսօրվա այցը Հայաստան:
Ըստ Արա Պողոսյանի՝ սա փաստում է , որ այս պահին տեղի է ունենում հարաբերությունների պարզում և փորձ է արվում հարաբերությունների կարգավորման մեջ լիդերություն ստանձնել՝ Արևմուտքն իր հերթին, Ռուսաստանն իր հերթին:
«Ընդ որում, այս ամբողջ աժիոտաժը տեղի է ունենում հոկտմբերի 31-ին Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանն ընդառաջ »,-հավելում է զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/04/2023 23:28 Ադրբեջանի կեղծ տեղեկատվական գրոհները շարունակվում են
- 06/03/2023 11:10 Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
- 06/03/2023 11:04 Նե վինավատայա յա. «Հրապարակ»
- 06/03/2023 10:59 Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:53 Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»
- 06/03/2023 10:51 Արայիկ Հարությունյանը սկսել է տեղից տեղ շարժվել. «Հրապարակ»
- 06/03/2023 10:47 Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/05/2023 18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան
- 06/05/2023 17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ
- 06/05/2023 15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան
- 06/05/2023 12:56 Վարկածի իրավունքով. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/05/2023 11:35 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
- 06/04/2023 20:39 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը, որի 40 ուղևորներից 20-ը երեխաներ էին
- 06/04/2023 13:20 Հրդեհ՝ Արշակունյացի «ՍԱՍ ֆուդ կորտում». «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
- 06/04/2023 12:32 Լոռիում 31-ամյա տղամարդը գնացքի տակ է ընկել ու մահացել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
- 06/04/2023 19:39 Կինը ամուսնալուծությունից հետո ամուսնուն մեղադրել է տարիքային խտրականության մեջ և սխալվել
- 06/04/2023 19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար
- 06/02/2023 17:54 Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը