ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկվան բավականաչափ լծակներ ունի ՝ խնդիրներ ստեղծելու Հայաստանի համար, իսկ Ալիեւը հասկանում է, թե ինչպես պետք է աշխատել Մոսկվայի ու Արեւմուտքի հետ․ Հայկ Խալաթյան 10/24/2022 22:22 | Քաղաքական
«Ռուսաստանում սպասվող եռակողմ հանդիպման ընթացքում Մոսկվան փորձելու է կրկին իր ձեռքը վերցնել բանակցային գործընթացում նախաձեռնությունը եւ պարտադրել Հայաստանին ու Ադրբեջանին՝ հրաժարվել կարգավորման արեւմտյան տարբերակից։ Հատկապես շատ բան այս հարցում կախված է լինելու ՀՀ իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ, ինչպես ՌԴ-ում են նշում, իրենց տարբերակն ավելի ձեռնտու է Հայաստանին, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային եւ ամենակարեւորը, Մոսկվայում ՆԻկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ ստորագրել, այպես կոչված, խաղաղության պայմանագրի արեւմտյան տարբերակը, դիտարկում են որպես Արեւմուտքի քաղաքականության մի մաս, որի գլխավոր նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից եւ առհասարակ, Հարավային Կովկասից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի նախաձեռնությամբ սպասվող Փաշինյան-Ալիեւ-Պուտին հանդիպմանը։
Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման մասին պատմել է «Վեդոմոստի» պարբերականի դիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի ելույթից հետո. այնտեղ քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք սահմանազատման հանձնաժողովի նիստին, որը նախատեսված է նոյեմբերի սկզբին, Խալաթյանի գնահատմամաբ, դա կարելի է դիտարկել որպես արեւմտյան նախագծի իրականացման մի փուլ, որով Արեւմուտքը փորձում է ավարտին հասցնել կողմերին առաջարկած խաղաղության համաձայնագրի իր նախաձեռնությունը։ Խալաթյանը նկատում է, որ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքները ընթանում էին Մոսկվայի միջնորդությամբ, հիմա, փաստորեն, Արեւմուտքը փորձում է Մոսկվային դուրս մղել պրոցեսից։
Թե ինչպիսին կլինի Փաշինյանի դիրքորոշումը Մոսկվայում եւ ինչպես դրան կարձագանքի հավաքական Արեւմուտքը եւ, մասնավորապես, ԱՄՆ-ն, ըստ Խալաթյանի, ուշագրավ է՝ հաշվի առնելով Արեւմուտքի ակտիվությունը։
«Հայաստանի իշխանության որոշ մասի համար արեւմտյան տարբերակը առավել նախընտրելի է, քանի որ նրանք այն դիտարկում են որպես միջոց՝ ազատվելու Ռուսաստանից եւ հենց այս պատճառով են նրանք նախապատվություն տալիս արեւմտյան տարբերակին, չնայած նրան, որ դա նշանակում է Արցախի կորուստ։ Այս հանգամանքի հետ կապված, նաեւ Ռուսաստանի ակնկալիքներն են մեծ Հայաստանից» ։
Ռուսաստանի արձագանքը, ըստ Խալաթյանի շատ բացասական է լինելու, եթե ՀՀ իշխանություններն , այնուամենայնիվ, գնան արեւմտյան տարբերակով։ Խալաթյանը չի բացառում, որ այդ դեպքում Ռուսաստանը կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար՝ ՀՀ իշխանությունների այդ քայլը դիտարկելով որպես հակառուսական քաղաքականության մաս ֆառնալու օֆիցիալ համաձայնություն։
«Հաշվի առնելով, թե ինչ կապեր կան Հայաստանի ու Ռուասատանի միջեւ ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ տնտեսական ու էներգետիկ, պետք է հասկանալ, որ Մոսկվան բավականաչափ լծակներ ունի ՝ խնդիրներ ստեղծելու ՀՀ-ի համար, եթե Մոսկվան սկսի Հայաստանը դիտարկել որպես իր համար ոչ բարեկամ երկիր»,-բացատրեց Խալաթյանը։ Ինչ վերաբերում է Արցախին, Խալաթյանը նկատեց՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը միասին գործեն Արեւմուտքի ծրագրերում, դժվար թե Ռուսաստանը կարողանա առանց Հայաստանի օգնության պահպանել Արցախը։ Ավելին, նա չբացառեց, որ այդ դեպքում, Մոսկվան ստիպված լինի գնալ որոշակի համաձայնության ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որպեսզի այդկերպ կարողանա ամրագրել իր շահերը տարածաշրջանում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը Մոսկվայի հետ հարաբերություններում ակնհայտ պրոռուսականություն է ցուցաբերում, իսկ Արեւմուտքի առաջարկած տարբերբերակն էլ ակնհայտ պրոադրբեջանական է, Խալաթյանը նկատեց․ «Ալիեւը շատ լավ է հասկանում, թե ինչպես պետք է աշխատել Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ։ Նա հստակ իր գիծն է առաջ տանում, ասում է՝ մեզ պետք է Ղարաբաղը եւ մենք սպասում ենք, թե ձեզնից ով առաջինը այն կտա մեզ, միեւնույն ժամանակ, Ալիեւը օգնություն չի խնդրում ո՛չ ռուսներից, ո՛չ Արեւմուտքից։ Հարցը նրանում է, որ Հայաստանը, որը մի կողմից ամեն անգամ փորձում է Ռուսաստանից օգնություն խնդրել իր անվտանգությունն ապահովելու համար, միեւնույն ժամանակ պատրաստ է դառնալ արեւմտյան ծրագրի մաս, որի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է տարածաշրջանից։ Այս ֆոնին, իհարկե, դա առավել բացասաբար է ընդունվում Մոսկվայի կողմից եւ պետք չէ մոռանալ, որ ՀՀ իշծանություններւը հրաժարվել են հակաադրբեջանական քաղաքականությունից, իսկ Ադրբեջանը շարունակում է հակահայ քաղաքականությունը՝ թե Մոսկավյին համոզելով, որ Հայաստանը պրոարեւմտյան երկիր է, թե Արեւմուտիքն համոզելով որ միեւնույն է, Հայաստանը մնում է պրոռուսական երկիր եւ պետք է այնպես անել, որ Ղարաբաղի հարցը լուծվի այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը, որովհետեւ դա կթուլացնի Ռուսաստանի դիրքերը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել