ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուկ օպերացիա՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են «քրեական հեղինակություններ», մեծ քանակի զենք-զինամթերք. shamshyan.com 10/23/2022 20:59 | Քրեական խրոնիկոն
Օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ էր ստացել հանրապետությունում տեղի ունեցած առանձնապես մի քանի ծանր հանցագործություններ կատարողների վերաբերյալ, ու արդեն հոկտեմբերի 14-ին ոստիկանները, վստահ լինելով, որ տեղեկությունները հավաստի են, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացնում դատարան, որպեսզի խուզարկություններ կատարվեն որոշ հասցեներում։ Դատարանը բավարարում է միջնորդությունը, և ոստիկաններն անակնկալ այցելում են Եղվարդ քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկը։ Արդեն տեղում հայտնաբերվում է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 մմ տրամաչափի 9 հատ փամփուշտներով, 1 հատ արտասահմանյան տեսակի ատրճանակ, դարձյալ՝ լիցքավորված 9 հատ 9 մմ տրամաչափ փամփուշտներով, մարտական վիճակում 1 հատ «Սայգա» տեսակի ինքնաձիգ՝ թվով 19 հատ փամփուշտներով լիցքավորված, ինքնաձիգի փամփուշտատուփ, որի մեջ եղել են փամփուշտներ, 2 հատ զրահաբաճկոն և 1 հատ զրահագոտի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այդ ամենը պատկանում է Երևանի բնակիչ, քրեական պատմություններով հայտնի 39-ամյա Դավիթ Իսպիրյանին։ Վերջինս նույնպես հայտնաբերվել է և հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն։
Եղվարդում նրա հարազատին պատկանող տան առաջին հարկի հյուրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պայուսակ (барсетка), որի մեջ եղել են փամփուշտներ և դեղնականաչավուն կանեփանման զանգված, որոնք տեղում հայտնաբերված՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Գևորգ Սուքիասյանի հայտարարությամբ՝ պատկանում են իրեն։
Նշված տանը հայտնաբերվում են ոչ միայն Դ. Իսպիրյանն ու Գ. Սուքիասյանը, այլ նաև ՌԴ քաղաքացի՝ 33-ամյա Դմիտրի Կորոլյովը։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ տեղեկություններ այս պահին չենք հրապարակում, սակայն Դ. Իսպիրյանն ու Գ. Սուքիասյանը քրեական հարուստ անցյալ ունեն, ովքեր նաև կասկածվում են Երևանում ամիսներ առաջ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, և տուժածներից մեկն էլ Ազգային ժողովի «Իմ քայլի» պատգամավոր, ժողովրդին հայտնի «Գռզո» մականվամբ Խաչատուր Սուքիասյանի շրջապատի հետ է կապված։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը նշված անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/18/2024 08:22 Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ»
- 09/18/2024 08:11 ՔՊ-ում նոր ձեւաչափ է ստեղծվել․ պատրաստվում են ընտրությունների․ «Հրապարակ»
- 09/18/2024 08:08 Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը. «Հրապարակ»
- 09/18/2024 08:04 Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել․«Ժողովուրդ»
- 09/18/2024 08:00 Մակրոնը կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 09/18/2024 07:55 ԱԺ աշխատակազմի ղեկավարը ուսումնական պրակտիկան ԱԺ-ում է անցել. հանցա՞նք․«Ժողովուրդ»
- 09/18/2024 07:40 Դասախոսները՝ ուսանող․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
Մեկնաբանություն
- 09/18/2024 18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան
- 09/18/2024 17:06 Երբ որևէ երկրի պաշտոնական իշխանություն նման բան է հայտարարում, ապա ցանկացած այլ երկիր սա հասկանում է հետևյալ կերպ. «Եկեք, մեր երկրի տարածքները գրավեք, մենք չենք պատերազմելու». Գեղամյան
- 09/17/2024 15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան
- 09/17/2024 15:49 ՔՊ-ի Իրական Հայաստանը. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/18/2024 21:13 Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը
- 09/18/2024 15:48 Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել փոսից
- 09/18/2024 12:18 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Տաշիր քաղաքում. բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր
- 09/18/2024 10:30 Պատահար Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/17/2024 22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը
- 09/17/2024 21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա
- 09/17/2024 18:12 Գիրացած կինը կորցրել է քաշի կեսը շնորհիվ անսովոր հոբբիի ու սիրահարվածության
- 09/16/2024 20:57 Բժիշկը ցրել է անպտղության մասին հայտնի առասպելը
Հետաքրքիր է իմանալ
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի
- 09/13/2024 21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում