ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանը 1991թ. Ադրբեջանի հետ հարաբերություններ չի հաստատել, տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, ԱՊՀ-ի համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով. Զոլյան 10/19/2022 21:35 | ԼՐԱՀՈՍ
«Ալմա Աթիի հռչակագիրը Ադրբեջանը, փաստորեն, չեղարկել է։ Այնտեղ եղել է Մութալիբովի ստորագրությունը, բայց Ադրբեջանը այն չեղարկել է իր ստորագրությմաբ։ 1993 թվականին Հեյդար Ալիեւը մեկ օրում ստորագրել է ոչ թե ԱՊՀ հռչակագիրը, այլ միայն կանոնադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը 1993 թվականին է միացել ՝ այլ սահմաններով եւ վավերացրել է միայն կանոնադրությունը, ինչը շատ կարեւոր է եւ նշանակում է, որ Ադրբեջանն այդ հռչակագրի անդամ չէ, հետեւապես Ադրբեջանին դա չի կարող վերաբերվել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԳԽ նախկին պատգամավոր, «Արցախ» պատգամավորական խմբի անդամ, ԳԽ Արցախի հարցերով հանձնաժողովի քարտուղար Սուրեն Զոլյանը՝ բնական համարելով, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները այդ ոլորտից դուրս էին։
Հիշեցնենք, Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին։ Քառակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ նշվեց, որ հիշյալ փաստաթղթերի հիմքով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Սուրեն Զոլյանը բացատրում է՝ տվյալ փաստաթղթով Հայաստանը հարաբերություններ է հաստատել, օրինակ, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, բայց ոչ՝ Ադրբեջանի հետ։
«Մենք այդ հռչակագիրը վավերացրել ենք վերապահումներով։ Ես չեմ խոսում այլ վերապահումների մասին, բայց վերջում կետ կա այն մասին, որ այս հռչակագիրը բաց է այլ պետությունների համար։ Մենք այդտեղ ավելացրել ենք հետեւյալ ձեւակերպումը՝ ինչպես նաեւ այն պետությունների համար, որոնք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը անց են կացրել իրենց անկախության հանրաքվեն՝ ԽՍՀՄ գործող օրենքներով, այսինքն, Ղարաբաղի անունը այնտեղ ուղիղ չկա, բայց , փաստորեն նշված է, որ Ղարաբաղը իրավունք ունի նույն ձեւով ճանաչվել»,-պարզաբանեց Զոլյանը։
Հարցադրմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք բացատրել Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե այդ փաստաղթով Հայաստանն ու Ադրբեջանը դեռ 1991-ին են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ դրա հիման վրա ընթանալիք առաջիկա գործընթացներով ՀՀ իշխանությունը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ՝ 29 հազար 800 քառակուսի մետր տարածքով, Սուրեն Զոլյանն արձագանքեց․«Ես բոլորովին այլ մեկնաբանություն եմ տալիս, Փաշինյանը որեւէ այլ փասթաթուղթ չի գտել եւ այդ փաստաթուղթը չկա էլ։ Նա կեղծարարությամբ է զբաղվում կամ անտեղյակությամբ։ Ես խորհուրդ կտամ այդ տեքստը կարդալ, այն հրապարակված է»։
Նշենք, որ խոսքը ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշման մասին է, որով ԳԽ-ն 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելոռուս Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնում է վերապահումներով։ Որոշման մեջ նշվում է թվով տասը վերապահում եւ հենց 10-րդ կետը սահմանում է․ «Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:
«Սա նշանակում է, որ դեռ այն ժամանակ Հայաստանը ճանաչել է Արցախի իրավունքը՝ դառնալ ԱՊՀ անդամ, իսկ Ադրբեջանը առհասարակ այդ փասթաթղթին չի միացել, թեեւ Մութալիբովը այն ստորագրել է, բայց այն ժամանակվա Միլի Մեջլիսը ոչ միայն չի վավերացրել, այլ չեղարկել է նրա ստորագրությունը, դրա համար էլ, Հեյդար ալիեւը, արդեն 1993 թվականին նորից է ստորագրում կանոնադրությունը։ Հետեւաբար, ո՞նց կարելի է խոսել 1992 թվականի իրավիճակի մասին, եթե Ադրբեջանը 93-ին է ստորագրել՝ այլ սահմաններով։ Եթե անգամ վերանանք Հայաստանի վերապահումների մասին, Ադրբեջանը ուղղակի չի եղել այդ փաստաթղթում, օրինակ, Բելառուսը կարող է խոսել այն մասին, որ դրանով Հայաստանը ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանը կարող է խոսել, բայց ոչ Ադրբեջանը»։
Սուրեն Զոլյանը դժվարանում է ասել՝ Փաշինյանն անտեղյակությունից է անում հայտարարությունն առ այն, թե, իբր, այդ փաստաթղթով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, թե իսկապես զեղծարարություն է անում։ «Դա այն քաղաքական որոշումն է, որի պատասխանատվությունը ընկնում է այս իշխանությունների վրա։ Այդ փաստաթուղթը որեւէ կապ չունի ո՛չ Ալմա Աթիի փասթաթղթի, ո՛չ էլ այլ փաստաթղթի հետ, որովհետեւ որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, գոյություն չունի »,-ասաց Զոլյանը՝ հավելելով, որ տարիներ առաջ ինքն առաջարկել էր համապատասխան վերապահումը՝ հասկանալով, որ պետք է ֆիքսել՝ Արցախը, ինչպես Հայաստանը, օրինական կարգով դուրս է եկել փլուզվող ԽՄ կազմից, այինքն Հայաստանը ֆիքսել է , որ Արցախը կարող է դառնալ ԱՊՀ անդամ եւ, բնական է, որ դա եղել մինչեւ Ադրբեջանի միանալը կանոնադրությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ