ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին 10/18/2022 19:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
«Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:
«Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ:
Վահրամ Դումանյանը նշել է, որ պատրաստ է հանդիպումներ ունենալ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ինչպես նաև խոշորացման ծրագրում ընդգրկված մյուս բուհերի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով: Նախարարը փաստել է, որ գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. բուհերի միավորման վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա և առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի կարող լինել, քանի որ սահմանված ընթացակարգը նաև որոշակի ժամկետներ է պահանջում:
Ըստ նախարարի` աշխատանքային նախագիծն այս պահին պետական կառույցների համաձայնեցման և իրավական ձևակերպումների հստակեցման փուլում է գտնվում: Մշակվող նախագծի հիմքում բուհական համակարգի արդյունավետությունից բխող գիտաչափական տվյալներ են դրված, որոնք լրամշակման և խմբագրման կենթարկվեն ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում:
«Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/05/2024 08:33 Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:30 Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:28 Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:26 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:22 Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:19 «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:16 Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/07/2024 12:58 Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ. Դանիելյան
- 10/07/2024 11:47 Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
- 10/07/2024 11:30 Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել. Վահե Հովհաննիսյան
- 10/07/2024 11:19 Մի օր փլվելու են 4-րդ ռիսկայնության շենքերը, այդտեղ բնակարանների գինը զրոյին մոտ է, բայց մարդիկ դուրս չեն գալիս. Ավինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/07/2024 13:53 Հրդեհ է բռնկվել «Դոմուս» կահույքի սրահի պահեստային հատվածում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ (տեսանյութ)
- 10/06/2024 16:22 Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
- 10/06/2024 12:19 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր
- 10/06/2024 11:33 Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/06/2024 21:45 Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը
- 10/06/2024 18:37 Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում
- 10/06/2024 12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով
- 10/05/2024 20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել
Հետաքրքիր է իմանալ
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների