ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով կարեւոր ապացույցներ են թաքցվել վարույթն իրականացնող մարմնից. Չեն տրամադրվել շարասյան ավտոմեքենաներում առկա ռադիոկապի ձայնագրությունները 10/17/2022 14:14 | Հարցազրույց
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու վերաբերյալ գործը դատարանում է, մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Գործով անցնող միակ մեղադրյալը ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանն է. որը հայտնի է նաև «Ծեծեմ Արամ» մականունով, իսկ Փաշինյանի շարասյան ղեկավարի, Փաշինյանին ուղեկցող ԱԱԾ ՊՊԾ պետի տեղակալի գործողություններին կամ անգործությանը որևէ գնահատական այդպես էլ չի տրվել, տուժող կողմի գնահատմամբ՝ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ, ավելին, պարզվում է գործից «ձայնագրություններ» են անհետացել։
«Փաստինֆո»-ն զրուցել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։
-Պարոն Ասլանյան, ծանոթանալով գործի նյութերին՝ ինչպե՞ս եք գնահատում նախաքննության ընթացքը։ Արդյո՞ք վարույթ իրականացնող մարմնի կողմից քննությունն օբյեկտիվ և բազմակողմանի է իրականացվել։
-Նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Տպավորություն է ձևավորվում, որ վարույթն իրականացնողն առհասարակ չի տիրապետել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման դրույթներին, քանի որ դրանք առավելապես քննության առարկա չեն դարձվել։
-Փաստացի՝ իրավական գնահատական տրվել է միայն Արամ Նավասարդյանի գործողություններին, ընդ որում, եթե ի սկզբանե նրան մեղսագրվում էր նաև դեպքի վայրը լքելը, ապա մեղադրանքը հետագայում վերաորակվել և մեղմացվել է։ Վարույթի շրջանակներում հարցաքննվե՞լ են արդյոք ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնակատարը, շարասյան ղեկավար կազմը, Նիկոլ Փաշինյանը։ Ինչ են հայտնել նրանք իրենց ցուցմունքներում և ինչու վերջիններիս գործողություններին կամ անգործությանը որևէ գնահատական չի տրվել։
-Որպես մեղադրյալ է ներգրավվել միայն վարորդ Արամ Նավասարդյանը, իսկ հատուկ տրանսպորտային միջոցների շարասյան ղեկավարի և շքախմբի պատասխանատու ղեկավարի նկատմամբ հսկող դատախազի կողմից անհիմն ու վաղաժամ որոշում է կայացվել քրեական հետապնդում չհարուցելու մասին, որն իմ կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին։ Արամ Նավասարդյանի մեղադրանքը չի մեղմացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդունման կապակցությամբ, քանի որ նա չի ընդունել պատահարի վայրը իր կողմից թողնելու փաստը, ուստի այդ հանցակազմի ապաքրեականացման հիմքով նրա նկատմամբ մինչդատական վարույթում որոշում չի կայացվել։ Ինչ վերաբերում է ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին հարցաքննելուն, ապա ծառայության պետի տեղակալը հանդիսացել է հենց շքախմբի (կորտեժի) ղեկավարը, ով բնականաբար հարցաքննվել է, հարցաքննվել են նույն ծառայության ևս երկու աշխատակիցներ։ ՀՀ ՊՊ ծառայության պետը և ՀՀ վարչապետը նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել, ինչը վարույթի հանգամանքներով պայմանավորված, տուժող կողմը քննության թերություն չի համարում։ Այլ հարց է՝ վարույթի նյութերից ակնհայտ է, որ ողջ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշկանդվածություն է ցուցաբերել հատկապես ՀՀ պետական պահպանության ծառայության նկատմամբ, ինչն ազդեցություն է ունեցել քննության որակի վրա։ Նշվածի արդյունքում պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել շարասյան արագության համար պատասխանատու շքախմբի ղեկավարի, այսինքն ՀՀ ՊՊ ծառայության պետի տեղակալի արարքին։ Ընդ որում, ըստ կառավարության նշված որոշման՝ շարասյան արագության համար պատասխանատու է նաև շարասյան ղեկավարը, ով այդ ուղեկցման պահին հանդիսացել է ՀՀ ոստիկանության ՃՈ համապատասխան վաշտի հրամանատարը։ Վերջինի նկատմամբ ևս նույն որոշմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Այդ անձինք իրենց ցուցմունքներում զարմանալիորեն արձանագրել են, որ շարասյան արագությունն ընտրվում է ավտոմեքենաների ներսում գտնվող պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ վարչապետի անվտանգությունը հաշվի առնելով, մինչդեռ կառավարության նշված որոշման ձևակերպումները ճիշտ հակառակն են վկայում։ Արագությունը որոշելիս պետք էր հետիոտների և երթևեկության մյուս մասնակիցների ֆիզիկական անվտանգությունը հաշվի առնել, մինչդեռ քննարկվող պարագայում նույնիսկ սահմանված առավելագույն արագությունն է գերազանցվել։
-Ավելի վաղ հայտնել էիք, որ ՊՊԾ և ՃՈ ուղեկցող բոլոր մեքենաների մեջ ռադիոկապ է եղել, սակայն խոսակցությունը չի ձայնագրվել և չի արձանագրվել։ Ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ այն գործի քննության համար և արդյո՞ք գործ չունենք ապացույցների ոչնչացման հետ։
-Վարույթի նյութերով հիմնավորվել է, որ շարասյան ավտոմեքենաների մեջ գործել է ռադիոկապ, որը են, որ ռադիոկապի ձայնագրություն տեղի չի ունեցել տեխնիկական խոտանի պատճառով։ Մինչդեռ, կառավարության նույն որոշումը սահմանում է, որ ռադիոկապը ձայնագրվելուց բացի նաև պետք է արձանագրվեր ՃՈ հերթապահ մասում։ Ռադիոկապի ձայնագրության բովանդակությունը կարևոր նշանակություն ունի ուղեկցումից առաջ և դրա ընթացքում շարասյան արագության համար պատասխանատու անձանց կողմից տրված հանձնարարականների բնույթը հասկանալու, ըստ այդմ՝ նրանց արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու համար։ Ուստի, տուժող կողմի մոտ հիմնավոր կասկած կա, որ ռադիոկապի ձայնագրությունները չտրամադրելու հանգամանքը քրեական վարույթի օբյեկտիվ ընթացքը կանխելու նպատակ է հետապնդել։ Ընդ որում, ձայնագրությունները կարևոր են նաև վթարից հետո ՃՈ մեղավոր վարորդի գործողությունները գնահատելու և այդ առումով նրա ու ՃՈ մի շարք այլ ծառայողների ցուցմունքների իսկությունը ստուգելու համար։
-Արդյո՞ք սարքերն առգրավվել են, փորձաքննություն իրականացվել է՝ պարզելու խոտանի կամ անսարքության պատճառները։
-Համակարգիչը չի առգրավվել, համապատասխան ապացուցողական գործողություններ չեն իրականացվել ձայնագրության պահպանման կապակցությամբ ստացված գրության արժանահավատությունը ստուգելու, տեխնիկական խոտանի հավանական կամ իրական պատճառները պարզելու ուղղությամբ։ Այդ հարցերն ընդհանրապես նախաքննության թիրախում չեն եղել, քննիչը բավարարվել է ոստիկանությունից նշված գրությունը ստանալով։ Ինչպես նշվեց, դեպքի բնույթով, անձանց շրջանակով պայմանավորված, վարույթն իրականացնող մարմինը դրսևորել է բացահայտ կաշկանդվածություն։
-Եթե գտնում եք, որ գործ ունենք ապացույցների ոչնչացման հետ, արդյո՞ք պատրաստվում եք որևէ գործընթաց նախաձեռնել՝ քննիչին և դատախազին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
-Քրեական հետապնդում չհարուցելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու պահանջով բերված բողոքի կապակցությամբ պատասխան չենք ստացել, իսկ ի թիվս այլ բացթողումների, նշված հարցերը բարձրացվել են նաև այդ բողոքում։ Հետևաբար այդ հանգամանքների կապակցությամբ վարույթ նախաձեռնելու հարցին անդրադառնալու մեր դիրքորոշումը կհայտնենք միայն պատասխան ստանալուց հետո։
Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ