ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարզումները նպաստում են սեռական ցանկության բարձրացմանը. Իմացեք, թե որ վարժություններն են դրանք ( տեսանյութ) 10/16/2022 22:12 | Առողջություն

Ֆիզիկական ակտիվ կյանքը, մարզվելը, բարձրացնում է կանանց և տղամարդկանց սեքսուալ հնարավորությունները, «Փաստինֆո»-ի «Կանանց անկյուն» հեղինակային հաղորդաշարի եթերում ասել է սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանը:
Նա պատմել է, որ բավականին հաճախ է ստանում նամակներ հետևյալ բովանդակությամբ`«ծննդաբերությունից հետո զգում եմ, որ հեշտոցս լայնացել է, և հարաբերության ժամանակ օդ է հավաքվում, հարաբերության ժամանակ հեշտոցիցս ձայներ են գալիս, անդամի ներհրումները չեմ զգում, ինչից կլինի, ինչպես ազատվեմ այդ խնդրից»։
Ըստ բժշկուհու`պատճառը մեկն է, կոնքի հատակի մկանների կամ այլ կերպ ասած ինտիմ մկանների չմարզված լինելը։
«Միշտ հորդորում եմ վարել ակտիվ կյանք, ինչը ենթադրում է ունենալ որոշակի ֆիզիկական ծանրաբեռնվածություն, մարզված մարմին, որը թույլ կտա մեր օրգանիզմը պահպանել առողջ, մարզված և էսթետիկ», - ասել է սեքսոլոգն ու ավելացրել. «մասնավորապես իմ կին այցելուներին և հետևորդներին միշտ խորհուրդ եմ տալիս, մարզվել` նախքան հղիության պլանավորումը, որը թույլ կտա խուսափել հետծննդաբերական մի շարք խնդիրներից , որոնցից մեկն էլ հեշտոցի լայնացումն է»։
Ինչու է կարևոր մկանների մարզելը:
«Առաջին հերթին լավացնում է արյան շրջանառությունը, մասնավորապես սեռական օրգանների ՝ վերացնելով նստակյաց կյանքի հետևանքով առաջացած կանգային պրոցեսները, ուզում եմ նշել որ նստակյաց պասիվ կյանքի հետևանով առաջինը տուժում են սեռական օրգանները, քանի որ կանգային պրոցեսները առաջին հերթին տեղի են ունեում այնտեղ: Լավացնում է սեքսուալ զգացողությունները, որը պայմանավորված է ինչպես արյան շրջանառության լավացմամբ, այնպես էլ ֆիզիկական ակտիվության ժամանակ տեղի ունեցով մարմնի էսթետիկ տեսքի դրական որի շնորհիվ բարձրանում է ինքնագնահատականը և այդ ինքնավստահությունը տեղափոխվում է անկողին։
Բարձրացնում է դիմադրողականությունը ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ, չենք մոռանում որ սեքսը շատ ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։ Դե իհարկե չենք մոռանում նաև մարմնի ճկունության մասին, որը թույլ կտա փորձել տարբեր դիրքեր և ավելի հետաքրքիր կդարձնի սեռական կյանքը», - ասել է սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն արձանագրելով. «ֆիզիկական ակտիվ կյանքը, մարզվելը, բարձրացնում է կանանց և տղամարդկանց սեքսուալ հնարավորությունները»։
Բացի այդ` նվազեցնում է սթրեսը, քանի որ ֆիզիկական մարզանքների ժամանակ արտադրվում է էնդորֆին՝ երջանկության հորմոն, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը, լավացնում ինքնազգացողությունը, հետևաբար լավացնում սեռական ցանկությունը։
Ինչ աստիճանի մարզումներն են ավելի էֆեկտիվ սեռական առողջության համար:
«Սեքսուալ ֆունկցիայի վրա առավել բարերար ազդեցություն է ունենում չափավոր ֆիզիկական վարժությունները ( մինչև 6 ժամ շաբաթական), քան առավել ինտենսիվ պարապմունքները:
Կանանց սեքսուալ ֆունկցիան, ներառյալ սեռական ցանկությունը, լուբրիկացիան և օրգաստիկ ֆունկցիան լիարժեք ակտիվ են լինում չափավոր ֆիզիկական վարժություններով ծանրաբեռնվածության ժամանակ:
Հատուկ ցանկանում եմ նշել Կեգելի վարժության մասին, որի էֆեկտիվությունը շատ բարձր է։
Ամենակարևորը, ֆիզիկական ակտիվությամբ պետք է զբաղվել գրագետ ձևով, քանի որ ինչքան դրական է այն ազդում առողջության վրա, սխալ անելու դեպքում կարող է մեծ վնասներ հասցնի առողջությանը։
Մարզումների ժամանակ փորձեք զգալ Ձեր մարմինը, ոչ թե մեխանիկորեն կատարեք», - ասել է նա։
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/04/2023 10:57 Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»
- 02/04/2023 10:55 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:53 Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:51 Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը. «Հրապարակ»
- 02/04/2023 10:49 Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է. «Ժողովուրդ»
- 02/04/2023 10:47 Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի. «Հրապարակ»
- 02/04/2023 10:45 ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/04/2023 21:35 Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում. Բաբայան
- 02/04/2023 19:03 Էն, որ սրանք Արցախից ու ՀՀ-ից անդադար տարածքներ զիջելով՝ վերջում երկրից թողնելու են մի թշշիկ, դրանում արդեն որևէ կասկած չկա. Սարգսյան
- 02/04/2023 18:27 Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը հարված է հայերի թիկունքին. ֆրանսիացի սենատոր
- 02/04/2023 16:40 Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը. Ղազինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/05/2023 18:20 Սեբաստիայի փողոցում գտնվող տներից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:28 Երևանի Սեբաստիա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 02/05/2023 16:11 Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
- 02/05/2023 14:30 Փրկարարները Չիվա-Ելփին ավտոճանապարհին արգեկափակումից դուրս են բերել բեռնատարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը