Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Բաքուն հասկացել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժ չունի, նրան իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է պետք. «Հրապարակ» 10/11/2022   10:35  |  Մամուլ

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։

Նիկոլ Փաշինյանը Պրահայում մի շարք հանդիպումներ ունեցավ․ հանդիպեց Թուրքիայի նախագահին, տարածվեց Ալիեւ-Մակրոն-Միշել-Փաշինյան քառակողմ հայտարարությունը։ Ինչի՞ մասին էին այս հանդիպումները, արդյոք դրանք «Հայաստանի համար առաջ գնալու նոր տարածքներ բացեցի՞ն», ինչպես Փաշինյանն էր հայտարարում Պրահա մեկնելուց առաջ, թե՞ նա գնաց հերթական կապիտուլյացիան ստորագրելու, ինչպես ընդդիմությունն է պնդում։

Պրահայում Էրդողան-Փաշինյան հանդիպումը նման միջոցառումների ժամանակ տեղի ունեցող «միջանցքային» հանդիպումներից մեկն էր՝ առանց օրակարգի, առանց արդյունքի, որոնց վերաբերյալ, ձեւավորված ավանդույթի համաձայն, տարատեսակ պաշտոնյաներ անիմաստ, վերամբարձ հայտարարություններ են անում՝ պարզապես իրենց անունը եւս մեկ անգամ լրատվամիջոցներում հնչեցնելու համար։ Որեւէ հանդիպման արժեքն ու նշանակությունը գնահատվում են ոչ թե անհիմն հայտարարություններով, այլ առարկայական արդյունքներով՝ հանդիպման ձեւաչափով, մասնակիցների կարգավիճակով եւ ընդունված փաստաթղթերի իրավական ու քաղաքական նշանակությամբ ու բովանդակությամբ։ Ինչ վերաբերում է քառակողմ հանդիպմանը, ապա այն որեւէ կարգավիճակ չուներ, քանի որ «միջնորդներ» Էմանուել Մակրոնը եւ Շառլ Միշելը որեւէ լիազորություն կամ պարտավորություն չունեին ու հանդես էին գալիս որպես անհատներ։ Առաջինի անիմաստ ու անլուրջ նախաձեռնություններն արդեն ավանդույթ են դառնում, իսկ երկրորդն ի պաշտոնե միջազգային հարաբերություններում որեւէ դերակատարում չունի։ Ավելին, նրանք լիազորված չեն որեւէ կազմակերպության կողմից եւ որեւէ գործընթացի վրա ազդեցություն չունեն, չունեն նաեւ որեւէ լուրջ բանակցության կազմակերպման փորձ ու գիտելիք։ Ընդունված հայտարարությունը որեւէ իրավական արժեք չունի, անիմաստ թուղթ է։ Ինչ վերաբերում է քաղաքական նշանակությանը, ապա կարելի է առանձնացնել 3 ձեւակերպում։ Առաջինը հետեւյալն է. «Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», երկրորդը՝ «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: Անհայտ է՝ ի՞նչ է նշանակում «քաղաքացիական առաքելություն», որովհետեւ միջազգային հարաբերություններում նման հասկացություն չկա, որո՞նք պետք է լինեն դրա լիազորություններն ու նպատակները եւ այլն: Հետեւաբար, այդ արձանագրումն անիմաստ է։ Սակայն պետք է նաեւ նկատել, որ Ադրբեջանը պահանջել է արձանագրել, որ ինքն է որոշելու, թե ինչքանով առնչություն կունենա դրա հետ, այսինքն՝ ինքը չի նրանց հրավիրել ու կառնչվի, երբ հարկ համարի: 

Ինչ վերաբերում է առաջին ձեւակերպմանը, ապա պետք է հիշեցնել, որ, ՄԱԿ կանոնադրության համաձայն, անդամակցելիս ստորագրելով այն, երկու երկրներն արձանագրել են, որ ճանաչում են միմյանց եւ մյուս անդամ երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հետեւաբար, որեւէ նոր բան չի արձանագրվում, եւ խոսք կարող է լինել միայն այդ հայտարարության անուղղակի քաղաքական հետեւանքների մասին։ Դրանք մի քանիսն են։

Ա. Հեշտ է նկատել, որ Հայաստանի գործող իշխանությունների տգիտության պատճառով միջազգային հարաբերություններում Հայաստանի նկատմամբ ձեւավորվել է անլուրջ վերաբերմունք, եւ դրանց «արդյունքները» դրսեւորվում են նվազագույն մակարդակով՝ իրավական ուժ չունեցող հայտարարություններով։ Փաշինյանը ոչ միայն սկսեց 0-ական կետից, ինչպես հայտարարում էր, այլեւ Հայաստանի միջազգային դերակատարումը հասցրել է 0-ական կետի։

Բ. Եթե մինչ 2018թ. իշխանափոխությունը Ադրբեջանի հետ շփումներն իրականացվում էին ԵԱՀԿ մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներից բաղկացած պրոֆեսիոնալ բանակցային առաքելության շրջանակներում, ապա այսօր՝ որեւէ լիազորություն չունեցող երկու անձերի։

Գ. Հանդիպման լուսանկարներում պարզորոշ նկատելի է, որ Հայաստանի ներկայացուցիչները նստած են բացակայող հայացքներով՝ անհաղորդ կատարվող իրադարձությանը։ Դրա փաստացի վկայությունն է այն հանգամանքը, որ հայտարարության մեջ արձանագրվում է, թե, իբր, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն չի արձանագրվում, որ Ադրբեջանը պետք է իր զինված կազմավորումներն անհապաղ դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Առանց այդ արձանագրման հայտարարության ստորագրումը նշանակում է ընդունել Հայաստանի գործող իշխանությունների հերթական նվաստացումն Ալիեւի կողմից։

Դ. Ոչ ամենակարեւոր, սակայն էական հանգամանք է նաեւ հայտարարությունում տեղ գտած հաստատագրումը, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում։ Դա Ռուսաստանին գործընթացից դուրս մղելու ակնհայտ փորձ է, որին Հայաստանը համաձայնել է։ Հայաստանի ներկայացուցիչները դարձել են Ալիեւի խղճուկ կամակատարները։ Դա է հաստատում նաեւ հանդիպման հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ քննարկել Արցախի հետ կապված հարցերը։ Չորս տարի ղեկավարելով երկիրը՝ այդպես էլ չհասկացան, որ Հայաստանի գործընկերն Արցախի հարցում պետք է լինեն միջազգային կազմակերպությունները, այլ ոչ թե Ադրբեջանը։ Արդյունքը՝ կրկին 0։

Սրանք են տգիտության, պրիմիտիվ աճպարարության ու բանսարկության հերթական արդյունքները։ Սպասեք հաջորդներին՝ որպես, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր»։  

Ձեր կարծիքով՝ այդ փաստաթուղթն իրապե՞ս խաղաղության երաշխիք է։ Ինչպե՞ս անել, որ տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատվի, սակայն ամոթալի, անդառնալի զիջումների չգնանք։ Դուք համաձա՞յն եք Տեր-Պետրոսյանի հետ, ով ասում է, որ ով էլ գա, պետք է ստորագրի, եւ ուշացնելու պարագայում մենք հետո ավելի վատ փաստաթուղթ կվավերացնենք։

Որեւէ փաստաթուղթ չի կարող խաղաղության երաշխիք լինել։ Նման պատկերացում կարող է ունենալ կա՛մ անուղղելի ռոմանտիկը, կա՛մ ծայրահեղ երեսպաշտը։ Որեւէ պետության համար խաղաղության երաշխիք կարող է լինել միայն թշնամիների նկատմամբ իր գերազանցությունն ապացուցած բանակը եւ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզում քաղաքական հասունություն ունեցող պետությունը։ Եթե տարածաշրջան ասելով նկատի ունեք Հարավային Կովկասը, ապա այսօր Հայաստանը որեւէ ազդեցություն չունի տարածաշրջանային գործընթացների վրա, եւ ավելորդ է խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման ու դրանում մեր երկրի դերակատարման մասին։ Ինչ վերաբերում է առաջին նախագահի՝ Ձեր նշած ձեւակերպմանը, ապա խնդիրը ոչ թե ստորագրելը կամ չստորագրելն է, այլ փաստաթղթի բովանդակությունը։ Ավելին, շատ հեշտ է ապացուցել, որ փաստաթղթի «վատ» կամ «լավ» լինելը կախված է ոչ թե շուտ կամ ուշ ստորագրելուց, այլ՝ դրա բովանդակությունից, հետեւաբար՝ փաստաթղթի վրա աշխատողների գիտելիքներից, փորձից, կատարած աշխատանքից։ Հիշեցնեմ, որ 1997-98-ին բանակցային սեղանին կար մի փաստաթուղթ, 2019-ին՝ բոլորովին այլ։ Այսօր՝ 2022-ին, կհայտնվի միանգամայն այլ բան։ Ընդ որում, այս վերջինը ոչ մի կապ չի ունենա խաղաղության հաստատման հետ։ Ալիեւը շարունակելու է իր՝ սահմաններ չունեցող լկտի պահանջները ներկայացնել ու քայլ առ քայլ հասնել դրանց իրականացմանն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։ Բաքուն է շահագրգռված պայմանագրի կնքմամբ, քանի որ հասկացել է այն պարզ ճշմարտությունը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որեւէ իրավական ուժ չունի, եւ դրա հիման վրա իր բոլոր ձեռքբերումներն ապօրինի են, ու երբ Հայաստանում հաստատվի լեգիտիմ, գրագետ ու Հայաստանի շահերը պաշտպանող իշխանություն, հայտարարելու է այդ մասին։ Հետեւաբար, նրան պետք է իսկապես իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որը կվավերացնի այս իշխանության շարունակական կապիտուլյացիայի արդյունքում իր ձեռք բերածը։ Փաստորեն, նախապատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի արդյունքները վավերացնող փաստաթուղթ»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:08 01/10/2022  |  Միջազգային լրահոսԲաքվում բարձրահարկ նորակառույց է հրդեհվել
17:21 03/09/2022  |  Միջազգային լրահոսԲաքվի վերականգնողական կենտրոնի երկու աշխատակից է կալանավորվել՝ երեխաներին խոշտանգելու համար
15:38 16/08/2022  |  Միջազգային լրահոսԲաքվում 54 հոգի արևահարվել են
15:22 20/07/2022  |  ԼՐԱՀՈՍԲաքվում բռնի ուժով ցրել են ցուցարարներին, որոնք պահանջում էին բացել ցամաքային սահմանները
13:18 09/07/2022  |  Միջազգային լրահոսԲաքուն նոր ճնշումներ է սկսել էթնիկ փոքրամասնությունների՝ թալիշների նկատմամբ
10:30 04/07/2022  |  Միջազգային լրահոսԶանգվածային թունավորում՝ Բաքվում
16:58 04/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինայում իրավիճակի սրման ֆոնին Ադրբեջանը շարունակում է զինվել. նոր ռազմական բեռը Իսրայելից Բաքու է տեղափոխվել երեկ
10:23 03/03/2022  |  Միջազգային լրահոսԲաքվում միանգամից հինգ մարդ ինքնասպանության փորձ է արել
16:13 21/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲաքուն քրեական հետապնդում է սկսել 306 հայերի նկատմամբ
18:48 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲաքուն նախատեսում է համալրել իր ռազմաօդային ուժերը թուրքական ինքնաթիռներով

Արխիվ

[]