ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Ադրբեջանի հետագա քայլերի համար շատ մեծ հիմքեր է ստեղծել. Շատ մեծ քարոզչական զենք է տվել Ադրբեջանին. Կարեն Իգիթյան 10/06/2022 20:03 | Քաղաքական
«Այն, որ Հայաստանի դե ֆակտո վարչապետը բառացիորեն կրկնում է ադրբեջանական թեզերը, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ Հայր Ալիեւը մեկ անգամ հայտարարել է, որ ինքը հատուկ է ամեն ինչ այնպես արել, որ Արցախում ազգաբնակչության բալանսը փոխվի եւ ադրբեջանցիները ավելի շատ լինեն, իսկ հայերը՝ քիչ ու մենք մոտ 20 տարի է՝ այդ հայտարարությունն օգտագործում ենք, եւ ճիշտ ենք անում, հիմա պատկերացրեք, թե որքան քարոզչական ու քաղաքական նյութ են ստանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները Նիկոլ Փաշինյանի ելույթներից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում արած հայտարարութուններին, որոնք ամբողջությամբ համեմված էին ադրբեջանականան թեզերով եւ հակասում էին ԼՂ հիմնախնդրի բանակցային ամբողջ պատմությանը եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներին։
Իգիթյանը հիշեցրեց եւս մի օրինակ, որը հայկական կողմը օգտագործել է եւ որը իրականում արտահայտել է այն բանակցային իրականությունը, որը Փաշինյանը կեղծում է։
«Նույն կերպ մենք օգտագործում ենք Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, որը նա երկու անգամ է հայտարարել, եւ դա հաստատում է այն իրականությունը, որը եղել է բանակցությունների ժամանակ։ Փաշինյանի նման ելույթներից հետո վաղը նրանք հայտարարելու են , թե դուք երբեք Արցախի անկախությանը չէիք կարող հասնել եւ դա ասում է ձեր վարչապետը, ասելու են՝ դուք ճանաչել եք Արցախը Ադրբեջանի կազմում դեռ 1998-99թթ-ին կամ մեկ այլ տարեթվի, որոնց մասին Փաշինյանը հայտարարում է, եւ նրանք կրկին հղում են անելու Հայաստանի վարչապետին, որին Հայաստանի ժողովուրդն է ընտրել»։
Սա, մասնագետի խոսքով, շատ մեծ քարոզչական զենք է Ադրբեջանի համար։
Իգիթյանը հասկանալի է համարում այն, որ Փաշինյանը շարունակում է իրականությունը կեղծել եւ ամեն ինչ բարդել այսպես ասած, նախկինների վրա։ «Նա պարտրաստվում է ստորագրել նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ, որով հանձնելու է Արցախը եւ զիջումներ է անելու նաեւ Հայաստանի կողմից՝ միջանցքի կամ այլ տեսքով, ուստի փորձում է այդ ամենի պատասխանատվությունը դնել նախկին իշխանությունների վրա։ Հայաստանը, իրականում , մշտապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց եւ մշտապես նշել է, որ Արցախի հարցը որեւէ կապ չունի տարածքային ամբողջականության հետ, որ այն ազգերի ինքնորոշման խնդիր է, տարածքային հարց չէ»,-շեշտեց Կարեն Իգիթյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ Պրահայում նախատեսված Փաշինյանի հանդիպումներին, մասնագետն ասաց՝ Փաշինյանը ներկայացրեց այն բանակցային դիրքը, որը ինքն ունենալու է ոչ միայն Պրահայում, այլեւ այլ հարթակներում։ «Դա ամբողջությամբ կապիտուլյացիոն, Հայաստանի եւ հայության շահերի դեմ դիրքորոշում է»։
Կարեն Իգիթյանը շեշտում է՝ Փաշինյանի հայտարարութունները մնալու են պատմության մեջ, դրանք պետք է շտկել այնպես , որ դրանց մասին հիշվի զուտ որպես պատմական փաստ։
«Տեսեք, հիմա շատ քչերն են հիշում Սեւրի պայմանագիրը, հիշում են որպես պատմական փաստ եւ առաջ անցնում, որովհետեւ Թուրքիան հաղթահարել է Սեւրի պայմանագրի հետեւանքները, բացի այս պայմանագիրը, եղել են բազմաթիվ ելույթներ, զեկույցներ, հայտարարություններ այն մասին, թե ինչ պետք է անի Թուրքիան, բայց քեմալականները, այդ ամենի դեմ պայքարելով, կարողացան շրջել այդ էջը։ Հայաստանը, ազգային իշխանություն ձեւավորելու դեպքում, կարող է այդ էջը թերթել։ Դժվար է լինելու, որովհետեւ Փաշինյանը Ադրբեջանի հետագա քայլերի համար շատ մեծ հիմքեր է ստեղծել, բայց դա հնարավոր է»,-եզրափակեց փորձագետը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ