ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ընտրությունն արդեն կատարե՞լ է․ «Փաստ» 10/06/2022 09:52 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս տասն օր առաջ նշել էինք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլ յացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Ես մեկնում եմ Պրահա, և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։
Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք»: Փաշինյանը նաև նշել է, որ «այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ այսօրվա հանդիպումներից, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Պուտինի հետ հնարավոր հանդիպումից շատ բան է կախված: «Ըստ էության, շատ վերջակետների առումով հստակեցումներ կլինեն: Մի շարք իրողություններ վկայում են, որ մոտեցել ենք ինչ-որ ջրբաժանի, և Փաշինյանն ընտրությունն արդեն կատարել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հոկտեմբերը տարբեր հարցերի առումով վճռական է լինելու Հայաստանի համար:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյան էլ բանակցությունների և «խաղաղության օրակարգի» հետ կապված կարծում է, որ եթե սկզբում խոսքը «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» ճանապարհի մասին էր, ապա այսօր, ըստ էության, այդ նշաձողն ընդհանրապես զրոյացվում է: «Հայաստանի իշխանությունն, ընդհանուր առմամբ, ձեռքերը լվանում է Արցախի հետ առնչվող որևէ հարցի քննարկումից, կարգավորումից, առհասարակ փորձում է Արցախի ճակատագրի հետ կապված հարցերի կարգավորման համար այլևս իրեն պատասխանատու չդիտել»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Կարապետյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 06․ 10.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
- 01/17/2023 23:33 Ի՞նչ անել, եթե տղամարդը չի սիրում
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը