Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Ինչպես կանգնեցնել դեպի անդունդ սլացող գնացքը. Վահե Հովհաննիսյան 10/05/2022   11:49  |  Վերլուծություններ

Քանի որ հավաստի աղբյուրը արդեն երկու օր է` բաց տեքստով գուժում է ապագա աղետը, ապա սուր խնդիր է առաջանում` նույնքան բաց ներկայացնելու իրավիճակը։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Ինչ ունենք 

Պետական ինստիտուտների անկենդանությունը, հանրության տոտալ անտեղյակությունը և ընդդիմադիր համակարգերի անադեկվատությունը բերել են այն պահին, որ մենք շուտով կարող ենք АНР (Армянская народная республика` ДНР, ЛНР-ի օրինակով) մուրալ, և չկա որևէ երաշխիք, որ ստանալու ենք։

Ո՞վ է հասկանում իրավիճակը

«Հավաստի աղբյուրը» ճիշտ է ասում. գնացքը գնում է դեպի անդունդ։ Էլ ո՞նց ասի, որ մյուսները հասկանան, որ ինքը գնացքը տանում է դեպի անդունդ։ Ժողովուրդը չի հասկանում, որովհետև ոչ մի համակարգ նրան դա չի բացատրում։ Անհատների բացատրածը կաթիլ է ծովում, դրանով չի հասկանալու։

Խորհրդարանական մեծամասնությունը հասկանու՞մ է. դժվար է ասել։ Խորհրդարանական ընդդիմությունը հասկանո՞ւմ է. նույնպես դժվար է ասել։ Կա մեծ կասկած, որ ամբողջությամբ իրավիճակը չեն հասկանում։ Իսկ եթե հասկանում են, ու վարքագիծը սա է, ապա դա լրիվ ուրիշ թեմա է։

Անպատասխանատու ֆորմատները

Պետական ինստիտուտները ինքնակազմալուծվել են, թաքնվել 

«հավաստի աղբյուրի» հետևում՝ մտածելով, թե անձնական պատասխանատվությունից կխուսափեն։ Երրորդ Հանրապետության երեք նախագահների ֆորմատը անհասկանալի արագությամբ ինքնալուծարվեց։ Բիզնես էլիտան վստահաբար արդեն տնավորվում է դուբայներում և կապիտալը հանում։ Այլ էլիտաներ երևի թե չունենք, դրանք վաղուց են զրոյացվել։ Բայց, այնուհանդերձ, որոշակի ռեսուրս կա, որի մասին՝ վերջում։

Ի՞նչ է կատարվում մեր շուրջ

Իսրայելի ՊՆ-ը այցելում է Բաքու, Ադրբեջանի ՊՆ-ը քննարկումներ է անում Իրանի շտաբի պետի հետ, Թուրքիայի ՊՆ-ը Բաքվում է, Էրդողանը պատրաստվում է գնալ Ադրբեջան։

Ի՞նչ ենք անում մենք. գոյատևում ենք հայկական ակվարիումում, որտեղից ոչ միայն աշխարհը, այլև մեր անմիջական տարածաշրջանը չի երևում։ Ալենի (!!) շուրթերով` հաթաթա ռուսներին, և «հավաստի աղբյուրի» ճիշտ և կեղծ արտահոսքեր` սեփական թերթում, քաղաքական մյուս համակարգերի ամլություն։ Սա է մեր մասնակցությունը Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը։

Նիկոլը թուղթը կստորագրի՞, թե՞ ոչ

Այս հարցը մեր քաղաքական մտքի, պետական մտածողության վերին շեմն է։ Ավելին, նույնիսկ նման պրիմիտիվ հարցադրումը մենք տեղավորում ենք անձնական կամ քաղաքական շահի տիրույթում։

Ու ոչ ոք հարց չի տալիս. իսկ Ալիևը կստորագրի՞։ Ոչ ոք չի ասում, որ գուցե հենց Ալիև'ը չի ստորագրելու։ Ինչո՞ւ պիտի այս պայմաններում Ալիևը թուղթ ստորագրի, առավել ևս` պահպանի դա։ Ալիևը նույնիսկ Կազանում վիժեցրեց խաղաղ կարգավորումը, երբ դիմացը կանգնած էր ուժեղ հայկական բանակ, պետություն, իսկ մեր անվտանգության գոտին ներառում էր իր տարածքի զգալի մասը։ Եթե ստորագրեց, կնշանակի՝ դրանով ստանում է ամեն ինչ՝ շատ ավելին, քան գրված է, քան՝  ինչ-որ միջանցք կամ գյուղ։ Բայց մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում «Ամեն ինչը»։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ ճանապարհ. Ալիևը, մեր սխալները բռնելով, աշխարհի մասին մեր գավառական պատկերացումները ֆիքսելով շատ ավելի մեծ խնդիր է դնում։ Թղթով չի կարողանալու, ուրեմն` պիտի վիժեցնի թուղթը, կամ՝ թուղթը համարի նախնական-նախապատրաստական փուլ։ Երբ դիմացի պետությունը նման քանդված վիճակում է, իսկ միջազգային խաղի կանոնը` այսպիսին, ինչո՞ւ պիտի Ալիև կանգ առնի։ Ի՞նչ թուղթ։ 

Ինչը կկանգնեցի Ալիևին

Եթե անենք այն, ինչը կախված է մեզնից, նա կանգ կառնի։ Մեզնից կախված է երկու բան.

-         Մենք պարտավոր ենք կտրուկ կարգի բերել մեր պետությունը ներսից։ Մենք պետք է դառնանք փոքր, պարտված, օգնության կարիք ունեցող, բայց իրավիճակը հասկացող և քայլերի ունակ լուրջ-աշխատող պետություն։

-         Պարտավոր ենք փոխել միջազգային իրադրությունը` մեր մասով, մեր շատ համեստ, փոքր ծավալով։ Պետք է օր առաջ դուրս գալ գերտերությունների և աշխարհաքաղաքական բախման էպիկենտրոնից։ Ինչո՞ւ է «հավաստի աղբյուրը» Հայաստանը համառորեն տանում դեպի այդ էպիկենտրոն։ Տպավորությունն այնպիսին է, որ նույնիսկ իր թիմում տարակուսած են։ Լավ չի՞ պատկերացնում իրավիճակը, սխա՞լ է հաշվարկը, միտումնավո՞ր է անում։

Ի՞նչ է ասում Նիկոլը

Ասում է` պետության նավը տարա մեծ վթարի, դրանից հետո այս` պետական մտածողությունից զուրկ, առևտրականի ու կոնֆորմիստի գենոֆոնդով հասարակությունը էլի´ ինձ ընտրեց։ Հիմա ասում եմ՝ ժողովո՜ւրդ, մեր գնացքը տանում եմ դեպի անդունդ, ու ոչ ոք չի հասկանում։ ՈՉ ՄԻ կտրուկ արձագանք։ 2 օրում երկու հարյուրից ավել զոհ տվեց այս ժողովուրդը, 1.5 օր հետո շարունակեց խաղաղ ապրել։ Թուրքը հասավ Ջերմուկ։ Ասում է` չի ստացվում խաղաղություն, բան դուրս չի գալիս, վատ է լինելու. չե'ն լսում։ Ո'չ իր թիմակիցներն են լսում, ոչ՝ ընդդիմությունը, ոչ՝ հանրությունը։

Ի՞նչ է ասում ընդդիմությունը

Ոչ մի բան։ Սպասում է։ Ինչի՞ն՝ չի հասկացվում։ Այս ընդդիմությունը պատրաստ չէ ո'չ արտահերթ, ո'չ հերթական ընտրություններին։ Սա շատ լավ հասկանում են։ Գուցե սպասում են ֆորս-մաժորի՞։ Բայց դա իշխանության սովորական ֆորս-մաժոր չի լինելու։ Դա լինելու է մեր պետության և մեր ընտանիքների անվտանգության ֆորս-մաժորը։ Իսկ սա լրիվ այլ պատմություն է, որը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից։

Ո՞ր քարտեզով է սահմանվելու Հայաստանի սահմանը

Այս վիճակում՝ Ալիևի ցանկությունների քարտեզով։ Դա նույնիսկ «հավաստի աղբյուրի» 1919-20-ը չէ։ Դա բառիս բուն իմաստով` Ալիևի ցանկությունների քարտեզն է։ Իսկ իրական բանակցային քարտեզները գտնվում են Մոսկվայի արխիվներում` շատ պարզ պատճառով. այն նախկին ԽՍՀՄ մայրաքաղաքն է, իսկ մենք «սահմաններ ենք գծում» Բրյուսելում։

Քանի՞ գերի ունենք մենք 

Այլ թիվ մի փնտրեք. 3 մլն։ Մենք` Հայաստանում և Արցախում ապրող 3 մլն հայ, գերի ենք «հավաստի աղբյուրի» և Ալիևի ձեռքին։

Ի՞նչ է մեզ սպասում` ոչինչ չանելու դեպքում

Կա'մ Սինջարի եզդիների ճակատագիրը, կա'մ մուրալու ենք АНР (Армянская народная республика) ու խիստ հարց է՝ ստանալո՞ւ ենք, թե՝ ոչ։

Երբ մի հարմար պահի Ադրբեջանը անցնի լայնածավալ հարձակման՝ արևմուտքի դատապարտող հայտարարությունների և կոչերի ֆոնին, ոմանք հասցնելու ենք երկրից փախչել, իսկ 99 տոկոսը կանգնելու է աղետի առաջ։ Ռուսները մի պահից կանգնեցնելու են թուրքերին. թե ո՞ր մարզի սահմանին՝ Աստված գիտի։ Դա կլինի մոտավորապես Արցախյան պատերազմի նման մի պատմություն։ Ու ռուսները ՀՀ նոր իշխանություններին կասեն մոտավորապես նույն տեքստը. ընդունեիք Լավրովի պլանը՝ կլիներ ուրիշ վիճակ, հոկտեմբերի 19-ին կանգնեցնեիք պատերազմը՝ ուրիշ վիճակ կունենայիք։ Դուք էիք մերժում, ու ստացաք նոյեմբերի 9-ի թուղթը։ Իհարկե, հիմա փաստաթղթերի անունները և ժամկետները այլ են լինելու։ 

Ո՞վ է մեղավորը։ Հայ ժողովուրդը և նրա վերանախավերը ոչնչից հետևություն չեն անում։

Կա՞ հնարավորություն` կանգնեցնելու անդունդ սլացող գնացքը

Միանշանակ կա։ Միջին սերունդը պետք է վերցնի պատասխանատվություն։ Զգա իր մեջ այդ առաքելությունը և գործի ինքնուրույն։ Հերիք է նայենք այլոց ֆորմատներին։ 

Կա երևանյան և մարզային հանրային գործիչների մի պատկառելի ցանկ` մարդկանց, որոնք հասկանում են իրավիճակը, որոնց համար այս ամենը ողբերգություն է, և որոնք պատրաստ են աշխատանքի։ Հայաստանում շատ արագ, հընթացս պետք է ձևավորվի նոր ծանրակշիռ ընդդիմություն՝ առկա ընդդիմադիր ռեսուրսի և նոր շրջանակների համատեղությամբ։

Այդ ձևաչափը պետք է այս պահին լուծի երեք կոնկրետ խնդիր.

-         Դադարեցնել իշխանության կողմից տարվող՝ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի բախման նոր կենտրոն դարձնելու ավանտյուրան և առաջ քաշել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ սոլիդ, կշռադատված օրակարգ` ի շահ Հայաստանի և ի բացառում նոր պատերազմի։ Ռուսաստանը, Իրանը և Արևմուտքը պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը «հավաստի աղբյուրի» մորթվելուն սպասող  հոտ չէ, այլ՝ պետությունն պահելու ունակ ռեսուրս։

-         Արթնացնել ժողովրդին, և պետություն պահելու շուրջ կոնսոլիդացնել հանրության բոլոր ակտիվ ու առողջ շրջանակներին։

-         Սկսել հստակ խոսել խորհրդարանական մեծամասնության և պետական ինստիտուտների հետ»։ 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:51 29/09/2022  |  ՎերլուծություններՆոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան
12:24 26/09/2022  |  ՎերլուծություններՀՀ-ում կա´մ կհաղթի պետական մտածողությունը, կա´մ Ալիևը. Վահե Հովհաննիսյան
13:25 23/09/2022  |  ՎերլուծություններՀարցեր ու պատասխաններ՝ իրավիճակի վերաբերյալ. Վահե Հովհաննիսյան
11:44 20/09/2022  |  ՄեկնաբանությունՎերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա. Վահե Հովհաննիսյան
15:15 18/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է. Վահե Հովհաննիսյան
12:24 09/09/2022  |  ՎերլուծություններԻնչու գործը տեղից չի շարժվում. Վահե Հովհաննիսյան
11:28 31/08/2022  |  ԼՐԱՀՈՍՈրքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան. Ընդդիմություն լինում է քաղաքական բանավեճի պայմաններում.Վահե Հովհաննիսյան
12:12 26/08/2022  |  ԼՐԱՀՈՍԶգուշացեք, պետությունը փլվում է.Վահե Հովհաննիսյան
19:38 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում․ Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ․ Վահե Հովհաննիսյան
11:57 21/07/2022  |  ՎերլուծություններՄեզ պետք է միասնական ներքին պրոյեկտ. Դադարեցնել է պետք «հայաթի տղու» աշխարհայացքով ներքին պրոցեսը. Հովհաննիսյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]