Թեմաներ
Կիրակի 05 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2023   22:03 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան 05/27/2023   21:45 Ստեփանակերտում  գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին 05/27/2023   21:40 «Իմ հասցեին հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ». Արցախի պետնախարարն առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի 05/27/2023   21:25 Ուշադրություն. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են 05/27/2023   21:04 Մասնատված դրոշ՝ ի նշան մասնատված գյուղի. Թաղավարդում խորհրդանշական Վերջին զանգ է եղել. գյուղը մի օր նորից կմիավորվի 05/27/2023   21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   20:50 Այրվող թղթերը դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն էին․ Ցեղասպանության թանգարան 05/27/2023   20:33 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնարավոր են համարել պետական պարտքի առաստաղի մոտալուտ բարձրացումը 05/27/2023   20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում 05/27/2023   20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/27/2023   19:40 Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով՝ շուրջ 15-20 հոգու ներկայությամբ․ Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել (տեսանյութ) 05/27/2023   19:28 «Եվ նման․․․բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր»․ Ավետիք Իշխանյան 05/27/2023   19:12 Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից՝ պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է. ԱԳՆ 05/27/2023   18:58 Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից․ Աբրահամյան 05/27/2023   18:42 Ինքնապաշտպանության համար զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. Սյունիքի մարզպետ 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/27/2023   18:17 Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը․ Հայաստանին հաճոյանալը, թե՞ Արևմուտքի երկրներին․Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին 05/27/2023   17:57 Փհուկետ կղզու մոտ ծովում կնոջ աչքի առաջ ռուսաստանցի տղամարդ է խեղդվել 05/27/2023   17:44 Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին 05/27/2023   17:33 Ինչո՞վ են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում․ Աշոտյան 05/27/2023   17:17 Արտաշատ - Գառնի ճանապարհին վթարում տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ 05/27/2023   16:19 Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել 05/27/2023   16:01 Ադրբեջանցիներն առևանգել են երկու հայ զինծառայողի (տեսանյութ) 05/27/2023   15:45 Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ ՀՀ ՔԿ 05/27/2023   15:34 Դանակահարություն Շերամի փոցողում. 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   15:14 Բաքվի բռնապետն այցելել է օկուպացված Քարվաճառ 05/27/2023   14:58 ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը 05/27/2023   14:40 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 05/27/2023   14:23 Ողբերգական վթար Կոտայքում․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը մրցումների մեկնող ըմբշամարտիկներ են 05/27/2023   14:09 Մոսկվան անպատասխան չի թողնի Ճապոնական պատժամիջոցները. ՌԴ ԱԳՆ 05/27/2023   13:51 ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների անունները 05/27/2023   13:42 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն 05/27/2023   13:23 Ադրբեջանը քրեական գործ է հարուցել երկու հայ զինծառայողների դեմ 05/27/2023   13:16 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 05/27/2023   12:54 Ալիեւը Մոսկվայում երկու ասպեկտով ընկավ անհարմար վիճակի մեջ. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/27/2023   12:44 ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին 05/27/2023   12:28 Երևանի Սբ. Աննա եկեղեցու բակից մեկնարկել է դարձի ու ապաշխարհության ուխտերթը․ ուղիղ 05/27/2023   12:13 «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 05/27/2023   11:58 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 05/27/2023   11:43 Վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն էր (տեսանյութ) 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան 05/27/2023   11:21 Փաշինյանն ամեն ինչ կարող էր ասել` բացի այդ հիմարությունից. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/27/2023   08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ» 05/27/2023   08:28 Կենտրոնի թաղապետը մա՞րդ է ծեծել․ «Հրապարակ» 05/27/2023   08:24 Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ» 05/27/2023   08:21 Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատի հուշահամալիր․ «Հրապարակ» 05/27/2023   08:18 Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ» 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ»
05/26/2023   18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան 05/26/2023   10:38 Կրասնոդարի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել. ԶԼՄ-ներ 05/26/2023   12:40 194 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ընթացքում (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/26/2023   11:30 33-ամյա տղամարդն ու ընկերը որսորդական ողորկափող հրացաններով կրակոցներ են արձակել, երեք անձ զոհվել է, չորսը՝ վիրավորվել. հետախուզվողը ձերբակալվել է 05/26/2023   08:16 Հայկ Մարությանը դիմել է Ստեփան Դեմիրճյանին․«Հրապարակ» 05/26/2023   10:59 Երևի Փաշինյանն ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ». Իոաննիսյան 05/26/2023   23:50 Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ նրա վերջույթները կտրվել են․ Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից 05/26/2023   07:56 Ռոբերտ Քոչարյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջև լուրջ խոսակցություն է եղել. «Ժողովուրդ» 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/26/2023   11:30 Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամվ. վիրավորի վիճակը ծանր է. shamshyan.com 05/27/2023   00:58 Ադրբեջանցիների կողմից բռնազավթված Կովսականում գերևարվել են հայ զինվորականներ 05/26/2023   08:10 Նոր մանրամասներ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ» 05/26/2023   10:14 Փաշինյանը հանձնում է Արցախը, ՀՀ մի շարք գյուղեր. ՔՊ-ն օրինագծեր է քննարկում՝ ուղիղ 05/26/2023   12:38 «Հերոսի համար 800 հոգի զոհում են, որ հանեն մարտի դաշտի՞ց». հարցվածների 62 տոկոսը Աննա Հակոբյանին «հերոսածին» կին չի համարում 05/26/2023   23:29 Ազգային արժանապատվության արթնացում․․․ Միայն այդպիսով է հնարավոր անպատվությունն ու խարանն ազգի և պետության վրայից մաքրել, սրբել, հեռացնել․․․ 05/26/2023   18:08 «Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը ցանկանում է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել. բողոք է ներկայացվել 05/26/2023   14:08 Ալիևին կերակրում են, որ տոներին մորթեն, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կմտնի վճռական և վերջնական մարտի մեջ՝ հետ բերելու կորցրածը. ազատամարտիկ 05/26/2023   20:34 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրք ժխտողականները չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում. Սասունյան 10/05/2022   14:04  |  Վերլուծություններ

Թուրք ժխտողականներն անցյալ շաբաթ հայտնաբերեցին, որ իրենք չեն կարող պարտության մատնել հայերին Կալիֆորնիայում։

Հակառակ թուրքական մեծածավալ լոբբիստական ջանքերին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսըմը 2022 թվականի սեպտեմբերի 29-ին ստորագրեց մի օրենք, որով ապրիլի 24-ը` Ցեղասպանության հիշատակի օրը, նշվելու է որպես նահանգային ոչ աշխատանքային օր: Օրինագիծը, որը նախաձեռնել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը 2022 թվականի փետրվարի 7-ին, օգոստոսի վերջին միաձայն ընդունվեց նահանգի երկու օրենսդիր պալատների կողմից, իսկ ավելի վաղ միաձայն անցել էր պալատներից յուրաքանչյուրի երեք առանձին հանձնաժողովներով:

Նահանգային ժողովի թիվ 1801 օրենքը պարտավորեցնում է փակել բոլոր համայնքային քոլեջները և հանրային դպրոցները ամբողջ Կալիֆորնիայի տարածքում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին: Պետական ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ։ Օրենքում ամրագրված է. «Օրենսդիրը համարում և հայտարարում է, որ Ցեղասպանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղասպանությունների մասին  խորհրդածելու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վայրագությունների ազդեցությունը և այն խմբերի համար, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում, ներառյալ, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հոլոդոմորով և հայկական, ասորական, հունական, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղասպանություններով: Ցեղասպանության հիշատակի օրը նշվելու է ամեն տարի ապրիլի 24-ին, որը նաև հայտնի է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիայի նահանգն ավանդաբար նշում է Ցեղասպանության իրազեկման շաբաթը»:

Օրենքում այնուհետև ասվում է. «Այս նահանգի բոլոր պետական դպրոցներն ու կրթական հաստատություններն կարող են վարժություններ անցկացնել, ֆինանսավորվելով առկա դրամական միջոցներից՝ ոգեկոչելու և հարգելու այս երկրում ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ ներդրումները: Կրթության նահանգային խորհուրդը կարող է ընդունել ուսումնական ծրագրի օրինակելի ուղեցույց, որը հասանելի կլինի պետական դպրոցների կողմից Ցեղասպանության հիշատակի օրվան առնչվող վարժությունների համար»:

Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերի 6-ին ուշացած և ձախողված փորձ կատարեց հրապարակել Գործողությունների ահազանգ՝ խնդրելով նահանգապետ Նյուսըմին արգելափակել օրինագիծը՝ Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի կողմից միաձայն ընդունվելուց հետո: Թուրքական գործողությունների ահազանգը տեղադրվել է նաև Թուրքիայի կայքերում՝ կոչ անելով աշխարհի միլիոնավոր թուրքերի պատգամներ ուղարկել նահանգապետ Նյուսըմին: Գործողությունների ահազանգը պարունակում էր երկու նմուշի նամակներ՝ ուղղված նահանգապետ Նյուսըմին, ինչպես նաև նրա էլեկտրոնային փոստը, փոստային հասցեն և ֆաքսի համարը: Թուրքական նամակները պարունակում էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ սովորական ժխտողականություն՝ անտեսելով այն փաստը, որ ԱՄՆ բոլոր 50 նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատները և նախագահ Ջո Բայդենը:

Օրինագծի վերաբերյալ նահանգապետ Նյուսըմի սեպտեմբերի 30-ի որոշման նախօրեին ATAA-ն սեպտեմբերի 29-ի կեսօրից հետո հայտարարեց երկրորդ Գործողությունների  ահազանգը՝ կոչ անելով նրան վետո դնել դրա վրա: Ի դժբախտություն ATAA-ի՝ նահանգապետը հենց նույն օրը ստորագրեց օրինագիծը: ATAA-ն սեպտեմբերի 30-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի երկչոտ հաղորդագրություն՝ տպագրական սխալով. «Ցավոք սրտի, Կալիֆորնիայի թուրքերի համար կիսվում ենք ջախջախիչ տիկին [հավանաբար ցանկացել է գրել «լուր»]: Կալիֆորնիայի նահանգապետ Նյուսըմը ստորագրեց»։

Ցեղասպանության մասին օրինագիծը ստորագրելուց հետո նահանգապետ Նյուսըմը հայտարարեց. «Ցեղասպանության ոգեկոչումն ավելին է, քան պատմության դաս: Այն հզոր գործիք է՝ մարդկանց սերնդեսերունդ ներգրավելու մարդու իրավունքների սրբության, հանցագործությունների հրեշավորության և ապագա վայրագությունների կանխման համար: Ցեղասպանությունները ոգեկոչող նահանգային հիշատակի օրվա հաստատումը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, խմբերի համար հնարավորություն է տալիս բուժվելու, և հզոր ուղերձ է հղում մեր Կալիֆորնիայի արժեքների մասին: Կարևոր է նշել, որ Կալիֆորնիան շարունակում է օրինակ ծառայել՝ ցեղասպանության վայրագություններից տառապող մարդկանց անթիվ խմբերին ապաստան տրամադրելու հարցում»:

Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը՝ օրինագծի հովանավորը, հայտարարել է. «Որպես ցեղասպանությունից տուժած համայնքի անդամ, դժվար է նկարագրել, թե ինչ արժեք ունի մեզանից յուրաքանչյուրի համար, որոնք այսքան երկար հանդուրժել են մեր ցավի ու պատմության հաճախ դիտավորյալ ժխտումը։ Այսօր Միացյալ Նահանգների ամենամեծ նահանգը և աշխարհի 5-րդ ամենամեծ տնտեսությունը պարտավորվել է ամեն տարի ճանաչել ցեղասպանության հետևանքները: Բոլոր նրանց, որոնք նահատակվել են ցեղասպանության հետևանքով, մենք հիշում ենք ձեզ: Բոլոր նրանց, որոնք ապրում են ցեղասպանության հետևանքներով, մենք ձեր կողքին ենք»:

Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Լորա Ֆրիդմանն ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթին. «Ապրիլի 24-ին «Ցեղասպանության հիշատակի օրը» ճանաչելով որպես Կալիֆորնիայի նահանգային հիշատակի օր՝ մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանության ողբերգությունն ու սարսափները և դրան հաջորդած ցեղասպանությունների ավերը: Մենք նաև հարգում ենք զոհերին ու վերապրածներին պատմության ընթացքում և կրթում ենք ապագա սերունդներին՝ նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար»:
Թուրքական գործողությունների ահազանգերն ապարդյուն էին, քանի որ դրանք ունեին անհնարին նպատակ՝ արգելափակել լայնորեն ճանաչված պատմական իրողությունը՝ Հայոց ցեղասպանությունը:

Միակ բանը, որ այժմ պետք է անեն թուրք ժխտողականները և նրանց կառավարությունը ավելի քան 100 տարվա կեղծիքից հետո՝ ճշմարտությունն ընդունելն է և Հայոց ցեղասպանության ժառանգներին համապատասխան փոխհատուցում կատարելը: Նման գործողությունը կբխի հենց Թուրքիայի շահերից։ Դրանից հետո Թուրքիայի քաղաքացիներն այլևս չեն ապրի խղճի խայթով և չեն դիմի ամոթալի քողարկման, երբ իրենց հիշեցնեն Հայոց ցեղասպանության մասին:

Ինչպես գրել էի 2006 թվականի դեկտեմբերի իմ հոդվածում, Ահմեթ Էրթեգունը՝ Atlantic Records-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Էրթեգունի որդին, Լոս Անջելեսում իր մահվանից առաջ հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու են թուրք պաշտոնյաները շարունակում հերքել Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որը հայտնի է ամբողջ աշխարհին: Նա հստակեցրեց, որ Ցեղասպանության ճանաչման իր նպատակը հայերին գոհացնելը չէ: Նա կարծում էր, որ նախ և առաջ Թուրքիայի շահերից է բխում Ցեղասպանության ճանաչումը, քանի որ դա կօգնի Անկարային դիմել Եվրամիությանն անդամակցելու համար և ձերբազատվել խարանից, որն այսքան տարի հետապնդում է իր հայրենիքին:

Այժմ Թուրքիան և թուրք ժխտողականները պետք է որոշեն, թե որ ուղին ընտրել: Նրանք կարող են կա՛մ ընդունել Հայոց ցեղասպանության ակնհայտ ճշմարտությունը, կա՛մ շարունակել հերքել պատմական անվիճելի փաստը և դառնալ ծիծաղի առարկա ամբողջ աշխարհում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:36 28/09/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան
11:17 27/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ պաշտոնյաները կեղծում են պատճառը, որով արգելվել է Փափազյանի մուտքը Հայաստան. Հարութ Սասունյան
10:34 22/06/2022  |  ԼՐԱՀՈՍՀայերի 89 տոկոսը դեմ է Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ հանձնելուն. Հարութ Սասունյան
13:37 15/03/2022  |  ԼՐԱՀՈՍՇատերը կարծում են, թե մենք անելանելի իրավիճակում ենք, սակայն, վստահ եմ՝ համախմբվելու դեպքում կարող ենք գտնել մեզ համար ամենանպաստավոր լուծումները, բայց ոչ այս իշխանությունների օրոք. Սասունյան
16:32 24/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԺամանակն է զբաղվել պահանջատիրությամբ՝ Սփյուռքի ու Հայաստանի միջև աշխատանքը բաժանելով. Հարութ Սասունյան
11:52 14/01/2015  |  ՎերլուծություններՀարութ Սասունյան. Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում
13:40 03/12/2014  |  Միջազգային լրահոսԹուրքիայի խորհրդարանը կթաքցնի ճշմարտությունը, եթե խափանի Ցեղասպանության օրինագիծը

Արխիվ

[]