Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում Հայ Առաքելական եկեղեցու նորությունները. Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը 09/29/2022   18:27  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խուսափում է լուսաբանելու եկեղեցական նորությունները։ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայւտարարություն ներկայացնելուց առաջ կատարել է խորը ուսումնասիրություն, որը ներկայացնում ենք ստորև․  

«2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:

Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը:

Հիշեցնենք, որ Հանրայինը գրեթե չէր լուսաբանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ վերջինս ակտիվորեն քննադատում էր ադրբեջանական ներխուժումներն ու մեր իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ադրբեջանական կողմի գործողություններին, գերիների խնդրին, սահմանային հատվածների բնակիչների խնդիրներին:
Արման Թաթոյանն այդ մասին խոսեց 2021թ. մայիսի 6-ին Խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման իր եզրափակիչ ելույթում՝ նշելով՝ Հանրային հեռուստաընկերությունն իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանում:

«Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները՝ Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,- ասել էր նա:
2022թ. փետրվարի 18-ին՝ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ, Արման Թաթոյանն առավել հանգամանալից անդրադարձավ Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելու խնդրին՝ նշելով, որ դա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է նաև Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն:

Փոխարենը՝ ՄԻՊ աշխատանքը Հանրային հեռուստաընկերության եթերում ակտիվորեն լուսաբանվում է այսօր, արդեն նոր Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի օրոք:

Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը

Կա ևս մեկ ինստիտուտ, որի գործունեությունը միտումնավոր կերպով դուրս է մնում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի լուսաբանման տիրույթից:
Շուրջ մեկ ամիս առաջ մամուլը տեղեկացրեց՝ Հանրային հեռուստաընկերությանն առանձին հրահանգ է իջեցվել չլուսաբանել Մայր Աթոռի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:

Առկա բաց աղբյուրներից կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են՝ Հանրային հեռուստաընկերությունն ըստ պատշաճի չի լուսաբանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:

Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Մայր Աթոռի պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում ներկայացված լուրերը թերի կամ ընտրողաբար են լուսաբանվել «Առաջին լրատվական» ալիքի ֆեյսբուքյան լրահոսում։

Հայաստանի ժուռնալիստների միության 2022թ. սեպտեմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Լուրեր» ծրագրի թողարկումներում հանրային նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն նորություններ, որոնք առնչվում են Մայր Աթոռին և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանրային գործունեությանը, անտեսվել են և չեն հրապարակվել, կամ դրանք իրականացվել են թերի, ոչ պատշաճ կերպով։

Օրինակ՝ 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ, որի մասին տեղեկություն հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն «Առաջին լրատվականում» սույն նյութը չի հրապարակվել։

Հայաստանի անկախությունից ի վեր նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել. այն կարելի է համարել պատմական իրադարձություն՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցն է դրված ամբողջ հանրության առջև, իսկ Հանրայինի լրատվական կայքում և նաև ֆեյսբուքյան էջում այս մասին ակնարկ անգամ չկա:

2022թ․ սեպտեմբերի 21-ին Սբ․ Գայանե վանքում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանք, որի ընթացքում Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կարևոր ուղերձով: Մինչդեռ «Լուրեր»-ի 21.09.2022թ. թողարկման ժամանակ 7.04-8.08 րոպե տևողության ընթացքում Հանրապետական մաղթանքի մասին ոչ մի խոսք չի եղել, փոխարենը՝ հաղորդավարը Մայր Աթոռի տարածքը ցուցադրող հին կադրերի ներքո ներկայացրել է Վեհափառ Հայրապետի ուղերձը մասամբ՝ կոնտեքստից առանձնացրած:

Չեն հիշատակվել Հայրապետի կոչն իշխանություններին և ժողովրդին: Հատկանշական է նաև, որ սույն ռեպորտաժում խախտվել է նաև ընդունված աստիճանակարգությունը՝ Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկայացնելով ամենավերջում՝ ԱԺ նախագահից և ԱՀ նախագահի ուղերձներից հետո:

Սբ․ Գայանե վանքում տեղի ունեցած Հանրապետական մաղթանքի մասին ներկայացվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում՝ այդ միջոցով կեղծ պատկերացում տալով. իբրև թե լրատվականը այնուամենայնիվ անդրադարձ կատարել է Հանրապետական մաղթանքին, սակայն այն սոցիալական կայքերում այդպես էլ տարածում չի գտել և չի ցուցադրվել հեռուստատեսությամբ: Վերոնշյալ 57.5 րոպեանոց հաղորդման շրջանակներում անտեսվել է նաև Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի այցելությունը «Եռաբլուր» պանթեոն, մինչդեռ Մայր Աթոռը պատշաճ հաղորդագրությամբ և ռեպորտաժով անդրադարձել է Հայրապետական այցին:

Հանրայինի ռեպորտաժում հանրությունը զրկվել է իրազեկված լինելու սահմանադրական իրավունքից: Վեհափառ Հայրապետի այցը «Եռաբլուր» պանթեոն հրապարակվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում հոդվածի ձևաչափով՝ վերստին դուրս մնալով սոցիալական կայքերում տարածվելու հնարավորությունից։

2022թ․ սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետն ընդունել է Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, որը Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ բուժում և պրոթեզավորում պիտի ստանա։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հարկ չեն համարել հրապարակել և լուսաբանել հեռուստատեսությամբ:

2022թ․ սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ համատեղ, հանդես էր եկել հայտարարությամբ: Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը հանրության հետ ոչ մի առնչություն չունի, և դուրս են թողել եթերաժամից:

Հաջորդ կարևոր իրադարձությունը, որը նույնպես հրապարակվել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումն էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Այս հաղորդագրությունը լուսաբանվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում և բաց է թողնվել ֆեյսբուքյան էջից ու լուրերի թողարկումներից: Սա ոչ միայն ակնհայտ խտրականություն է Մայր Աթոռի գործունեության նկատմամբ, այլև տարածվում է Արցախի իշխանությունների գործունեության վրա:

2022թ․ սեպտեմբերի 15-ին, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է մասնավոր աղոթք խաղաղության և հայոց բանակի համար։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, նաև առկա է Շողակաթ հեռուստաընկերության ռեպորտաժը, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և լուրերի հաղորդման ռեպորտաժներում այն բացակայում է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր մատուցվում է մասնավոր աղոթք՝ հայրենիքի և հայրենի հողի պաշտպանների համար։ Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը պետք չէ լուսաբանել, դուրս են թողել եթերաժամից՝ հավատացյալներին զրկելով հաղորդ լինելու իրենց եկեղեցիներում կատարվող արարողության մասին տեղեկատվությունից:

2022թ․ սեպտեմբերի 16-ին Վեհափառ Հայրապետն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս հանդիպումները կարևոր են խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում։ Այս հաղորդագրությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում ևս հրապարակված է, սակայն դուրս է թողնվել Առաջին լրատվականի լրահոսից։

2022թ․ սեպտեմբերի 14-ին Վեհափառ Հայրապետը հանդիպել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։ Սույն հաղորդագրությունն ուղիղ կապ ունի Հայոց բանակում բարոյահոգեբանական վիճակին, քանի որ Հայրապետի ուշադրությունը սևեռված է հայ զինվորին։ Այս հաղորդագրությունը ևս առկա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և ռեպորտաժներում այն բացակայում է:

2022թ․ սեպտեմբերի 13-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությանը։ Սույն նյութը ևս հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս մասին պատշաճ հաղորդագրությամբ անդրադարձ է կատարվել «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում և Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում: Նման ընտրողականությունն անհասկանալի է դարձնում լրատվականի կողմից որդեգրած քաղաքականությունը, քանզի նույն օրը Վեհափառ Հայրապետը երկօրյա պատերազմի առիթով հանդես է եկել ուղերձով, սակայն այն չի լուսաբանվել այնպես, ինչպես վերոնշյալ հաղորդագրությունը:

2022թ․ սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետն Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված երկօրյա պատերազմի առիթով ուղերձով դիմել է հայորդիներին, միջազգային հանրությանը և քույր Եկեղեցիների հովվապետերին։ Այս կարևոր և պատմական նյութը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջով։ Սույն հրապարակումը հանրայնացվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքով և չի հրապարակվել «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում և անդրադարձ չի կատարվել «Լուրեր»-ի հաղորդման շրջանակներում։

2022թ․ սեպտեմբերի 9-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ «Լուրեր»-ը պատշաճ ներկայացրել է իշխանական ներկայացուցիչների (վարչապետ, նախագահ) ցավակցագրերը՝ հրապարակելով Առաջին լրատվականի ֆեյսբուքյան էջում և «Լուրեր»-ի հաղորդումներում, սակայն Նորին Սրբության ցավակցագիրը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։

2022թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մեծ և ընդգրկուն կազմ ունի սույն համաժողովը, պետք է նշել, որ այն ունի շուրջ 5000 մասնակիցներ, որոնք ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Այս թեմայի վերաբերյալ Մայր Աթոռը հրապարակել է մի շարք հաղորդագրություններ:

2022թ․սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր։ Հաղորդագրությունը հրապարակել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նաև համացանցում մեծ տարածում գտավ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ելույթը ԵՀԽ գագաթնաժողովին, որն այդպես էլ չլուսաբանվեց Հանրայինի եթերում: Սրբազան Հոր խոսքը մի շարք կարևոր ուղերձներ էր պարունակում, և մասնավորապես շեշտադրվել էր այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհը լուռ հետևում էր և ոչ մի ձայն չէր հանում, մինչդեռ այդ ընթացքում զոհվում էին լուսավոր երիտասարդներ։ Խիստ կարևոր այս ելույթին հարկավոր էր հանրային մեծ հնչեղություն հաղորդել, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ պետական ալիքը շահագրգիռ չէ այս հարցում:

2022թ․ սեպտեմբերի 8-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Սույն նյութը տեղադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս նյութը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։ Արդյո՞ք սա անփութություն է, թե՞ իջեցված հրահանգն ավելին է, քան Արցախի մշակութային ցեղասպանության մասին ամբողջ աշխարհին իրազեկելու եկեղեցու ջանքերը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2022թ․ սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն օծել է Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը։ Գեղարդի վանական համալիրը, որը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և 2018թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ և դրա պահպանության հարցում եկեղեցին իր լուման է բերում, չի արժանացել Առաջին լրատվականի ուշադրությանը, և սույնի մասին ոչ մի հրապարակում չի իրականացրել:

Վերոգրյալը փաստում է, որ պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խուսափում է լուսաբանելու եկեղեցական նորությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:58 09/12/2021  |  ԼՐԱՀՈՍԸնդդեմ լրագրողի դեմ սպառնալիքների
18:07 23/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլի «Ժամանակ» թերթը կանգնած է փակման վտանգի առաջ
20:07 02/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է ԱԱԾ-ի գործողությունները լրագրող Նաիրի Հոխիկյանի նկատմամբ
14:53 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍՎրացական դոմեյնով կայքը՝ https://factcheck.ge/ ընտրողաբար թիրախավորված պայքարում է որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ. հայտարարություն
20:35 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍԴատապարտում ենք լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը․ Ժուռնալիստների միություն
21:35 24/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և դիմումը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին
16:27 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆախարարը ներողություն է խնդրել բոլորից, բացի իր թիրախում հայտնված լրագրողից.Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննության ենթարկել նմանատիպ միջադեպերը
20:26 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է և հորդորում է առաջնորդվել բացառապես օրենքով
18:22 14/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է. Հարգեք լրագրողների աշխատանքը
21:33 01/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀԺՄ-ն կոչ է անում աշխարհի լրատվական կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին՝ համարժեք գնահատական տալ լրագրողներին թիրախավորելու Ադրբեջանի գործողություններին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]