Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան

Եթե գնում ես հանդիպման, հետո հիստերիկ լայվեր մտնում՝ պետական գաղտնիք բացում, ո՞վ քեզ զենք կտա.«Հրապարակ» 09/28/2022   10:13  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարի առաջ՝ այս օրերին, սկսվեց 44-օրյա պատերազմը, որը ոչ մի կերպ անցյալ չի դառնում։ Ամենուր պատերազմի սպասում է ու զենքի մասին խոսակցություններ։ Գլխավոր հարցը մնում է, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո չենք զինվել, քանի որ բոլորն են հասկանում՝ առանց զենքի ապագա հարձակումներից պաշտպանությունն ու առավել եւս՝ հաղթանակը, ուտոպիա են։ Ու ոչ մի ամերիկյան տատիկ մեզ չի փրկի, եթե մենք զինված չլինենք։

«Փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս»

Առաջին դեմքը ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, այդ հարցին պատասխանեց բողոք-նվնվոցով՝ փող կա, բայց մեզ զենք վաճառող չկա։ «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- ասել էր Փաշինյանը, դրան ի պատասխան՝ հանրային թուքումուրի հերթական չափաբաժինը ստանալով։ 

Սա իրականում բավականին ծանր պետական գաղտնիքի բացահայտում էր։ «Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ես կդիմեի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի զբաղվեին այդ մարդով»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անգամ բլոգերներ եղան, որոնք չհավատացին վարչապետին եւ գործնական առաջարկով հանդես եկան։ «Հանրային ձայն» առցանց հաղորդման հեղինակ Վարդան Ղուկասյանն առաջարկեց զենքի «ալիք»՝ առանց «ատկատի», սահմանափակման ու ձգձգումների։ Զենք բերելու այլ առաջարկներ էլ եղան համացանցում։

Մանր-մունր մատակարարումներ արվել են 

Իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի սպառազինություն ձեռք չի բերել։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ ոչ բավարար չափով, բայց որոշ մանր-մունր մատակարարումներ արվել են։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ կառավարական շրջանակից, ապա փոքր քանակով զենք բերվել է, բայց ո՛չ Ռուսաստանից։ «ՌԴ-ն խոստացել էր մոտ 2-2,5 մլրդ դոլարի զենք, նույնիսկ պայմանագիր է եղել։ Սակայն ոչ միայն չի կատարել, այլեւ մեզ պարբերաբար խնդրել է հետաձգել պայմանագրի կատարումը, չբողոքել․ այդպիսի տեղեկություններ պտտվում էին։ Մերոնց խնդրանքները, որ դրսից բերենք, ՌԴ-ից կոշտ ձեւով մերժվել են՝ Եվրոպայից, Հնդկաստանից բերելու տարբերակները։ Ինչ-որ բաներ կարողացել ենք բերել, ինչ-որ բաներ՝ ոչ։ Նաեւ Իրանից բերելու տարբերակն է փորձել չեղարկել։ Ռուսները շատ խիստ խանգարել են մեզ այս երկու տարում»,- նշում է մեր աղբյուրը։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը չի բացառում, որ ռուսները, իրոք, մեզ խանգարում են զինվել։ «Զենքի առեւտուրը միշտ էլ սերտորեն կապված է քաղաքականության հետ։ Բնականաբար, ՌԴ-ն մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը չէր ուզի, որ մենք Արեւմուտքից զենք գնեինք, բայց մյուս կողմից՝ ո՞ւր մնաց երկրի ինքնիշխանությունը, եթե դու պետք է անընդհատ ռուսին նայես։ Առաջ հեշտ ձեւ էինք գտել՝ ՌԴ-ից էժան, զեղչ գնով, երեւի հաճախ՝ նաեւ ձրի, զենք էինք վերցնում։ Ինքը դա մեզ տալիս էր ու մեզ պահում էր իր քաղաքական օրբիտայում։ Ադրբեջանն այլ բան է անում՝ հանում, փողը դնում է սեղանին ու ասում է՝ ռուս ջան, դու չտաս, ուրիշից կառնեմ։ Փողը կա, իմ անկախությանը ոչ ոք ձեռք չտա։ Սա ավելի ճիշտ մոտեցում է, որին մեկ օրում չեն հասնում, այլ՝ երկարատեւ աշխատանքի արդյունքում»։ 

Ինչո՞ւ մենք էլ չենք կարող այդպես անել։ 

Նախ՝ փող չունենք կամ չենք ուզում դնել էդ գործի վրա։ Նախկին իշխանությունները ՌԴ-ից բերում էին կոնցեպտուալ հնացած զենք ու համարում էին իրենց խնդիրը լուծված։ Կան, չէ՞, տարիքով մարդիկ, որ ամբողջ կյանքում իրենց «24-10»-ն են քշում ու չեն ուզում նոր մեքենա։ Նոր զենքը նաեւ սպասարկում է, անձնակազմի պատրաստում է, կադրերի առաջ քաշում, կոնցեպտուալ խնդիրներ կան։ Մեր համապատասխան այրերը եթե գումար էլ ունենան, չգիտեն, թե ինչ առնեն։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անեն դրա համար, որը չեն անում։ Տատիկներ կան, որ Սովետի ժամանակ բելառուսական փոշեկուլ են օգտագործել, ու որ փչանում է, նորից դրանից են փնտրում, ինչքան էլ ասում ես՝ ի՞նչ բելառուսական փոշեկուլ, հիմա ավելի լավերը կան։ Մեր պաշտպանության ոլորտն իներցիոն համակարգի վրա էր, այնտեղ մինչեւ 18 թիվը մտածելը մոդա չէր, իսկ 18 թվից էլ անսիստեմ շրջան է, ավելի վատ՝ էդ իներցիոն մարդիկ գնացին, ու տեղը ոչինչ չդրվեց։ 

Լավ, հները առնում կամ բերում էին ինչ-որ հնացած զենք, հիմա ռուսները չեն տալիս, ասում են՝ Вам надо - купите, բայց չեն թողնում։ Ադրբեջանն էլ Իսրայելից, Թուրքիայից, ՌԴ-ից ակտիվորեն զենք է առնում, հիմա մենք ի՞նչ պետք է անենք։ 

Մեր ողբերգական պարտությունից հետո մեր կախվածությունը ՌԴ-ից ավելի մեծացավ։ Մենք ոչ միայն փող չունենք, այլեւ անվտանգային ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան նախկինում, երբ Ադրբեջանը հոգեբանական տաբու ուներ հարձակման դեմ։ Մանավանդ՝ 16 թվականի պատերազմից հետո, որը՝ ով ինչ ուզում է ասի, Ադրբեջանին մի 2-3 տարով սառեցրեց։ Հիմա իշխանությունները կա՛մ կտրուկ քայլ պիտի անեն դեպի արեւմտյան զենքը, բայց դրան պատրաստ չեն ֆինանսապես, քաղաքականորեն, տնտեսապես, կա՛մ էլ մենք անընդհատ պետք է այս վիճակում մնանք։ Արեւմտյան զենքի հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ, Իսրայելն ասում է՝ ես որ քեզ իմ ԱԹՍ-ները վաճառեմ, բա որ հանկարծ դրանց ներքին տեխնոլոգիան ընկնի քո գործընկեր ռուսի ձե՞ռքը։ Բարձրտեխնոլոգիական զենքը մեծ ռազմական գաղտնիք է պարունակում, որը քեզ կտան, եթե դու ապացուցես քո թշնամական լինելն Արեւմուտքի հակառակորդի դեմ, իսկ դա իր հերթին նոր անվտանգային խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում։ Շատ մեծ ավանտյուրիզմ է՝ էս պահին ՌԴ-ին թողնել ու գնալ Արեւմուտք։ 

Բայց մինչեւ պատերազմը Իսրայելից եղել է, չէ՞, ԱԹՍ վաճառելու առաջարկ։ 

Ես չգիտեմ, այդ հարցում չեմ խորացել, թե ինչ ԱԹՍ էր ուզում մեզ վաճառել Իսրայելը։ Մենք ուզում ենք առանձին զենքի ոլորտում ունենալ փայլուն վիճակ, բայց երբ որ քո պետությունն ընդհանուր հիվանդ է, երբ որ քո տունն աղքատ է, դու ամենալավ լվացքի մեքենան էլ բերես-դնես, չես ունենալու լավ վիճակ։ Էս պայմաններում, երբ որ կախվածությունդ այսքան մեծ է Ռուսաստանից՝ ունես գազի խնդիր, Սյունիքի ու Արաքսի սահմանի խնդիր, միգրանտների խնդիր, որոնք՝ մոտ 1,5 մլն հայ, ցանկացած պահի կարող են հետ ուղարկվել Հայաստան։ ԵԱՀԿ համանախագահ է ՌԴ-ն, պետք է համակարգային լուծումներ տաս, իսկ զենքի շուկայում առանձին լուծումը հիմա շատ դժվար է։ Նույնիսկ կարող ես ԱԹՍ ուզենալ գնել, ու քեզ չվաճառեն։ Մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհում ԱԹՍ-ների սով է։ 

Այսինքն՝ ճի՞շտ է ասում Փաշինյանը, որ մեզ զենք չեն վաճառում։ 

Նայած, որոշ զենքերի համար։ Կարող է իսրայելական ԱԹՍ մեզ չվաճառեն, բայց ի՞նչն է մեզ խանգարում գնալ՝ գոնե չինականը գնել եւ որակի տեղը քանակով փակել։ Ոչ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ մեզ չեն վաճառում։ Մտքիդ տեղ լինի։ Եթե ցանկություն լինի, զենք միշտ էլ կարելի է գնել։ Հիմա զենքի շուկայում այնպիսի մրցակցություն է, հատկապես՝ այն զենքի արտադրությունը, որը մեզ է հետաքրքրում՝ ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանության, կապի միջոցներ, այնքան սրընթաց է զարգանում, որ եթե այս պահին չվաճառվեց, արագորեն կհնանա։ Այսինքն՝ փող լինի, կվաճառեն։ Բայց այնպես չէ, որ մատներդ ճտտացնես, ու բերեն տան։ Պետք է նորմալ տակտ, շփում։ Քեզ պետք է լուրջ վերաբերվեն, դու պետք է լուրջ գործընկերոջ տպավորություն թողնես նաեւ։ Եթե դու գնում ես հանդիպման ու «Այֆոն 14»-ը հանում ես գրպանիցդ, գցում սեղանին կամ ուշանում ես հանդիպումից, կամ ինչ-որ հիստերիկ լայվեր ես մտնում, կամ պետական գաղտնիքներ ես բացում, էդ մարդիկ արդեն մտածում են՝ էս ո՞վ ա։ Զենքը ենթադրում է վստահության մթնոլորտ։ 

Ի՞նչ գումար է, Ձեր կարծիքով, պետք, որ մեր բանակը զինվի։ 

Եթե մեկը մի 2 մլրդ դոլար էլ դնի սեղանին, բանակը կզինվի, բայց նաեւ պետք է գործը ճիշտ բռնել, գումարած՝ մենք հիմա լրացուցիչ խնդիրներ ունենք։ Հիմա կարող է դու Т-72 տանկ ուզես, ու Ռուսաստանն ուկրաինական պատերազմից հետո քեզ չկարողանա տալ ու ժանգոտած մի բան տա, որ վերցնես ու ընկնես կրակը։ 

ՊՆ-ին մերձ աղբյուրները խոսում են, որ Ռուսաստանի հետ եղել է պայմանագիր՝ մոտ 2 մլրդ դոլարի զենք մատակարարելու մասին, բայց ռուսները խոստումը չեն կատարել։ Ձեզ հայտնի՞ է այս մասին։ 

Այդ հարցում մանիպուլյացիաները շատ են։ Օրինակ, հիմա պնդումներ կան, որ պատերազմից հետո նոր զենք չի մտել, իշխանությունն էլ միանշանակ չի ասում, որ մտել է։ Ուղղակի խորիմաստ տեսք են ընդունում, թե պետական գաղտնիք է։ Հեշտ ձեւ է՝ գաղտնիքի տակ թաքնվելը։ Եթե անգամ մտել է, դա մեր ուզած զենքը չէ։ Օրինակ, եթե, պայմանական թիվ եմ ասում, վերջին պատերազմում կորցրել ենք 100 հատ հրանոթ, մեզ 30 հրանոթ են տվել։ Մեզ նոր լուծումներ են պետք։ Եթե կրակը մոմը հալեցնում է, էդ մոմն ինչքան ուզում է հաստ լինի, ժամանակի հարց է, պետք է փոխել նյութը, մոմ չօգտագործել։ Հայեցակարգային լուծումներ ու աշխատանք է պետք, որը չկա։ Նաեւ մտահորիզոնի խնդիրներ են սրանք։ Մեր մտահորիզոնում դեռեւս բանակը չի ասոցացվում մոբիլիզացիայի հետ։ Մենք դեռ կոչ ենք անում կամավորներին՝ գնալ սահման։ Ֆեյսբուքում ով ասես՝ փող է հավաքում տղերքի համար»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:03 28/09/2022  |  ՄամուլՄենք Սեւ լճի էդ 30 տոսկոսի համար պատերա՞զմ ենք սկսում. ոչ. Փաշինյանը խաբել է. մաս 100. «Ժողովուրդ»
09:59 28/09/2022  |  ՄամուլՄարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին. «Ժողովուրդ»
18:02 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՏեր-Պետրոսյանի ու Փաշինյանի տեսակի համար շատ վտանգավոր է դառնում, երբ պայքարի ոգին արթնանում է.սա հոգեբանական գրոհ էր պայքարելու ունակ մեր հայրենակիցների նկատմամբ. Մոսիյան
17:56 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոս Դենդիաս.Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
13:05 27/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱռաջին նախագահը շատ հստակ ասաց. իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. Ռուստամյան
10:17 27/09/2022  |  ՄամուլԿարող էինք կանխել պատերազմը. Փաշինյանը խաբել է. մաս 99. «Ժողովուրդ»
22:26 26/09/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն արտերկրում հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով այլևս ձեռքերը լվանում է, այն թողնելիվ Ադրբեջանի հետ «один на один»․ Աշոտյան
21:59 26/09/2022  |  ԼՐԱՀՈՍՖրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր. Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
21:21 26/09/2022  |  ԼՐԱՀՈՍՍահմանազատման եւ սահմանագծման բացակայությունը չի արդարացնում այլ պետության տարածք ներխուժումը. Մակրոն
21:07 26/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի. Էմանուել Մակրոն

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]