ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենացավալին այն էր, որ 44 օր համառորեն պահած մեր դիրքից մեզ հանեցին. առանց կռվի դուրս եկանք, հրաման էր. ասացին, որ ամսի 9-ի փաստաթղթով դրանք էլ են հանձնվել. 44-օրյայի մասնակից նորակոչիկ 09/27/2022 15:01 | ԼՐԱՀՈՍ

Լևոն Պետրոսյանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը. Ժամը 7։10 տղաները նախաճաշելու էին գնում, երբ թշնամին սկսեց ռզմբակոծել Մարտունու բնակելի թաղամասերն ու զորամասը։ Ճաշարանի փոխարեն թաքստոց մտնելը տևել է մի քանի րոպե։ Պատերազմ էր ու դիրքեր բարձրանալու հրաման էին ստացել նաև նորակոչիկները։
«Զենք-զինամթերք ստացանք ու բարձրացանք դիրքեր՝ առաջնագիծ։ Սկզբում շփոթված էինք, չէինք հասկանում՝ ինչ է կատարվում. մի քանի օր անց հարմարվեցինք, սովորական դարձավ էդ ամեն ինչը։ Զարմանալիորեն բոլորիս մոտ կար գիտակցում, որ կա՛մ առաջ պետք է գնանք, կա՛մ գոնե մեր տեղում մնանք։ Դուխներս տեղն էր, միմյանց էինք ոգևորում, Աստված էր ուժ տալիս»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է 44-օրյայի մասնակիցը։
Տղաները մինչև նոյեմբերի 3-ն իրենց դիրքում են եղել։ Այդ օրը երեկոյան, երբ Մարտունի 2-րդ զորամասն արդեն թշնամին վերցրել էր, նրանց տեղափոխել են Կարվին կոչվող տեղամաս։ Հինգ օր մարտ վարելուց հետո, երբ զինամթերքն ու սնունդը սպառվել էին, տղաներին հաջողվում է մի կերպ դուրս գալ շրջափակումից։
«Երբ Մարտունի 2-րդ զորամասը վերցրեցին, մեր առաջին դասակը տարան դեպի Գյադուկ կոչվող տեղամաս, որպեսզի կասեցնեն թշնամու առաջխաղացումը դեպի Մարտունի քաղաք։ 2-3 ժամ մարտ վարելուց հետո, երբ դասակի կեսն արդեն զոհվել էր, իսկ դասակի հրամանատարը՝ վիրավորվել, մեր դասակը ևս տարան այդ կողմ։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը մոտ 80 հոգով գրոհեցին 19 հոգանոց մեր դասակի վրա։ Գրոհը հաջողությամբ հետ մղեցինք, բայց հաջորդ գրոհն արդեն՝ ամսի 7-ի լույս 8-ի գիշերը, ահավոր էր. քանի որ ամսի 5-ից շրջափակման մեջ էինք, և անգամ տեղյակ էլ չէինք, որ շրջափակման մեջ ենք, զինամթերքն ու սնունդը համարյա սպառվել էին։ Չեմ կարող բացատրել, թե ինչպես ստացվեց դուրս գալ շրջափակումից՝ այն էլ՝ առանց զոհերի։ Դա, ուղղակի անհնար էր թվում»,-պատմում է Լևոնը։
Նոյեմբերի 9-ին Լևոնն ու ջոկի մյուս տղաները նորից տեղափոխվել են Ակնայում գտնվող այն դիրքերը, որոնք պահել էին մինչև նոյեմբերի 3-ը։ Ջոկի հրամանատարը՝ կրտսեր սերժանտ Կամո Թադևոսյանը, ով Լևոնի պատմելով, այդ ամբողջ ընթացքում իրենց հետ՝ խրամատում է եղել, ամսի 9-ի առավոտյան արդեն այլ՝ ավելի վտանգավոր դիրք է բարձրացել։
Լևոնենց ջոկն Ակնայի դիրքերում մնացել է մինչև նոյեմբերի 19-ը։ Այդ օրը տղաներին ամենացավալի հարվածն էր սպասվում։ 44 օր այդ դիրքերը համառորեն պահելուց հետո առանց կռվի, առանց մեկ կրակոցի պետք է թողնեին ու դուրս գային. հրաման էր։ Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով հայկական կողմը պարտավորվել էր թշնամուն հանձնել նաև Ակնան։
«Դա ամենացավալի օրն էր։ Առանց կռվի պետք է թողնեինք ուդ դուրս գայինք։ Չէինք ուզում դուրս գալ, բայց ասացին՝ եթե դուրս չգաք, վատ կլինի, այդ հողերը հանձնվել են արդեն ինչ-որ փաստաթղթով... Մենք մեր ձեռքով քանդեցինք մեր դիրքերն ու հետ եկանք մինչև Վազգենաշեն՝ փաստացի թշնամուն նվիրելով Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ձեռք բերված ու մինչև 2020թ. նոյեմբերի 9-ի պահած հողը...»,-ցավով պատմում է 44-օրյայի մասնակիցը։
Լևոնը շեշտում է՝ Արցախի ազատագրված տարածքների ամեն մի կտորը կարևոր էր Հայաստան-Արցախի համար ու եթե ճիշտ քաղաքականություն ու դիվանագիտություն վարվեր պատերազմին զուգահեռ, ապա այսօր սահմանը Ջերմուկի, Գորիսի ու Վարդենիսի մոտով չէր անցնի...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/30/2023 14:31 Ինչքան շատ հասարակությունը պատրաստ լինի տալ հանուն անձնական բարեկեցության և ինչքան ավելի քիչ՝ հանուն երկրի, այնքան ավելի խոցելի կլինի այս պետությունը․ Դավիթ Բաբայան
- 01/30/2023 14:06 ՄԱԿ-ի դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար. Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում
- 01/30/2023 13:17 Հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային․ սա կանգնեցնել է պետք․ Հակոբ Հակոբյան
- 01/30/2023 10:28 Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը