ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրայնացրե՛ք այդ փաստաթուղթը, ի՞նչ է դրա մեջ գրված, անկլավնե՞ր է տալիս, գյուղե՞ր է տալիս, ի՞նչ է անելու, ինչի՞ հաշվին.Վահե Հակոբյան 09/26/2022 20:50 | Հարցազրույց

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ստեղծված սահմանային իրավիճակի և երեկվա ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ:
- Պարո՛ն Հակոբյան, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Հայաստանը կրկին մարդկային և տարածքային ցավոտ կորուստներ է ունեցել, ընդ որում, այն վայրերում, որտեղ թշնամին առաջ է եկել, ամրաշինական աշխատանքներ է անում, դիրքեր է կառուցում: Ինչի՞ հետևանք է այս ամենը.
-Այս ամենը ամենաթողության հետևանք է, մենք այսօր անատամ կառավարություն ունենք, որը շարունակում է իր որդեգրած, ի սկզբանե մահացած թեզը, որ ամեն գնով գնալու են խաղաղության, հիմա իրենք գնում են խաղաղության՝ մեր ինքնիշխանության հաշվին:
- Իշխանության ներկայացուցիչները, որոնք բազմիցս մեղադրել են ընդդիմադիրներին՝ հասարակության մեջ խուճապ տարածելու համար, այժմ իրենք են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, ընդ որում՝ նաեւ ուղղությունն են նշում՝ Նախիջևանի կողմից.
-Իսկ ինչո՞ւ են դա անում, իրենք հող են նախապատրաստում, որ երկրորդ կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրեն, որը իրենք պայմանականորեն կոչում են «խաղաղության պայմանագիր», որպեսզի ժողովուրդը հակված լինի, որ ավելի լավ է ստորագրենք, քան էլի պատերազմ լինի, սա ակնհայտ գիծ է, որ այսօր իշխանությունները տանում են:
- Այսինքն սա միայն մարդկանց մեջ խուճապ մտցնելու համա՞ր է արվում, պատերազմի վտանգ չկա՞։
-Այնպես չի, որ պատերազմի վտանգ չկա, բայց ավելի շատ հասարակությանը վախեցնելու համար են անում, որպեսզի համոզեն մարդկանց, որ իրենք պետք է այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» ստորագրեն:
-Պարոն Հակոբյան, վերջերս ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր պայմանագիր է պատրաստվում ստորագրել՝ որպես կարմիր գիծ նշելով Հայաստանի «29 հազար 800 քկմ» տարածքը, որից հետո հերքեց իր իսկ ասածը: Փորձագիտական տարբեր շրջանակներ պնդում են, որ Փաշինյանի նշած այս «29 հազար 800 քկմ»-ը չի ընդգրկում ոչ միայն Արցախը, այլ նաև անկլավները, այսինքն նա պատրաստվում է Ադրբեջանին հանձնել նաև անկլավները, սրա մասին ի՞նչ կասեք՝ արդյո՞ք նոր փաստաթուղթ կա դրված բանակցային սեղանին.
-Ես ենթադրում եմ՝ անկլավներն էլ է հանձնելու, բացի սրանից, մենք չգիտենք այդ փաստաթղթի բովանդակությունը։ Մեռանք ասելով՝ հանրայնացրե՛ք այդ փաստաթուղթը, ի՞նչ է դրա մեջ գրված, անկլավնե՞ր է տալիս, գյուղե՞ր է տալիս, ի՞նչ է անելու, ինչի՞ հաշվին, բացի սա՝ Արցախը ի՞նչ կարգավիճակ է ստանալու այդ փաստաթղթով, անցնում է Ադրբեջանի՞ն, սրա համար պնդում ենք, որպեսզի հանրայնացնեն բովանդակությունը:
-Փաշինյանի այս հայտարարությունից հետո մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել ԱԺ-ի մոտ՝ պահանջելով հստակեցնել՝ ի՞նչ փաստաթուղթ է, մի մասին էլ պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, սակայն ինքնաբուխ հավաքը ժամեր անց ցրվեց, քանի որ չկար առաջնորդ, ենթադրվում էր, որ պետք է մարդկանց կազմակերպելու և առաջնորդելու գործը ընդդիմադիրներից որևէ մեկը ստանձնի, ինչու՞ հերթական անգամ ձախողվեց.
-Եթե խոսքը մեր մասին է, մենք չենք էլ փորձել դա կազմակերպել: Այնտեղ տարբեր տեսակի՝ մանր, ուժեղ, էժան ուժերից մարդիկ էին հավաքված, ուստի այնտեղ առաջնորդելն անհնարին էր, հիշո՞ւմ եք՝ մարդիկ ի՞նչ ռեակցիաներ էին տալիս, այնտեղ կային պրովոկատորներ մեծ քանակով, մեզ փորձեցին դնել անելանելի իրավիճակի մեջ, որ մենք ստիպված ինչ-որ քայլերի գնանք, իսկ որ կոչեր էին անում իշխանական պատգամավորներին բերել, ստիպել, որ ստորագրեն իմպիչմենթի փաստաթղթի տակ, բա հաջորդ օրը պատգամավորները եկել էին ԱԺ՝ ո՞ւր էր այդ ժողովուրդը, որ ամբողջ գիշեր ման էր գալիս պատգամավորներին:
-Պարո՛ն Հակոբյան երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հերթական անգամ «շոկի» ենթարկեց հասարակության մեծ մասին: Անգամ այն համայնքներում, որոնք գործող իշխանության օրոք դարձել են սահմանամերձ՝նույն Իշխանասարը,որի բնակչությունը թշնամու նշանառության տակ է, ձայն է տվել ՔՊ-ին, այս մասին ի՞նչ կասեք, արդյո՞ք սա արտացոլում է հասարակական տրամադրությունների իրական պատկերը.
-Դա արտոցոլում է մեր այսօրվա իրավիճակը, ինչպե՞ս կարող է Իշխանասարում ՔՊ-ն անգամ մեկ ձայն հավաքի, բայց մենք նաև տեղեկություններ ունենք, որ բազմաթիվ ընտրախախտումներ են եղել, փաստը մնում է փաստ, որ Սյունիքում ՔՊ-ն բոլոր տեղերը հաղթեց, Սիսիանում դեռ պայքար է լինելու, բայց, օրինակ, Քաջարանում հաղթել է, սա է պատկերը:
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Իշխանասարի բնակչությունը տարհանված է, քիչ թվով մարդիկ կան այնտեղ, արդյո՞ք այս դեպքում ավելի հեշտ չէր ընտրության արդյունքներ կեղծելը, վարչական ռեսուրսի կիրառելը.
-Իհարկե հեշտ էր, վարչական ռեսուրսը շատ մեծ նշանակություն ունի, եթե օրինակ սպառնում են դպրոցի պահակին, որ 60.000 դրամից կզրկվի, իսկ իր համար սա մեծ գործոն է և հերթական անգամ ամբողջ ուժով աշխատել է վարչական ռեսուրսը՝ գումարած ճնշումներ։
- Ընդդիմադիր շատ գործիչներ՝ ոչ պատգամավորներ, ընտրության արդյունքներից հետո մեղադրում են ժողովրդին, որ այսքանից հետո կրկին ձայն են տվել ՔՊ-ին, որոշ դեպքերում նաև պիտակավորում են մարզերի բնակիչներին, սրան ինչպե՞ս եք վերաբերվում, արդյո՞ք ճիտ է միայն ժողովրդին մեղադրելը, քաղաքական դաշտն իր մեղավորությունը չունի՞.
-Իսկ ո՞վ է մեղադրում, մենք նախևառաջ պետք է հասկանանք՝ այդ նույն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ կապ չունեն, իրենք ի՞նչ նպատակ են հետապնդում, ինչքա՞նով են իրենք սպասարկում այս կամ այն ուժերի, անհատների հետաքրքրությունը, այստեղից պետք է սկսել, հետո որոշենք ՝ ճի՞շտ են մեղադրում, միգուցե առաջինհերթին իրենք իրենց մեղադրեն:
-Ի՞նչ եք կարծում, որպես ընդդիմություն, արե՞լ եք հնարավոր ամեն բան, որպեսզի երկրում այս իրավիճակը չստեղծվի.
-Մաքսիմալը, ինչ հնարավոր էր, սա խորհրդարանական ընդդիմության մասին եմ ասում, մենք արել ենք և շարունակում ենք անել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 18:28 Սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից. Զաքարյան
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը