ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թոմաս դե Վաալ. ԵՄ-ն եւ Մոսկվան կողմերին տարբեր նախագծեր են առաջարկել.mediamax.am 09/23/2022 11:42 | ԼՐԱՀՈՍ

Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ «2020 թվականից հետո բռնության ամենադաժանն ու վտանգավոր բռնկումները ուղղված էին ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ»: Վերլուծաբանի հոդվածը ներկայացրել է Մեդիամաքս գործակալությունը.
««Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շրջանակներում։ Բայց Ռուսաստանն ունի նաեւ Ուկրաինայի խնդիրը: Ադրբեջանը մտադիր է ապացուցել, որ Ռուսաստանը հապաղում է աջակցել իր դաշնակցին, իսկ ՀԱՊԿ-ն ընդամենը «թղթե վագր» է, ինչը ցուցադրում է նաեւ այդ կազմակերպության ձախողումը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային հարձակումների հարցում», - գրում է դե Վաալը «Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ավելի շատ ամպեր են կուտակվում» հոդվածում:
«Այս ամբողջ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բռնությունը չի նշանակում, որ բանակցությունները կեղծիք էին կամ ժամանակի վատնում` ինչպես պնդում էին որոշ վերլուծաբաններ: Նրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել։ Երկու կողմերն ամռան սկզբին համաձայնության եկան տրանսպորտային երթուղիների հարցում, մինչեւ որ ռուսները բարդություններ մտցրեցին, որոնք դադարեցրեցին ամեն ինչ: Ամառվա ընթացքում նրանք ինտենսիվ աշխատեցին միջպետական պայմանագրի տեքստերի վրա (Ադրբեջանի պահանջով)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության դրույթներով (Հայաստանի պահանջով)», - նշում է Թոմաս դե Վաալը:
Նա նկատում է, որ 1991 թվականից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր միջնորդներին հետապնդող խնդիրը մեկն է՝ ոչ ոք գին չի վճարում «ոչ» ասելու համար։ «Ղեկավարները կարծում են, որ կարող են հրապարակայնորեն հրաժարվել նրանից, ինչի շուրջ պայմանավորվել են առանձին հանդիպումների ժամանակ, ձգել ժամանակը կամ ուժ կիրառել», - պարզաբանում է վերլուծաբանը:
«Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ շահեր ունեցող միջնորդ, նույնիսկ եթե վստահություն չի վայելում որպես ազնիվ միջնորդ։ Հաղորդագրություններ կան այն մասին, որ Մոսկվան հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախագծով, որն անորոշ ժամանակով հետաձգում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ բանաձեւ, որը հայերին ավելի շատ է դուր գալիս, քան եվրոպական առաջարկը:
Շառլ Միշելի գործընթացը ներկայում միակ կենսունակն է եւ որպեսզի այն հաջողության հասնի, ավելի ուժեղ աջակցության կարիք ունի Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների կողմից: «Եթե այն ձախողվի, ապա այլընտրանքը կլինի Մոսկվայի միջնորդությունը, կամ, ավելի վատ՝ երկու կողմերը նոր պատերազմի մեջ կներքաշվեն», - եզրափակում է Թոմաս դե Վաալը»,-գրել է կայքը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/02/2023 09:01 Չալաբյանին կրկի՞ն կկալանավորեն․ «Հրապարակ»
- 12/02/2023 08:57 Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում․«Հրապարակ»
- 12/02/2023 08:53 Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»
- 12/02/2023 08:51 Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը․«Հրապարակ»
- 12/02/2023 08:47 «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
- 12/02/2023 08:44 Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել․«Հրապարակ»
- 12/02/2023 08:40 Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/02/2023 11:32 Փաշինյանին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում
- 12/02/2023 11:22 Տհաճ է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության, կյանքի իրավունքի և խաղաղության մասին․ Աբրահամյան
- 12/01/2023 18:52 Սյունիքի երկինքը. Գագիկ Սուրենյանը արտասովոր գեղեցիկ ամպերով լուսանկար է հրապարակել
- 12/01/2023 16:20 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. պատգամավոր
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/02/2023 16:12 Այրում գյուղի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընկել ձորը
- 12/02/2023 14:54 Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
- 12/02/2023 12:24 Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը
- 12/02/2023 10:17 Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/01/2023 23:35 Սեքսապաթոլոգը պատմել է տղամարդու և կնոջ օրգազմի տարբերության մասին
- 12/01/2023 17:16 Կառլ 3-րդ թագավորը՝ «թաքնված ռասսիստ»
- 11/30/2023 23:48 Կինը հասարակաց տնից պահանջել է վերադարձնել ամուսնու ծախսած գումարները
- 11/30/2023 20:35 Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7 տոկոսով. հետազոտություն
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը