ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնի են Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները.Forrights 09/19/2022 11:22 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 10-ին Հարութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց, հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։
Նախաքննությունն այս գրոծով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք , ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:
Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:
Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:
ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերտիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:
Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ մինչև նախաքննության ավարտը ծնողներից ամեն մեկն իր ինքնուրույն հետաքննությունն է կատարել, իր եզրակացություններն է արել, մեղավորներ գտել:
19 տարեկան ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրը՝ Սամվել Արամյանը սկզբում մեղավոր է համարել Հադրութի դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանին: Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը Արամյանին ասել էր՝ տղաներին տեղափոխելու հրամանը տվել է Ջալալ Հարությունյանը: Ասել է նաև՝ ձեր երեխեքի արյունը Առուստամյան Կարենի ուսերին է, նա պետք է դիմավորեր տղաներին Մարտունուց 9-րդ կիլոմետրի վրա, բայց չի դիմավորել, և տղաները գնացել են այն կողմ, խորանալով թշնամու ձեռքում գտնվող տարածքը:
Կարեն Առուստամյանը սակայն, որն անցնում է որպես մեղադրյալ մեկ այլ գործով, զոհված զինծառայողների հետ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ 73-ի գործով, որ չի ստացել տղաներին դիմավորելու ոչ գրավոր, ոչ էլ բանավոր հրաման: ՔԿ նախաքննությամբ հաստատվել է, որ իրական մեղավորը Մարտունու գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն է: Ըստ քննչական կոմիտեի, նա ցուցաբերել է հանցավոր անփութություն:
«Անփութությամբ մեկի ոտքը կոտրվի, մեկի գլուխը կոտրվի, հասկանալի կլիներ: Բայց սա ծանրագույն հանցանք է, 7 տասնյակից ավելի երեխեք են զոհվել, գրում են անփությո՞ւն էր: Անփութության համար 4-ից 8 տարի է տրվում: Գոռ Իշխանյանը առանց հետախուզության, առանց նախապես ինֆորմացիա ունենալու, երեխեքին ուղարկել է Հադրութ: Նա գնդի հրամանատարն էր, շատ լավ իմացել էր, որ մեկ այլ գումարտակ այդ վայրից հետ է նահանջել, ու դրանից հետո 76 հոգանոց վաշտն ուղարկել է նույն տեղը: Ու հիմա իրան 4 տարի են տալու, մեկ երրորդը նստի, երկու տարի էլ չի անում, պայմանականով դո՞ւրս գա, էսքան երեխեքի կյանք տանելուց հետո», — ասում է Սամվել Արամյանը:
«Վատն այն է, որ սրանք գլուխները գովում են, թե գործ են ավարտել: Անփութության մեղադրանքին դեմ ենք: Տպավորություն է, որ Քյարամյանը ուզում է բարձրաստիճան զինվորականներին գործերից սվաղի, հանի: Դրա համար էլ Ջալալ Հարությունյանին չեն ուզում մեղադրեն: Բայց կծանոթանանք նյութերին, այդ ժամանակ ավելի հստակ կտեսնենք, ինչ են արել: Գուցե և բողոքներ ներկայացնենք դատախազությանը», — ասում է Հադրութում զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:
73 տուժողի իրավահաջորդներից մոտ 30 ծնող է ակտիվորեն հետաքրքրվում քրեական գործի ընթացքով: Նյութերը ծնողներին դեռ չեն տրամադրվել: Ընդհանուր գործը կազմված է 12 հատորից: Ծանոթանալու համար ծնողներին մի քանի օր են տվել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ